Խեցգետինը և աղվեսը

Խեցգետինը և աղվեսը

Մի հեռավոր կղզում ապրում էր մի խեցգետին ով հոգնել էր ծովի մոտ ապրելուց։ Նա ուզում էր տեսնել թե ջրից այն կողմ ինչ կա։ Մի օր խեցգետինը որոշեց լքել իր տունը և բացահայտել աշխարհը։

Երբ խեցգետինը զբոսնում էր մոտակա դաշտում նա հանդիպեց աղվեսին։ Աղվեսը տեսավ խեցգետնին մտածեց. ,,Սա իմ հնարավորությունն է հեշտ սնունդ ստանալքւ համար,,։ Աղվեստ արագությամբ ցատկեց խեցգետնի վրա։

Խեցգետինը փորձում էր պաշտպանվել թափահարելով իր ճանկերը, բայց դրանք այդքան էլ ուժեղ չէին։ Աղվեսը բռնեց խեցգետնին և կուլ տվեց նրան։

Այդպիսով խեցգետնի արկածները վերջացան, ցույց տալով, որ կայքը տնից հեռու այդքան էլ ապահով չէ ինչքան նա էր կարծում։

Թարգմանվել է այս էջից։

Աշխույժ ավանակը

Աշխույժ ավանակը

Մի ժամանակ կար մի աշխույժ ավանակ։ Մի պայծառ առավոտ նա տեսավ կապիկի, որը խաղում էր մոտակա շենքի տանիքին։ Նա ցատկում էր, շուռումուռ էր գալիս և բոլորին իր շրջապատում զվարճացնում էր՝ ստիպելով նրանց զարմանքով ծափ տալ։ Ավանակը նայեց այդ զվարճանքին և ինքն իրեն մտածեց. ,,Ի՞նչու ես էլ չփորձեմ,,։ Read more

Փոքրիկ կարմիր հավը

Փոքրիկ կարմիր հավը

Մի ժամանակ, արևոտ ագարակում ապրում էր փոքրիկ կարմիր հավ: Նա շատ ակտիվ էր և միշտ զբաղված: Մի արևոտ առավոտ նա գետնից գտավ ցորենի հատիկներ: Նա մտածեց, որ լավ միտք կլինի դրանք ցանելը: Նա գնաց իր ընկերների մոտ, որոնք էին` կատուն, առնետը և սագը, և ասաց. Read more

Կարևոր արժեքներ

Կարևոր արժեքներ

Մարդիկ իրարից շատ տարբերվող մտքեր ունեն, և բնականաբար բոլորի համար տարբեր են իրենց կյանքի կարևոր արժեքները։ Ամեն մարդ ինքն է որոշում, թե իր համար որոնք են կարևոր արժեքները։ Ինձ համար ամենակարևոր և առաջնային արժեքը իմ ընտանիքն է։ Այն շատ կարևոր է իմ կյանքի և ինձ համար. այն կարեկցում է, հոգ է տանում, սեր է փոխանցում։ Ընտանիքի շնորհիվ դու ունենում ես սեր, հոգատարություն, կարեկցանք և շատ այլ դրական վերաբերմունք։ Այդտեղից էլ շատ արժեքավոր ես համարում ընտանիքդ և այդ արժանիքները։

Կարևորում եմ նաև սեփական կարծիքը։ Երբ մարդը չի ընկնում ուրիշի ազդեցության տակ և ունենում է ինքնատիրապետում։

Դրանից հետո կարևորում եմ ընկերությունը։ Ընկերություն ասելով ես նկատի ունեմ իրական՝ անկեղծ ընկերություն, երբ իսկապես վայելում եք ժամանակը իրար հետ, գնահատում իրար, կիսվում ամեն ինչով և չի լինում ոչ մի նախանձ, ցավ։

Շատ կարևոր արժեք է նաև հայրենիքը։ Ուր էլ գնաս, դա քո հայրենիքն է, քո երկիրն է, և այնտեղ դու քեզ ավելի լավ և ապահով ես զգում։ Կարևոր արժեք է նաև կրթությունը, քանի որ առանց կրթության կյանքում քո ուզած արդյունքին չես հասնի։