Օրվա լուսաբանում

Օրվա լուսաբանում

Այսօր մենք ունեցանք հետաքրքիր օր։ Մենք ջոկատով նախորոք որոշել էինք, որ այսօր պետք է ունենանք թեյըմպում։ Բոլորը իրենց հետ բերել էին համեղ թխուկներ և քաղցրավենիքներ։ Կային նաև մարդիկ ովքեր իրենք էին պատրաստել թխուկները։ Օրինակ` ես, Մարիամը, Եվան և Աստղիկը պատրաստել էինք իմբիրով պեչենիներ։ Նաև մենք մի փոքր ուսումնասիրեցինք հետաքրքիր փաստեր թեյի մասին։ Երրորդ ժամը մեզ մոտ նախատեսված էին հետաքրքիր խաղեր անգլերեն լեզվով, որոնք կազմակերպել էին ավագ դպրոցի սովորողները։ Մենք բաժանվեցինք թիմերի։ Սկզբում ունեցանք ծանոթություն։ Այնուհետև ուսումնասիրեցինք ճամբարի բառապաշարը։ Հետո սկսվեց հետաքրքիրը։ Մենք խաղում էին բառքամոցի։ Մեզ տվեցին երկու բառ, ամեն բառից բառեր քամելու համար 5 րոպե։ Մեր թիմը կազմեց ամենաշատ միավորները։ Իսկ վերջում ունեցանք քվեստ, որի ընթացքում պետք էր հուշումի օգնությամբ գտնել 100 դոլարանոցի պատճենը և արագ հանձնել այն։ Մենք այդ մի մրցույթում հասանք երկրորդը(իրականում քանի, որ բուժկետի աշխատակցուհին հեռախոսով էր խոսում 😅), բայց ընդհանուր միավորների միացման դարձանք հաղթող թիմը։ Այդ առիթով մեզ հանձնեցին տոպրակ որի մեջ էլ (🥁🥁) ոչ մեկ չէր մտածում բայց այնտեղ “պանդա կոնֆետ” էր։ Մենք զվարճացանք այդ մտքից և կիսվեցինք դրանով բոլորի հետ։ Ահա այսքանը։

Սահադաշտ

Սահադաշտ

Այսօր  մենք մեր ջոկատով գնացինք Ice Area սահադաշտը։ Գնացինք այնտեղ քայլելով։ Ամուր կապեցինք չմուշկները և գնացինք սահելու։ Կային մարդիկ նոր էին սովորում սահել, կաին, որ որոշ չափով գիտեին սահել և իհարկե կաին փորձառու սահողներ։ Օրինակ ես սիրում եմ սահել սահադաշտում, բայց սովորել եմ ինքնուրույն, նաև այսօր սովորեցի մի փոքր ավելի երկար պահել ոտքս օդում։ Ընդհանուր առմամբ անցավ շատ հավես և ես հաճույքով էլի կայցելեմ սահադաշտ։

Շաբաթվա ամփոփում

Շաբաթվա ամփոփում

Երկուշաբթի մենք մեր օրը սկսեցինք տրամաբանական խնդիրներ լուծելով։ Հետո անցկացրեցինք արտադրական ստուգատես որի ժամանակ պատրաստեցինք տարբեր բաներ <<бисер>>-ով։ Հետո մեր մոտ եկան Ս. Եղոյան, Ա. Պետրոսյան֊ը իրենց նախագծով և մենք մի փոքր խոսեցինք արհեստական բանականությունից։

Երեքշաբթի մենք նորից անցկացրեցինք արտադրական ստուգատես֊ը։ Այցելեցինք ջերմոց֊լաբորատորիա և մասնակցեցինք ռուսերենի ֆլեշմոբին։

Չորեքշաբթի մենք արտադրական և ազգագրական ստուգատեսների աշխատանքներ արեցինք։ Լուծեցինք տրամաբանական խնդիրներ, մասնակցեցինք մաթեմատիկայի ֆլեշմոբին և զբաղեցնում կավագործությամբ։

Հինգշաբթի օրը մենք արեցինք երգ։ Խաղացինք սեղանի թենիս։ Աշխատեցինք բլոգում և խաղացինք ձյունով։

Ուրբաթ օրը մենք գնացինք ճամփորդության դեպի Սևաբերդ։ Այնտեղ անցավ շատ հավես։ Մենք թավալվում էինք ձյան մեջ, ձնագնդիներ անում, <<снежный ангел>>-ներ անում և սղում սահնակներով։ Անցավ աննկարագրելի հավես ❄️☃️🛷

