Դռները բացեք գարուն է գալիս

Դռները բացեք գարուն է գալիս

Դռները բացեք գարուն է գալիս,
Մեր անվերջ հոսող առուն է գալիս,
Բերում է իր հետ քնքուշ ծաղիկներ,
Հոտավետ գեղեցիկ ձնծաղիկներ:

Դռները բացեք գարուն է գալիս,
Թռչունները բոլոր ետ են գալիս,
Երգում են նրանք և ուրախացնում,
Մարդկանց սրտերը երգով ջերմացնում:

Գարուն Թող գարունն այսօր նոր... - Laura Hovhannisyan | Facebook

Մայրենի

Մայրենի

1․ Կետերի փոխարեն լրացրո՛ւ ջ, ճ կամ չ (անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր)։

Ալոճ, ակնակապիչ, աղճատել, աղջամուղջ, աճպարար, անաչառ, անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աճլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղչիկ, փախչել, փարչ (կավե գավաթ), քրքիջ: Read more

Մայրենի լեզվի օրը

Մայրենի լեզվի օրը

Մայրենի լեզվի օրը նշվում է փետրվարի 21-ին: Այն հավարվում է միջազգային օր: Ներկայացնեմ մի քանի կարևորություններ Մայրենի լեզվից:

Լեզուն ամենակարևոր բանն է ազգի համար: Լեզվի օգնությաբ ենք մենք շփվում, խոսում, գրում, կարդում: Եթե մենք չունենաինք լեզու, չէինք ունենա նաև երկիր: Մենք մեր մայրենի լեզվով ենք սովորում դպրոցի բոլոր առարկաները: Եթե նույնիսկ լինենք ուրիշ երկրում չպետք է մոռանանք մեր մայրենի լեզուն: Մայրենի լեզուն շա՜տ երկար դարեր եղել է և պահպանվել, կպահպանվի նաև դարեր շարունակ:

Թումանյանական օրերի ամփոփում իմ Թումանյանը

Թումանյանական օրերի ամփոփում իմ Թումանյանը

Մենք թումանայանական օրերին անցնում էինք Թումանյանի տարբեր ստեղծագործություններից: Օրինակ՝ Քառյակներ, Ոսկի քաղաքը, Փարվանա, Իմ ընկեր Նեսոն և այլ: Թումանյանական օրերի մեջ է մտնում եռատոնը՝Թումանյանի ծննդյան օրը, գիրք նվիրելու օրը, մայրենի լեզվի օրը: Մենք Թումանյանի ծննդյան օրը նշում ենք փոտրվարի19-ին:

Գիրք նվիրեԼՈՒ տոն

Գիրք նվիրեԼՈՒ տոն

Գիրք նվիրելու օրը Թումանյանի ծննդյան օրն է։ Այդ տոնը նշում ենք փետրվարի 19-ին։ Մենք դասարանում իրար հետ փոխանսկեցինք գրքեր։ Այդ դասը շատ հավես և հետաքրքիր անցավ։ Ես նվիրեցի Բալզակ գիրքը Էվաին։ Իսկ ինձ Ֆիալկան նվիրեց կատուների հանրագիտարան։

Մայրենի

Մայրենի

Շարունակում ենք՝ անցած շաբաթվա նյութը կրկնելով/ վերհիշելով/ ամփոփելով։

Թումանյանական օրերը շարունակվում են…

Գրիր պատմություն «Իմ Թումանյանը»վերնագրով։

«Ուրախ գիշեր» պատմվածքը» կարդալ։

Ինչքա՜ն ծիծաղեցին էն գիշեր․․․ Read more

Մայրենի

Մայրենի

Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,

Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։

Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,

Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում―
Տաղ էինք ասում։

Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,

Բայց մեզ պես չապրեք…»

Ժամանակ անցավ, նրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Ու ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս

Ինչու ասացին. — «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,

Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

1887

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

Անծանոթ բառեր չկաին
2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:

Ուրախ, ակտիվ, հետքրքիր և այլ
3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):

Ես սիրում եմ նկարել, ճամփորդել, կարդալ, պարել և երգել: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը և իմ բոլոր ուսուչիցներին:
4. Տեքստում ընդգծիր հատուկ գոյականները:

Մայրենի

Մայրենի

« Թմկաբերդի առումը»

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.

Read more