Կոմիտասի մասին

Կոմիտասի մասին

1․ Ո՞վ է Կոմիտասը:  Համացանցում տեղեկություններ փնտրիր Կոմիտասի մասին, ուսումնասիրիր, քեզ հետաքրքրող մասերը տեղադրիր բլոգումդ (Վիքիպեդիայից չպատճենել)։

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ | Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Read more

Ստեփան Զորյան «Չալանկը»

Ստեփան Զորյան «Չալանկը»

Երկրորդ մաս

Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։Շունը կլանչելով հեռացավ։ Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։ Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։ Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։

Read more

Լեզվական աշխատանք է-ե

Լեզվական աշխատանք է-ե

1․ Լրացրեք Ե կամ Է

Լայնէկրան, հնէաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրէ, էջանշան,  որևիցե,  գոմեշ,  վերելակ,  մեջք,  բազմերանգ,  երբևիցե,  որևէ, էջ, ամենէժան, չէինք,  էկրան,  Էջմիածին,  չեմ,  էլեկտրաէներգիա, էներգիա, մեխակ, ծովեզր,  հրեշ,  նրբերշիկ, ամենաերկար, լայնէկրան,  եգիպտացորեն, զարկերակ:

2․Լրացրեք Ե կամ Է

Աներևույթ, առէջ, ամենէժան, գոմեշ, ինչևիցե, հնէաբան, վերելակ, երփներանգ, ենք, էի, որևէ,  ես, նորեկ, մանրէ:

Հյուսնի պատմությունը

Հյուսնի պատմությունը

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

Read more

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

1. Թռչնորս, ով, oդանավակայան, բարձորակ, ոլեյբոլ, կրկնօրինակ, հայորդի,  մեղմօրոր, չօգնել, գիշերօթիկ, կիրակնօրյա, անորակ, ոսկեզոծել, ջրօրհնեք, այսօրինակ,  հանրօգուտ, ովքեր, Ոդիսևս, միջօրե, տափօղակ,  անօգնական, կիրակնօրյա, շտապօգնություն, բնօրրան, օրեցօր, հանապազօրյա, ցածրորակ, ոհմակ, ոլտ, արծաթազոծ, փոխօգնություն:

Read more

Մայրենի

Մայրենի

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ: Read more

Վիլյամ Սարոյան «Երկու արաբների պատմությունը»

Վիլյամ Սարոյան «Երկու արաբների պատմությունը»

Փառասիրությամբ ու երազանքներով տարածված մարդկանց բթամտությունը ցուցադրելու համար քեռիս պատմում էր նաև երկու արաբների պատմությունը, որոնցից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար, և նրանք սար էին գնացել արջ որսալու: Read more