Ահմեդի ուղտը

Ահմեդի ուղտը

Ահմեդը հինգ ուղտ հետևը ձգած գնում էր քաղաք:
Արևը սաստիկ այրում էր, ծարավը մարդու շրթունքը պատառ-պատառ էր անում:
Եղավ որ՝ հենց կիզիչ կեսօրին հանդիպեց մի աղբյուրի. որ ճանապարհի ափին ուրախ ու պայծառ քչքչում էր ծառերի զով ստվերի տակ:
Ահմեդը ուղտերը քաշեց աղբյուրի գուռների վրա, լավ ջրեց, ինքն էլ մի կուշտ խմեց, հետո երկար ու մեկ փռվեց ստվերի հովին:
Ո՛չ արթուն էր, ո՛չ քնած, մի հաճելի թմբիր զով ստվերի հետ իջել էր նրա հոգնած անդամների վրա:
Երբ կեսօրը կոտրվեց՝ Ահմեդը ուշքի եկավ, նայեց տեսավ ուղտերի մեկը չկա. կանգնեց քարերի գլխին, դիտեց չորս դին-բան չէր երևում. միայն բավական մոտիկում, մի գյուղ ծառերի միջից ճերմակին էր տալիս:
Շտապով ոտքի հանեց ուղտերը, գնաց գյուղ:
Մի պառավ կին պատահեց նրան գյուղի ծայրին: Read more

Առցանց առաջադրանքների փաթեթ

Առցանց առաջադրանքների փաթեթ

Երկուշաբթի

98. Սխալները գտի´ր և ուղղի´ր:

Օրինակ՝

Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն: — 1. Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն:

2. Բնության մեջ ամեն ինչ՝ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է  սովորեցնել մարդուն:

Փոքրիկ բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:

Փոքրիկ բլուրն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:

Բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:

Փոքրիկ ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել:

Փոքրիկ ձուկը ջրիմուռների տակ էր թաքնվել:

Ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել: Read more

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ 

1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը և բացատրի՛ր ընդգծված տողերը:

Ուր որ նայում ես դեղին ծառեր և տերևներ են

Քամինը քշում այդ ոսկեզօծ տերևները

2. Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր։

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը աշնան օրերին են ուրախանում:

3. Ինչպիսի՞ տրամադրություն հաղորդեց քեզ այս բանաստեղծությունը: Մեկնաբանի՛ր:

Դեղին և գեղեցիկ տրամադրություն

4. Փորձի՛ր արձակ պատմել բանաստեղծությունը: Մուտքագրի՛ր պատումդ և ձևավորի՛ր այն բանաստեղծությանը համապատասխանող քո հեղինակային ֆոտոնկաներով կամ նկարներով:

Ամեն տեղ դեղին տերևներ են, արդեն սկսում է ցրտել: Քամին քշում է այս ոսկեգույն տերևները և դրա համար նա է այս ոսկու տերը: Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը աշնան օրերին են ուրախանում:

DSCN5023

DSCN5000

Մշուշների շղարշի տակ…

Մշուշների շղարշի տակ…

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

1. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:

Աշնան երևույթներ

2․ Հոմանիշների բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերը։

Մշուշ, շղարշ, խաշամ, հնար։ Read more

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է. 

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1.Ո՞րն է այս առակի խորհուրդը; Մեկնաբանի՛ր:

Որ պետք չե համեմատել քեզ ուրիշների հետ և մրցել

2. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

Դու քեզ մի գովիր, թող ուրիշը գովի: Ամեն փայտ շերեփ չի դառնա, ամեն սար՝ Մասիս: Թթու թան չի, ամեն մարդու բան չի:

3. Խորհուրդ տուր այս առակի հերոսներին:

Նապաստակ, դու ուզում ես առյուծի նման մռնչալ, որ բոլորը վախենան քեզանից, բայց դու կարող ես այնպիսի բաներ անել, որ առյուծը չի կարող անել: Օրինակ՝ դու կարող ես արագ վազել, բարձր թռչկոտել և քո փոքրության շնորհիվ դու կարող ես թաքնվել արբեր տեղերում: Այնպես որ մի համեմատվիր ուրիշների հետ, որովհետև դու էլ ունես քո առավելությունները:

Մայրենի

Մայրենի

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։

Առավոտյան, ծովեզրյան, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա,

ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,

համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ,

հյուսն։ Read more

Խորխե Բուկայ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»

Խորխե Բուկայ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:

Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին: Read more