Գործնական քերականություն

Գործնական քերականություն

1. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

Նյու Յորքի(Նյու Յորք) բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի ուսանողի(ուսանող), որը սիրալիր ժպիտով (ժպիտ) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր այցելուների (այցելուներ) ձեռքերը: Այդ ձևով (ձև) 8643-րդ հաճախորդին (հաճախորդ) ողջունելուց (ողջունել) հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.

Read more

Սուրբ ծննդյան անսովոր ընթրիք

Սուրբ ծննդյան անսովոր ընթրիք

Սուրբ ծննդյան անսովոր ընթրիք

Ինչպես շատ ուրիշ սուրբ ծննդյան պատմվածքների՝ այնպես էլ այս պատմվածքի հիմնական գաղափարներից մեկը բարության կարևորությունն է։ Պատմվածքը սովորեցնում է, որ ամենադժվար ու ամենավատ իրավիճակում պետք է օգնության հասնել։

Պատմության հերոսի կինը մահացել էր, իսկ ընկերները՝ ժամանակավոր հեռացել։ Նա մենակ է միայնակ էր ու միակ բանը, որ եկավ նրա մտքին՝ կանչել Աստվածներին։ Բայց եկավ մի Աստված, որը ներկայացավ ինչպես բոլոր աստվածները։ Սուրբ ծննդյան շատ պատմվածքներում ներկայացվում է Աստված, բայց այստեղ այն արտացոլում է բոլոր կրոններն ու հավատքները:

Աստված՝ որպես ճիշտ ճանապարհ ցույց տվող, հրաժարվեց ընթրիքից և պատմեց անտուն և աղքատ մարդկանց մասին։ Հերոսը հրավիրում է այդ մարդկանց, կերակրում գիշերելու տեղ է տալիս, օգնում նրանց, ինչի պատճառով էլ նրանք են օգնում իրեն։

Իմ կարծիքով պատմվածքի իմաստը այն է, որ պետք է դժվար դեպքերում և ոչ միայն օգնել և հոգատար լինել, բարություն անել և բարությանը բարությամբ պատասխանել:

Գարնան առաջին բույսը

Գարնան առաջին բույսը

Գարնան առաջին բույսը

Մի հրաշալի գարնանային օր կիսահալված ձյան միջից դուրս եկավ փոքրիկ գեղեցիկ ծիլ, որը շատ նուրբ ու գեղեցիկ էր, այնքան բարալիկ ու քնքուշ, որ բոլորը անցնելիս տեսնում էին ու ժպտում: Նրանք գիտեին, որ դա դեռ առաջին բույսն է , որը աճել էր գարնան ընթացքում:

360_F_364554088_DRQwFL3PdHYPzBqEWqf3Q7zYZhvKXTsb Read more