Category: Հայրենագիտություն
Անի մայրաքաղաք
Հնագույն քաղաք Անին հիմնադրվել է ավելի քան 1600 տարի առաջ և եղել է ժամանակաշրջանի աշխարհի ամենամեծ մայրաքաղաքներից մեկը: Այսօր այն ավերակ է: Read more
Հայաստանի մայրաքաղաքները
Վանա լճի ափին է: Հայտնի է նաև Տոսպ, Տուշպա, Վանտոսպ, Երվանդավան, Շամիրամի քաղաք անուններով: Աշխարհի հնագույն քաղաքներից է, այն պեղել են ճանաչված շատ հնագետներ:
Արմավիր
Մ.թ.ա. 331թ. դարձել է Երվանդունիների մայրաքաղաքը։
Մ. Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի թոռ Արամայիսին:
Երվանդ Վերջին արքան մ.թ.ա. 220թ. քաղաքը կառուցել է Արարատյան նահանգի Երասխաձոր գավառում` Ախուրյանն Արաքսին միախառնվելու վայրում։
Երվանդ Վերջին թագավորը Երվանդաշատ է տեղափոխում արքունի ողջ հարստությունը և Արմավիրի բնակչության մի մասը: Մայրաքաղաքը տեղափոխելու հիմնական պատճառը, ըստ Մ. Խորենացու, Արաքսի հունի փոփոխումն էր, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից:
Արտաշատ
Արտաշատը հիմնել և մայրաքաղաք է հռչակել Արտաշես Առաջին արքան: Հիմնադրման հավանական տարեթիվն է մ.թ.ա. 189թ.: Պատմիչների վկայությամբ` քաղաքը կառուցվել է Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում:
Տիգրան Մեծի օրոք, երբ Հայաստանը դարձավ աշխարհի մեծագույն տերություններից, մայրաքաղաք Արտաշատը մնաց երկրի հյուսիսում:
Հրաժարվելով տերության ծայրամասում հայտնված Արտաշատից՝ արքայից արքան մ.թ.ա. 80-ական թվականներին նոր մայրաքաղաք կառուցեց Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում։
Այստեղ բնակավայր եղել է դեռևս քարի դարում։ Երվանդ Սակավակյացի փեսա Վարդգեսը մ.թ.ա. IV դարում այստեղ հիմնել է Վարդգեսավանը։ Տիգրան Մեծի ժամանակ դարձել է գյուղաքաղաք։ Վաղարշ Ա-ն (117-140թթ.) պարսպապատում է Վարդգեսավանը, վերանվանում Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք:
Դվին
Դվինը որպես արքայանիստ քաղաք հիմնվել է 4-րդ դարի 30-ական թվականներին, երբ հայոց Խոսրով Կոտակ թագավորը (332-338թթ.) արքունիքն Արտաշատից տեղափոխեց այստեղ և Դվինը հայտարարեց նոր մայրաքաղաք:
Բագարան
Շիրակավան
Սմբատ Բագրատունին /890-914թթ./ թագադրվել է այստեղ ` 892թ. երկրի նոր մայրաքաղաքում: Սմբատ Առաջինի և նրա որդի Աշոտ Երկաթի օրոք՝ շուրջ 40 տարի, Հայաստանի մայրաքաղաքը Շիրակավանն էր։
Կարս
Աշոտ Երկաթի (914-928թթ.) մահից հետո թագավոր Աբասը (928-953թթ.), ով Կարսի կառավարիչն էր, չտեղափոխվեց Շիրակավան, այլ, մնալով Կարսում, այն հռչակեց մայրաքաղաք:
Անի
961թ. Աշոտ Ողորմածը Անիում օծվում է թագավոր և քաղաքը դարձնում արքայանիստ:
Անին եկեղեցաշատ քաղաք էր: Ըստ պատմագիրների` այնտեղ կար հազար ու մեկ եկեղեցի, որոնց գլուխգործոցը Մայր տաճարն էր` Տրդատի ճարտարապետությամբ:
Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է և պատմական Հայաստանի տասներկուերորդ մայրաքաղաքը, որն աշխարհի հնագույն բնակավայրերից ու շարունակաբար բնակեցվող հին քաղաքներից մեկն է: Այն տեղակայված է Հրազդան գետի ափին և հանդիսանում է երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնը:
Երևանը Ք.ա. 782 թվականին Արարատյան դաշտավայրում հիմնադրել է Արգիշտի Առաջին արքան և կոչել Էրեբունի, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Երևան անունը:
Իմաստուն Լևոնը, հորինուկ-առասպել, հայրենագիտություն

