Մայրենիի ֆլեշմոբ

Մայրենիի ֆլեշմոբ

1. Լրացրո՛ւ բանաստեղծության մեջ բաց թողնված բառերը: «Հիշում եմ … քո ծեր, մայր իմ անուշ ու անգին, Լույս … ու գծեր, մայր իմ անուշ ու անգին: Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած … Դեմքիդ … է գցել, մայր իմ անուշ ու անգին»։

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին: Read more

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի’ր:

վսեմ-բարձր

Կարդա’ բանաստեղծությունը` դուրս գրելով մակդիրները:

անուշ Հայաստան, արևահամ բար, հին սազ, արնանման ծաղիկներ, նաիրյան աղջիկներ, հազարամյա քար, երկաթագիր գիրք, սուր սիրտ, արյունաքամ վերքեր, կարոտած սիրտ, լուսապսակ ճակատ, ճերմակ գագաթ:

Դուրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձիր բացատրել:

արևահամ, նաիրյան, հեզաճկուն, երկաթագիր, արնավառ

Առանձնացրու քեզ առավել դուր եկած քառատողը և մեկնաբանիր ընտրությունդ:

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում

Այս քառատողը ինձ շատ դուր եկավ, որովհետև նա այնքան էր սիրում Հայաստանը, որ բոլորի դեմ կպայքaրեր իր հայրենիքի դեմ:

Դուրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:

Ճերմակ գագաթի ծայրին ապրում է սպիտակ արջը:

Այսօր երկինքը մուգ է:

Նաիրյան աղջիկները հեզաճկուն պրեր գիտեն:

Եկեղեցիներում կան երկաթագիր գրքեր:

Այրունքամ վերքերը շատ ցավոտ են:

Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով:

բույր-հոտ, ջինջ-մաքուր, ողբաձայն-վշտալի, ճերմակ-սպիտակ

Համացանցում փնտրիր և առանձնացրու Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը: Հիմնավորի’ր ընտրությունդ:

Այսօր Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է (նկարներ) – Live News

Մայրենի

Մայրենի

1 Կետերի փոխարեն լրացրո՛ւ ջ, ճ կամ չ (անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր)։

Ալոճ, ակնակապիչ, աղճատել, աղջամուղջ, աճպարար, անաչառ, անզիճում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղչիկ, փախչել, փարճ (կավե գավաթ), քրքիջ: Read more

Մայրենի

Մայրենի

Իմ ընկեր Նեսոն

I

Մի խումբ ընկեր երեխաներ էինք։ Գյուղացի երեխաներ։

Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն․ ազատ էինք միանգամայն ու խաղում էինք, ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սոված ժամանակներս էլ՝ վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ։ Read more

Մայրենի

Մայրենի

Անգի՛ր սովորել պոեմի նախերգանքը, կատարի՛ր առաջադրաքները։

206. Անտառ բառը տարբեր ձևերով գործածելով՝ նախադասություններ կազմի՛ր:

Անտառում շատ կենդանիներ կան, քար լռություն էր անտառում, անտառը վառվեց, ես գնացի անտառ: Read more