Մայրենի

Մայրենի

Տրված բառերից նորերը կազմիր ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցներով):
Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս բառին:

Ա. Աստղ, արկղ, թիթեռ, թերթ, գետ, նավ, դուռ(ն), թռչուն, խոզ, գառ(ն):
Բ. Հայր, մայր, տատ, պապ, քաղցր, անուշ, որդի, տաք, հարս(ն):

Ա. Աստղիկ, արկղիկ, թիթեռնիկ, թերթիկ, գետակ,նավակ, դռնակ, թռչնակ, խոզուկ, գառնուկ:

Բ. Հայրիկ, մայրիկ, տատիկ, պապիկ, քաղցրիկ, անուշիկ,որդիակ, տաքուկ, հարսիկ: Read more

Սահյանական ընթերցումներ

Սահյանական ընթերցումներ

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այդպես:

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է.
Կլինե՛մ, կմնա՛մ այսպես: Read more

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է. 

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1.Ո՞րն է այս առակի խորհուրդը; Մեկնաբանի՛ր:

Որ մարդ չպիտի իրեն ուրիշի հետ համեմատի և մրցի նրա հետ: Պետք է գնահատել սեփական ուժերը:

2. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

Դու քեզ մի գովիր, թող ուրիշը գովի: Ամեն փայտ շերեփ չի դառնա, ամեն սար՝ Մասիս: Թթու թան չի, ամեն մարդու բան չի:

3. Paint ծրագրով նկարի՛ր առակը:

4. Խորհուրդ տուր այս առակի հերոսներին:

Նապաստակ, դու ուզում ես առյուծի նման ուժեղ մռնչալ, որպեսզի բոլորը քեզանից վախենան, բայց դու կարող ես այնպիսի բաներ անել, որ առյուծը չի կարող: Օրինակ՝ դու կարող ես արագ վազել, բարձր թռչկոտել և քո փոքրության շնորհիվ դու կարող ես թաքնվել տարբեր տեղերում: Այնպես որ մի համեմատվիր ուրիշների հետ, որովհետև դու էլ ունես քո առավելությունները:

Մայրենի

Մայրենի

Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

Օրինակ՝
սրտի ձև ունեցող- սրտաձև:

Մոր քույրը-մորաքույր, դարպասը պահող-դարպասապահ, ժամանակը ցույց տվող-ժամացույց, ջրի աման-ջրաման, գաղտնիք պահող-գաղտնապահ, նավ վարող-նավաստի, ծաղկի թերթիկ-ծաղկաթերթ, արագ վազող-արագավազ, ամենից մեծ-ամենամեծ, պոչ չունեցող-անպոչ, անուշ համ ունեցող-անուշահամ, քարով շինված-քարաշեն, կին բժիշկ-բժշկուհին, բալի ծառ-բալենի: Read more

Մայրենի

Մայրենի

Ամառն ու ձմեռը նկարագրի՛ր՝ գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներով:

շոգ-ցուրտ, տաք-սառը, սառույց-ջուր, ձյուն-ավազ, անպտուղ-պտղատու:

Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմի’ր նախադասություններ:

Read more

Առաջադրանքների փաթեթ հոկտեմբերի 4-8

Առաջադրանքների փաթեթ հոկտեմբերի 4-8

Տրված բառերի հականիշները գրի՛ր:

Սիրուն-գեշ, լավ-վատ, մեծ-փոքր, ներքև-վերև, ուշադիր-անուշադիր, բարեկամ-թշնամի, աղքատ-հարուստ, կուշտ-սոված, դիտավորյալ-միամիտ, հիշել-մոռանալ, վառել-մարել, դրական-բացասական, հրաժեշտ տալ-ողջունել, հյուսել-քանդել, թույլատրել-չթողնել, ընկնել-վեր կենալ, գումարել-հանել, թափթփել-հավաքել, պապանձվել-խոսել, գիշեր-ցերեկ, ելք-մուտք, ավարտել-սկսել, օգնել-չօգնել, արագացնել-դանդաղացնել: Read more

Անտառում

Անտառում

Համո Սահյան    

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։
Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում…

Read more

Առաջադրանքների փաթեթ Հոկտեմբերի 4-8

Առաջադրանքների փաթեթ Հոկտեմբերի 4-8

Իմաստով մոտ բառերը կոչվում են հոմանիշներ (հոմ-նման, կից):

Տրված բառերը բաժանի՛ր հոմանիշների չորս խմբի:
Երկիր, մազ, դեպք, արշալույս, ծեգ, պետություն,եղելություն, ծամ, թագավորություն, պատահար, վարս, այգաբաց, կայսրություն, հեր, իրադարձություն, միջադեպ, տերություն, լուսաբաց:

Երկիր-պետություն-թագավորություն-կայսրություն, մազ-ծամ-վարս-հեր, դեպք-պատահար-իրադարձություն-միջադեպ, արշալույս-ծեգ-այգաբաց-լուսաբաց,

Read more

Առաջադրանքների փաթեթ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը

Առաջադրանքների փաթեթ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը

Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է կիրառված:
Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է հիմնական իմաստով գործածված:

Ծաղիկը բացվեց ու ձգվեց դեպի արևը: Ուղղիղ իմաստով
Հարսանիքի բոլոր կենացները ծաղիկներին էին ուղղված: Անձի առումով
Մեր ծնողներն ասում են, թե մենք ենք կյանքի ծաղիկները: Անձի առումով
Շատ լավ գործ եք սկսել, սա դեռ ծաղիկն է, պտուղները հետո եք տեսնելու: Մրդկային գործի իմաստով
Իր երկիրը հասնելուց հետո էլ իշխանը չեր մոռանում այն ամրոցի ծաղիկ տրուհուն: Անձի առումով:

Նախորդ վարժությունում գործածված ծաղիկ բառերը ինչո՞վ են նմանվում:

Բացատրի՛ր <<բազմիմաստ>> բառը:

Բազմիմաստ բառը մի քանի իմաստներով բառն է:

Հաց բազմիմաստ բառով նախադասություններ կազմի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:

Մենք ամեն օր հաց ենք գցում, Հերիք է հաց ուտել, պետք է հաց կտրել:

Ջուր բազմիմաստ բառով նախադասություններ կազմի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:

Մենք ծանր ջուր քիչ ունենք, կովերին ջուր ենք տալիս:

Ընդգծված բառը փոխարինի՛ր տրվածներից մեկով և բացատրի՛ր, թե ինչպես ընտրեցիր:

Տհաճ, պայծառ, հոտ, դեմք, հավաքել, շրջապատել:

Ծաղիկների բույրը ինձ մի հին երգ է հիշեցնում:

Ծաղիկների հոտը ինձ մի հին երգ է հիշեցնում:

Արևելցի կինն ինչու՞ է ծածկում երեսը:

Արևելցի կինն ինչու՞ է ծածկում դեմքը:

Զորքը պաշարել էր բերդն ու սպասում էր հրամանի:

Զորքը շրջապատել  էր բերդն ու սպասում էր հրամանի:

Թագավորը ժողովել էր բոլոր հպատակներին, որ առաջինը ինքն ավետիսն (բարի լուրը) ասի:

Թագավորը հավաքել էր բոլոր հպատակներին, որ առաջինը ինքն ավետիսն (բարի լուրը) ասի:

Անախորժ պատմության մեջ ընկանք:

Տհաճ պատմության մեջ ընկանք:

Միալար անձրևներից ու մառախուղից հետո վերջապես մի արևոտ օր բացվեց:

Միալար անձրևներից ու մառախուղից հետո վերջապես մի պայծառ օր բացվեց: