Category: Հայոց լեզու 8
Ցուլը և հորթուկը
Մեծ կանաչ դաշտում ապրում էր մեծ և հզոր ցուլը: Նրանից ոչ հեռու երիտասարդ և աշխույժ հորթուկը անցկացնում էր իր օրերը խաղալով և ավելի տարեց կենդանիներից սովորելով: Read more
Գործնական քերականություն
Հանճար չեն ծնվում
Մենք միշտ մտածում ենք, որ հանճարները հատուկ մարդիկ են՝ ծնված արդեն իսկ մեծ տաղանդով: Բայց իրականում, հանճարները չեն ծնվում, նրանք դառնում են այդպիսին: Որպեսզի ինչ-որ բան ստեղծես կամ ինչ-որ բանի հասնես, պետք է քրտնաջան աշխատես, սովորես, փորձես և ոչ մի դեպքում չհանձնվես:
Մարդկանց մեծագույն ձեռքբերումները չեն գալիս հենց այնպես և մեկ օրում: Դրանք գալիս են երկար ու համառ աշխատանքից: Ամեն ոք ունի հնարավորություն և ընդունակություն ինչ-որ մի բանում հանճար դառնալու: Եթե ուզում ես դառնալ հանճար ուրեմն սկսիր ցանկացած պահի: Իսկ հետո ընդամենը պետք է օգտվել հնարավորությունից և չհանձնվել:
Ամեն մարդ ունի իր կյանքի նպատակները, բայց դրանք իրագործելու համար պետք է ունենա ինքնավստահություն և ձգտում:
Գործնական քերականություն
Կարծիքներ ամսագրայաին նյութերից
,,Սպանություն ,,Արևելյան ճեպընթացում,,,, ըստ Նարե Սուքիսյանի
Վերլուծությունը ինձ դուր եկավ: Այս գիրքը ես ամձամբ եմ կարդացել և ինձ հետաքրքիր էր իմանալ այլ կարծիքներ այս գրքի մասին: Համամիտ եմ, գիրքը ինձ համար էլ էր շատ հետաքրքիր: Նաև վերլուծությունում զգացվում էր, որ կարևորվորվում են տեղեկությունները նույնպես: Ինձ դուր եկավ վերլուծությունը: Բայց կար մի փոքրիկ վրիպում՝ այստեղ նշված էր, որ Պուարոն բրիտանացի է: Որոշ առմամբ դա կարելի է ճիշտ համարել, բայց իրականում նա բելգիացի է ( որոշ գրքերում ինքն էլ ամձամբ շեշտում էր դա, երբ նրան ֆրանսիացի էին ասում որոշ բառեր արտաբերելիս): Նա ընդամենը երկար տարիներ ապրել է Մեծ Բրիտանիայում (ինչպես նաև Ֆրանսիայում):
,,Ագաթա Քրիատի,, ըստ Մանանա Ղազարյանի
Ինձ շատ դուր եկավ թարգմանությունը: Նախ պիտի նշեմ, որ շատ պարզ և կոնկրետ է թարգմանված: Ինձ շատ դուր եկան փաստերը: Ես լինելով Ագաթա Քրիստիի դետեկտիվերը սիրող չգիտեի որոշ փաստեր, որ երբեք չէի իմանա եթե չկարդայի այս թարգմանությունը: Ես չգիտեի Ագաթա քրիստիի օրիորդական անուն-ազգանունը, երբեք չէի մտածի, որ տանն էր կրթվում և գաղափար չէի ունենա, որ բժշկուհի է եղել: Մեծ հետաքրքրությամբ կարդացի: Ինձ դուր եկավ:
Բարդ և պարզ նախադասություններ
Ուսումնական գարուն
Ծեր մարդը և նրա թոռնիկը
Կար չկար մի ծեր պապիկ կար, ով ապրում էր իր որդու, հարսի և նրանց տղայի հետ: Պապիկի աչքերն առաջվա պես սուր չէին, իսկ ձեռքերը երբեմն ուտելուց դողում էին: Դա դժվարացնում էր գդալը պահելը և երբեմն նրա ապուրը թափվում էր սեղանի վրա: Read more