Լևոնը մի հզոր թագավորության թագավոր էր: Նա այնքան ուժեղ էր, որ կարող էր մեն-մենակ լեռները շարժել: Մի օր թագավոր Տիգրանը իր զորքով մոտեցավ Լևոն թագավորի թագավորությանը: Լևոնի սուրհանդակները Լևոնին բերեցին մի նամակ, որը Տիգրան թագավորի կողմից էր: Նամակում գրված էր.
-Սիրելի Լևոն թագավոր, եթե դու պատասխանես իմ հարցին ես քեզ բաց կթողնեմ և կտամ իմ հարստությունները, իսկ եթե չպատասխանես՝ քո հետ կպատերազմեմ:
Բագրատունիներ

Բագրատունյաց արքայատոհմի կառավարման ժամանակ
Հայաստանը մեծ վերելք ապրեց։ Read more
Արշակունիներ
Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ
արքայատոհմը Արշակունիներն էին։

Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I,
Վաղարշակ, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ, Վռամշապուհ և ուրիշներ։ Երևանի փողոցներից մեկը, ի պատիվ հայ Արշակունի թագավորների, այդպես էլ կոչվում է` Արշակունյաց պողոտա։ Read more
Արտաշեսյաններ
Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները։
Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր։ Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, ավանդապատումները,
առասպելները հարյուրամյակներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից։
Այսօր էլ, ավելի քան երկու հազար տարի հետո, հայ մարդիկ
իրենց զավակներին կոչում են Արտաշես ու Տիգրան անուններով։ Read more
ԲԻԱՅՆԱ ԵՐԿՐԻ ԱՐՔԱՆԵՐ

Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…
Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, Ռուբինյաններ…
Անունների այս շարքը կարելի է շարունակել։ Նրանցից շատերը
մեզ ծանոթ են։ Այդ անուններով փողոցներ են կոչվում, հրապարակներ,
նաև քաղաքներ, օրինակ` Արտաշատն
ու Վաղարշապատը։
Խաղաղության համար բաժակ ենք բարձրացնում

Կենաց փոխաբերաբար նշանակում է մաղթանքի արտահայտություն։ Հայերի և մի շարք այլ ժողովուրդների մեջ տարածված սովորույթի համաձայն՝ խնջույքների կամ հանդիսավոր այլ արարողությունների ժամանակ ոգելից խմիչք ըմպելիս, մարդիկ միմյանց բարեմաղթում են կենաց արևշատություն, ողջություն և հաջողություն՝ ցուցաբերելով իրենց փոխադարձ սերը:
«Սասնա Ծռեր»
«Սանասար և Բաղդասար»
Հայոց Գագիկ թագավորը հարկատու էր Բաղդադի կռապաշտ խալիֆին: Վերջինս, լսելով արքայադստեր՝ Ծովինարի գեղեցկության մասին, ցանկանում է կնության առնել նրան, բայց մերժվում է: Կատաղած խալիֆն սկսում է ավերել Հայոց երկիրը: Ծովինարը որոշում է հոժարակամ դառնալ կռապաշտի կինը, որպեսզի հայրենիքը փրկի ավերումից:Հայրենի լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է աղերսում: Հանկարծակի բխած Կաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուռ ջուր է խմում ու հղիանում: Հետո նա մեկնում է Բաղդադ: Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօր մեծանում են ու հզորանում: Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք են սպանում խալիֆին և իրենց մոր հետ փախչում գալիս են հայրենիք, հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում այն: Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ: Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն: Read more
