Յ-ի ուղղագրությունը

Յ-ի ուղղագրությունը

Հայերենում յ-ն հանդես է գալիս ձայնավորների հետ և այդ կերպ կազմում երկհնչյուններ, ինչպես օրինակ – յա, յու, ույ – Հայաստան, ծայր, արյուն, անկյուն,  քույր, ընկույզ

Յ տառն երբեմն կոչում ենք ձայնակապ, որովհետև կապում է երկու ձայնավոր հնչյուններ: Հայերենում շատ հաճախ երկու ձայնավորների միջև լսվում է “Յ”տառը, օրինակ տեսնեի գրում ենք բայց լսում ենք տեսնեյի, ուղիով գրում ենք բայց լսում ենք ուղիյով: Լսվող Յ-ն գրվում է միայն “Ա” և “Ո” ձայնավորներից հետո, օրինակ` երեխա- երեխայի, խաղա-խաղայի, սարո-Սարոյին, երեկո-երեկոյան:

Բառավերջում գրվում է “Յ” մի քնաի օտար բեռերում, օրինակ` Սերգեյ, Ալեքսեյ, հոքեյ, լիցեյ:

Կան մի շարք հատուկ անուններ, որոնցում լսում ենք “Յ” հնչյունը, օրինակ Վիկտորիա, Ասիա…: Այս կապակցությամբ պետք է հիշել. եթե տվյալ բառը աշխարհագրական անուն է, ապա գրվում է “Ի”-ով, օրինակ` Իտալիա, Ասիա, Վիկտորիա, Ֆրանսիա, Սոֆիա, Անտալիա իսկ, եթե մարդու անուն է, ապա գրվում է “Յ”-ով, օրինակ` Ասյա, Վիկտորյա, Սոֆյա….: Read more

Յ-ի ուղղագրությունը

Յ-ի ուղղագրությունը

Վարժություն 1: լրացրեք բաց թողած տառերը

Հեքիաթ, ակացիա, Սոֆյա (աղջկա անուն),բամիա, այծյամ, եղյամ, էքսկուրսիա, Ասյա (աղջկա անուն), խավիար, կղզյակ, կրիա, միլիարդ, Վիկտորիա (ջրվեժ), վայրկյան, մումիա, քիմիա, օվկիանոս, անցյալ,միլիոն, Սոֆիա (քաղաք), չեմպիոն, Ֆրանսիա (քաղաք),քամելյոն,  հաելի, նայել:

Վարժություն 2: լրացրեք բաց թողած տառերը

Մարիամ, Ասիա(աշխարհագրական անուն), հաելի, երեխայի, Սերգեյից, դղյակ, գնայի, բամիա, կրիա, վերարկուով, կարկաչուն (պատասխանում է ինչպիսի՞ հարցին), դոփյուն (ի՞նչ հարցին է պատասխանում), Վիկտորյա (աղջկա անուն), Ֆրանսիա, Անգլիա, անասնաբույժ, ափսեից, արքային:

Ով է ապրում

Ով է ապրում

2. Զրույցի մեջ գտի՛ր մեկ նախադասություն, որն արտահայտում է ստեղծագործության հիմնական ասելիքը: 

Իրեն անձի համար ապրած օրերը նժարի մեջ կշիռք չունին, բարիք գործած օրերն են ապրած համարվում: 

3. Ի՛նքդ ձևակեպիր զրույցի գլխավոր միտքը:

Read more

Մայրենի

Մայրենի

1․Գտի՛ր բազմավանկ բառերը և վանկատի՛ր:
Ուր-ագ, գույն, ա-շուն, ու-սու-ցիչ, դա-նակ, գետ, թաշ-կի-նակ, թըռ-չուն, այ-գե-պան,
աստղ, կրակ, փայտ, կի-րա-կի, ե-րե-խա-ներ, բան-ջա-րե-ղեն, սիրտ, օ-տա-րա-կան,
հո-ղա-գործ, օ-դա-չու, գար-նա-նա-յին, հե-ռա-խոս, կա-ռա-պան, մուկ, մըկ-նիկ, շուն,
շը-նիկ, փո-քըր, փոք-րիկ, հեր-թա-պահ, բա-նա-լի, կայծ, կա-յա-րան, Ե-րե-վան, ե-լակ,
ե-ղա-նակ, սի-րա-սուն, վը-րան, խըն-դիր, բըռ-նակ, մըկ-րատ, գըլ-ուխ, խըն-ձոր, բար-ձըր,

Read more

Եվ-ի ուղղագրությունը

Եվ-ի ուղղագրությունը

2․ Գրել տրված բառերի հականիշները.
փոքրիկ-մեծ, տաք-սառը, ուրախ-տխուր,  շտապ-անշտապ, օտար-ծանոթ,լավ-վատ ,ճիշտ-սխալ, բացվել-փակվել, լայն-նեղ, կորցնել-գտնել, արթուն-քնած, բարձր-ցածր, նուրբ-կոպիտ, առավոտ-գիշեր, վերև-ներքև, ծեր-երիտասարդ, դժվար-հեշտ, չար-բարի,  ուժեղ-թույլ, շատ-քիչ, հիվանդ-առողջ, հեռանալ-մոտենալ, հաճելի-տհաճ, դուրս-ներս, դրախտ-դժողք, տգեղ-գեղեցիկ,  ունևոր-չուևվոր, աշխատասեր-ծույլ, մաքրասեր-փնթի։

և-ի ուղղագրությունը

ագեվազ, այցեվճար, տարեվերջ, կարևոր, թեթևություն, դափնեվարդ, եղրևանի, գինեվաճառ, ոսկեվաճառ,  ուղեվճար, հետևորդ, հետևանք, ունևոր, ուղևոր, օթևան, հոգեվիճակ:

Լրացնել բաց թողած տառերը` գրելով և կամ ե, վ

Բարև, արևային, Եվրոպական, հոգեվիճակ, թևավոր, ոսկեվարս, գինեվաճառ, երևույթ, հնդեվրոպական, Երևան, ալևոր, գերեվարել, սերկևիլ, դափնըգբեվարդ, բարևագիր:

Երգի հրապույրը

Երգի հրապույրը

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շատ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով. Read more

Ձկնիկն առվին խուտուտ տվեց

Ձկնիկն առվին խուտուտ տվեց

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով: Read more