Մայրենիի հաշվետվություն

Մայրենիի հաշվետվություն

Ողջույն ես Անին եմ: 9 տարեկան եմ սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր մենք շատ հետաքրքիր բաներ ենք անցել: Անցել ենք Վիլիամ Սարոյանի մասին, անցել ենք նրա ստեղծագործություններից «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը», «Նապաստակն ու առյուծը», «Քո կյանքի ժամերը» և շատ այլ ստեղծագործություններ:

Արել ենք նախագծեր, օրրինակ՝ «Սեբաստացու օրեր կկրթահամալիրական տոն», «Ուսումնական աշուն»:

Իսկ սա Մայրենիի հաշվետվության հղումն է

Մենք անցնում ենք քերականություն:Եթե ուզում եք տեսնել ավելին, ահա իմ մայրենիի նյութերը:

Մայրենի

Մայրենի

141. Տրված բառերից ամեն մեկով մի քանի նոր բառեր կազմիր:

Հարավ-հարավային, հարավարևելյան, հարավարևմտյան

Ավտո-ավտոմեքենա, ավտոմատ, ավտոբուս

Ասֆալտ-ասֆալտապատ, ասֆալտաձև, ասֆալտային Read more

Վահագն Դավթյան «Իջնում է ձյունը, իջնում լույսի պես»

Վահագն Դավթյան «Իջնում է ձյունը, իջնում լույսի պես»

Իջնում է ձյունը, իջնում լույսի պես,
Իջնում է խոնարհ ու իջնում է հեզ,
Իջնում է, հալչում այտերին մանկան,
Մետաքսով զուգում անցնող աղջկան…

Իջնում է ձյունը, իջնում լույսի պես
Եվ այնքա՜ն-այնքա՜ն քնքշորեն մաղում,
Որ թվում է, թե այդքան մեղմ ու հեզ
Ոչ մի բան չկա արար աշխարհում… Read more

12 փաստ աշխարհի լեզուների մասին

12 փաստ աշխարհի լեզուների մասին

1. Աշխարհի ամենաերկար այբուբենն ունի կամբոջերենը՝ 74 տառ:

2. Մի ժամանակ ամպերսենդ (&) նշանը անգլերենի այբուբենի տառ էր:

3. Տակի լեզուն, որը տարածված է Ֆրանսիական Գվինեայում բաղկացած է ընդամենը 340 բառից:

4. Բենջամին Ֆրանկլինը 18-րդ դարում անգլերեն լեզվում գտել էր drunk (արբած) բառի 200 հոմանիշ: Read more

Նադեր Իբրահիմի «Փոքրիկ սիրտս ում նվիրեմ»

Նադեր Իբրահիմի «Փոքրիկ սիրտս ում նվիրեմ»

Nader-Ebrahimi

Ընտանիքս իմ սրտում

Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:
— Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և մարդուն ցավ կպատճառի: Read more

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Կատարե՛լ առաջադրանքները

127. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը: Բարձրաձայն կարդա´ և գտի՛ր, թե ո՞ր բառը դրան չի համապատասխանում:

Ա. Ամենաերկար, համաեվրոպական, հայելի, ամենաեռանդուն, կիսաեզրափակիչ, կիասեփ, վրաերթ:
Բ. Նայել, վայել, վայելել, վայելք, հայելանման, հայեր, ինքնաեռ, շղթայել, Կայեն, ծառայել: Read more