Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,
Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
Category: Մայրենի 5.2
Ոսկի քաղաքը
Ոսկի Քաղաքը
ժուկով-ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։ Read more
Առակներ արեվմտահայերեն
ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ
Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։ Read more
Պատրաստում եմ Գաթա
Խաղեր դպրոցում
Այսօր մենք խաղացել ենք սեղանի խաղեր: Այդ խաղերն էին՝ «Տառբեր», «Քվիդիչ» և «Բլից»: Ժամանակը անցավ շատ ուրախ: Ես մի քանի անգամ հաղթեցի բլից խաղում: Բոլոր խաղերն ուսուցողական էին և հետաքրքիր: Նրանք ինձ շատ դուր եկան: Ահա այսքանը այսօրվա մասին:
Ճամբար
Պատասխանի՛ր տրված հարցերին։
Ինչպե՞ս ես վերաբերվում ճամբարներին։
Ես վերաբերվում եմ լավ
Ինչո՞վ է տարբերվում ճամբարը քո դպրոցական առօրյայից։
Մենք շատ դաս չենք անում և խաղում ենք տարբեր խաղեր:
Նշի՛ր ձմեռային ճամբարի առավելությունները։
Դաս չենք անում, խաղեր ենք խաղում և իրար հետ սովորականից շատ ենք շփվում:
Ճամբարում ամենից շատ քեզ ի՞նչն է գրավում։
Որ մենք տարբեր խաղեր ենք խաղում:
Ի՞նչ կարծիք ունես ճամբարային ջոկատների վերաբերյալ։ Լա՞վ է, որ խառը խմբերով եք աշխատում։ Նշի՛ր երեք առավելություն։
Ճամբարային ջոկատները հետաքրքիր են կազմված: Լավ է, որ աշխատում ենք խառը խմբերով: Առավելություններն են՝ շփում, ինտերակտիվ խաղեր, դասավանդողների հետ անմիջական միջավայր:
Ի՞նչը կփոխեիր քո ճամբարային օրակարգում։
Կցանկանաի, որ ճամփորդությունները ավելի շատ լինեին և մենք ունենաինք ընթերցանություն:
Ի՞նչ խորհուրդ կտաս ջոկատավարներին։
Ազգային և սեղանի խաղերից բացի ունենանք ուսումնական նյութեր:
Ի՞նչ կառաջարկես ճամբարական ընկերներիդ։
Որ իրենք մինչև դպրոցի առօրյան սկսվելը ավելի շատ բան իմանան և ավելի շատ զարգանան:
Ճամբարի երկրորդ օր
Այսօր մենք կոճակից և թելից պատրաստել ենք ազգային խաղ՝ «Կոճակ»: Նկարել ենք մի քանի ձեռքով նկար: Օրինակ՝ ես նկարել էի միաեղջյուր և Հարրի Փոթերին: Դրանից հետո մենք խաղացինք «Այլ կերպ» խաղը: Մեր օրը շատ լավ անցավ:
Հայաստան

Հովհաննես Գրիգորյան
ՀԱՅԱՍՏԱՆ
Սա իմ երկիրն է-
չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…
Կանաչ եղեվին
Զմրուխտ գարունն էր հյուր եկել բնությանը: Այգում ու անտառներում քաղցրահնչյուն երգում էին թռչունները: Արևը իր ջերմ ժպիտով ողջունում էր նորաբաց բողբոջներին: Բնությունը զարթոնք էր ապրում: Ծեր այգեպանն իր այգում մի փոքրիկ եղևնի տնկեց՝ հազիվ մեկ եղևնի Read more