Հունվարի 25֊ի օրակարգ

Հունվարի 25֊ի օրակարգ

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05-երգ

10։10-10։55- աշխատանք ճամբարային ջոկատում (ձմեռային ճամբարի ամփոփում)

11։05-11։50-մարզական

11։55-12։40-աշխատանք ճամբարային ջոկատում

12։40-12։55-ընդմիջում

12։55-13։35-ուրբաթ-համերգի փորձ Մարմարյա սրահում

13։40-14։00-ձմեռային խաղեր Մայր դպրոցի բակում

Սևաբերդ

Սևաբերդ

Սևաբերդ, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 53 կմ հարավ-արևելք, Գեղամա լեռների լանջին։

Գյուղում գտնվող պատմական հուշարձանները փաստում են, որ բնակավայրը գոյություն է ունեցել ոչ թե դարեր, այլ նույնիսկ հազարամյակներ առաջ։ Գյուղին հարավ-արևմուտքից կից պաշտպանական հզոր համակարգը նախաուրարտական ժամանակաշրջանից ավանդված եզակի հուշարձան է, իսկ եկեղեցու և գերեզմանոցի մնացորդներն էլ վկայում են միջնադարում զարգացած գյուղի ծաղկուն վիճակի մասին։ Գյուղի տարածքում պահպանվել են 3 դամբարանադաշտ՝ Ք. ա. 3-1 հազարամյակների։ Սևաբերդը առաջին անգամ գրականության մեջ հիշատակվել է 1862 թ․ Մեսրոպ Սմբատյանցի «Տեղեկագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի, որ այժմ Նոր-Նայազետ գավառ ասի» գրքում։

Քարտեզ

Տրամաբանական հարցեր, հանելուկներ

Տրամաբանական հարցեր, հանելուկներ

1)Աղջիկը մատանին գցեց սուրճով լի բաժակի մեջ։ Ինչու՞ մատանին չոր մնաց:

Բաժակի մեջ սուրճ էր, բայց հատիկներով։

2)Թռչունների երամը թռչում էր՝ երկուսը առջևից, երկուսը ետևում, մեկը մեջտեղում և երեքը անընդմեջ։ Քանի՞ թռչուն էր թռչում:

3

3)Ի՞նչն է միշտ ավելանում և երբեք չի նվազում:

4)Ես պարանոց ունեմ, բայց գլուխ չունեմ։

Երկու ձեռքերով եմ, բայց առանց ափի:

5)Ես կարող եմ մեկ մարդուց երկու հոգի սարքել։ Ի՞նչ եմ ես։

Իկ վերջավորություն

6)Մոր և դստեր տարիքը միասին 77 տարեկան է։Նրանցից մեկի տարիքը կարելի է ստանալ՝ փոխելով մյուսի տարիքային թվերը։ Քանի՞ տարեկան է մայրը, քանի՞ տարեկան է դուստրը։

7)Դուք վազքի մրցույթում վազել և շրջանցել եք վերջին վազորդին: Ո՞ր տեղն եք զբաղեցնում հիմա:

Նախավերջին

Հունվարի 24֊ի օրակարգ

Հունվարի 24֊ի օրակարգ

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05 —արտադրական և ազգագրական ստուգատեսների աշխատանքներ

10։10-10։55- տրամաբանական հարցեր, հանելուկներ

11։05-11։50-մասնակցություն մաթեմատիկայի ֆլեշմոբին

11։55-12։40-խեցեգործություն

12։40-12։55-ընդմիջում

12։55-13։35-ուրբաթ-համերգի փորձ Մարմարյա սրահում

13։40-14։00-օրվա ամփոփում

Հունվարի 23֊ի օրակարգ

Հունվարի 23֊ի օրակարգ

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05 — աշխատանք ճամբարային ջոկատում (արտադրական ստուգատեսի աշխատանքներ)

10։10-10։55- աշխատանք ճամբարային ջոկատում (արտադրական ստուգատեսի աշխատանքներ)

11։05-11։50-Էդիտա Կարապետյանի նախագիծ

11։55-12։40-Շողիկ Պողոսյան

12։40-12։55-ընդմիջում

12։55-13։35-աշխատանք ճամբարային ջոկատում (մասնակցություն ռուսերենի ֆլեշմոբին)