Յուլիսիս

Յուլիսիս

Յուլիսիս Մաքոլի անունով փոքրիկ տղան մի օր կանգնեց խլուրդի նոր բացած անցքի առաջ, իրենց տան բակում, որը գտնվում Էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցի վրա։ Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր։ Մինչ տղան այս հրաշքը ամբողջությամբ կվայելեր, Իթաքայի թռչուններից մեկը թռավ դեպի բակի մեծ ընկուզենին և, տեղավորվելով մի ճյուղի վրա, սկսեց երգել՝ տղայի հափշտակությունը հողից դեպի ծառը գրավելով։ Հետո, այդ բոլորից ավելի հրաշալի, հեռվում մի հին գնացք ֆշշաց և շարժվեց։ Տղան լսեց ֆշշոցը և զգաց, որ գնացքի շարժվելուց երերաց ոտքի տակի հողը։ Դրանից նա սկսեց վազել ավելի արագ (նրան այդպես թվաց), քան որևէ կենդանի էակ ամբողջ աշխարհում։ Read more

Տնային առաջադրանք

Տնային առաջադրանք

  • Ո՞ր շարքերում են բառերը դասավորված այբբենական կարգով։

1. այգաբաց, այգեբաց, այգեգործ, այգեգործություն, այգեպան

2. բախտ, բախտավոր, բակ, բաղադրիչ, բաղաձայն

3. թավիշ, թատերագետ, թարգմանել, թարթիչ, թիթեռ

4. լավատես, լավորակ, լեգենդ, լեռնային, լեռնալիճ

5. երանգ, երանելի, երաշխիք, երաշտ, երգ

6. զանգ, զավակ, զարդարել, զարմանալ, զբաղվել

7. կատու, կարապ, կղզի, հազար, հաղթել Read more

Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը

Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։

— Արա՛մ, — ասաց նա։

Անկողնից վեր թռա և լուսամուտից դուրս նայեցի։

Չէի կարող տեսածիս հավատալ։

Արևն ուր որ է պետք է դուրս նայեր երկրի ծայրից։

Read more

Ես

Ես

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկը ուզում էր ասել.«Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ . «ԵՍ»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:

Դա միակ բառն էր աշխարհում:

Մարդկանց մի մասը ուղղակի գոռում էր այդ բառը, մյուսները՝ շշուկով էին ասում, մի քանիսը՝ լացով, ոմանք էլ՝ ծիծաղելով: Չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր: Իսկ կենդանիները…

Շունն ասում էր.

«Հա՜ֆ-հա՜ֆ-հա՜ֆ,

Իսկույն այգի ինձ տարեք, խոտերի մեջ բաց թողեք»:

Կատուն ասում էր.

-Մյա՜ու-մյա՜ու,

Ես ձեր քնքուշ թագուհին եմ,

Ձեր բոլորի սիրելին եմ»: Read more

Հանգստյան օրերի առաջադրանքներ

Հանգստյան օրերի առաջադրանքներ

Այբբենական կարգով դասավորի՛ր՝

ա) սենյակիդ իրերի անունները,

Աթոռ, գորգ, գրքեր, խաղալիքներ, հայելի, մահճակալ, նստարան:

բ) սիրածդ գրքերի անունները,

Գիտադարան,Թոմ Սոյերի արկածները, Հանրագիտարան, Հարի Փոթերը և գաղտնիքների սենյակը, Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը, Վինի-Թուխը և բոլոր բոլորը:

գ) անուններն այն առարկաների, որոնք կուզենայիր ունենալ:

Լուսավորվող գրատախտակ, մառկեռ:

Read more

Մայրենիի ֆլեշմոբ 10.09.2021

Մայրենիի ֆլեշմոբ 10.09.2021

1. Բառերը դասավորի՛ր այբբենական կարգով: Տերև, աշուն, խաղող, անձրև, խնձոր, մշուշ, ճանապարհ:

Տերև, աշուն, խաղող, անձրև, խնձոր, մշուշ, ճանապարհ:

2. Նշված բառերից մեկում «իկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառը.

Read more

Իմ կարդացած գրքերը

Իմ կարդացած գրքերը

Ես այս ամառ կարդացել եմ 3 գիրք «Թելեթրիփ», «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը», «Հարի Փոթերը և գաղտնի սենյակը»: Ինձ ամենաշատը դուր եկավ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը», որը գրել է Ջոան Ռոուլինգը: Այդ գրքում գրված էր մի տղայի մասին, որի անունը Հարի Փոթեր էր: Հարի Փոթերը սովորում էր վհուկության և կախարդության դպրոցում: Նա փրկեց այդ դպրոցը ամենաչար կախարդից՝ Վոլնդեմորից, որին չէր հաջողվել սպանել Հարի Փոթերին: Նրանք սկսում են կռվել և արդյունքում հաղթում է Հարին:

Ես սովորեցի, որ պետք չէ մտածել միյայն քո մասին և օգնել մյուսներին: Ես հասկացա, որ ոչ մի պարագայում պետք չէ հանձնվել: Իմ ամենասիրելի պահը այն է, երբ Վոլնդեմորը պարտվում է: Իմ ամենասիրելի հերոսը Հարի Փոթերն է: Ես խորհուրդ կտամ իմ ընկերներին կարդալ այս գիրքը, որովհետև այն ուսուցողական է, հետաքրքիր է և արկածային է:

Վիլյամ Սարոյան «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին, որին թվում էր իրենից խորամանկ մարդ չկա աշխարհում, և ոչ մեկը չի կարող իրեն խաբել»

Վիլյամ Սարոյան «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին, որին թվում էր իրենից խորամանկ մարդ չկա աշխարհում, և ոչ մեկը չի կարող իրեն խաբել»

Թագավորի խորհրդատուն գալիս է նրա մոտ, ասում. — Թագավորն ապրած կենա, մեր քաղաքում մի խաբեբա է հայտնվել, որը բլբլացնելով ազնիվ մարդկանցից փող է կորզում։

— Ո՞նց թե,— զարմացած հարցնում է թագավորը։

— Մենք էլ դրանից գլուխ չենք հանում։ Այդ մարդը աչքերը խորհրդավոր հառում է վրադ ու բլբլացնում։ Հետո, մինչև գլխի ես ընկնում, տեսնում ես քսակդ առել, չքացել է։ Մի անգամ նույնիսկ քաղաքի ամենախորամանկ մարդուն քթից բռնած ման ածեց։

— Խելքին մոտ բաներ չես խոսում,— ասում է թագավորը։

— էն Աստված, ճիշտ եմ ասում։

Read more

Իմ ամառը

Իմ ամառը

Ես այս ամառ իմ ընտանիքով գնացել եմ Դիլիջան: Մենք այնտեղ մնացինք 5 օր։ Մենք գնացիք  Հաղարծին, Գոշավանք և Պարզ լիճ։ Այցելեցինք Դիլիջանի հետաքրքիր վայրեր։ Ես հաղթահարեցի բարձրության վախը և առաջին անգամ բարձրացա “Վերև”  ազգային պարկ։  Այնտեղ շատ լավ անցկացրեցի իմ ժամանակը: Նաև գնացի իմ պապիկի և տատիկի տուն, մի քանի օր մնացի այնտեղ։ Իրենք էլ են Երևանում ապրում, բայց ես սիրում եմ իրենց տուն գնալ։ Ամբողջ ամառ ես մեր բակի լողավազանում լողացել եմ, կարդացել եմ գրքեր, կատարել եմ ամառային արձակուրդին հանձնարարված առաջադրանքները։