Ստեփան Զորյան «Մահակը»

Ստեփան Զորյան «Մահակը»

նկար

1. Հեքիաթը բաժանիր տարբեր մասերի և վերնագրիր յուրաքանչյուր մասը:

«Սփռոցի տոնը», «Ալյուր աղողը», «Հավի ապրանքը», «Մահակից խաբվելը»:

3. Բնութագրիր փայտահատին:

Փայտահատը աղքատ էր, բարի, ագահ, ժլատ, անհասկացող և դժգոհ: Read more

Լեզվական աշխատանք

Լեզվական աշխատանք

Հետևյալարմատներին նոր արմատներ ավելացրեք և ստացեք բարդ բառեր:
Փող, սև, ձեռք, փուշ, սիրտ, աչք, օր, հայր:

Սևամորթ, ձեռքբերել, փողամոլ, սրտամոտ, փշառատ,  հայրենասեր, կեսօր, աչքալուսանք:

Առանձնացրեք գոյականների վերջավորությունները և գոյականները գրեք ուղիղ ձևով: Մեքենա-յով, ավազ-ից, անտառ-ում քաղաք-ից, տառեր-ին, սեղան-ի, լուսամուտ-ից, մարդկանց-ով, երեխա-ների, գրչատուփ-ին, մատներ-ով,  ստեղնաշար-ին: Read more

Հացթուխի աղջիկը

Հացթուխի աղջիկը

4471_1852

Անգլիական հեքիաթ

Դուք գիտե՞ք, թե ինչու է բուն գիշերները այդպես զայրացած կանչում․ «Հե՜հ, հե՜հ»։ Եթե ոչ, մենք ձեզ կպատմենք։

Հին ժամանակներում, դա ո՛չ իմ ապրած ժամանակն է, ո՛չ ձեր և ընդհանրապես ոչ ոքի ապրած ժամանակն էլ չէր, Անգլիայում կառավարում էր չարիքը։ Կային տարբեր տեսակի էլֆեր, անտառային հոգիներ, հսկաներ, խոսող դոդոշներ և այլն։ Եվ իհարկե փերիները, որոնք ամենակարող էին և օժտված էին մեծ ուժով։ Նրանք հաճախ ընդունում էին մարդկանց կերպարանք և իմանում մարդկային բոլոր գաղտնիքները։ Բայց ամենից շատ փերիները սիրում էին մարդկանց պատժեր անխելք արարքների համար և պարգևատրել բարի արարքների համար։

Read more

Բառակազմություն

Բառակազմություն

Բառերն ըստ կազմության լինում են 4 տեսակի՝ պարզ, ածանցավոր, բարդ և բարդ ածանցավոր:

Այն բառերը, որոնք կազմված են միայն մեկ արմատից , կոչվում են պարզ, օրինակ սեղան, կատու, մարդ, առավոտ…:

Մեկ արմատից և մեկ կամ մի քանի ածանցներից կազմված բառերը կոչվում են ածանցավոր, օրինակ մայրություն, անգլուխ, մսեղեն, չտես… Read more

Սեբաստացու օրեր կրթահամալիրի տոն

Սեբաստացու օրեր կրթահամալիրի տոն

Ո՞րն է սեբաստացիական քո ամենամեծ ձեռքբերումը։ Պատմիր։

Իմ ամենամեծ ձեռքբերումը դպրոցում համակարգչային ծրագրեր սովորելն է:

Ո՞րն է կրթահամալիրում քո ամենասիրելի վայրը, ինչո՞ւ է այն սիրելի(պատում)։

Իմ սիրելի վայրը Մայր դպրոցն է, որովհետև այնտեղ ենք անցկացնում մեդիա ուրբաթ օրերը: Այնտեղ ենք անցկացնում ստուգատեսները, երբեմն ծեսերի և տոների ժամանակ ենք անտեղ գնում: Մայր դպրոցում են համախմբվում կրթահամալիրի բոլոր դպրոցները: Read more

Հայրենիքը բանաստեղծություններում

Հայրենիքը բանաստեղծություններում

 

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այդպես:

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է.
Կլինե՛մ, կմնա՛մ այսպես:

  Համո Սահյան

«Հայաստան ասելիս»բանաստեղծությունն ընտրել եմ, որովհետև այս բանաստեղծության մեջ Համո Սահյանը նկարագրում է Հայաստանը, այն Հայաստանը, որի անունն ասելիս հուզվում է, հպարտանում է, հզորանում է, հիանում է և շատ սիրում է:

Այս բանաստեղծության հիմնական գաղափարը սերն է՝ հայրենիքի նկատմամբ:

Երջանիկ խրճիթը

Երջանիկ խրճիթը

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողկին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսոփում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Read more

Ավետիք Իսահակյան «Եղնիկը»

Ավետիք Իսահակյան «Եղնիկը»

 

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
    Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

Read more

Ստի տոպրակը

Ստի տոպրակը

Ինձ ամենաշատը դուր եկավ «Ստի ըոպրակը» հեքիաթը, որովհետև այդ հեքիաթը ավելի մեծ իմաստ ունի: Այդ հեքիաթի հերոսը՝ Վեքանը, աղքատ է լինում, ունենում է երեխաներ: Նա չի կարողանում գործ գտնել, որտեղ էլ որ աշխատում է փողի կեսն էլ չեն տալիս: Read more