Մայրենի

Մայրենի

Մթնշաղի անուրջներՎահան Տերյանի ստեղծագործությունների առաջին տպագիր ժողովածուն։ Լույս է տեսել 1908 թվականին Թիֆլիսում։ Ժողովածուն շատ ջերմ է ընդունվել ընթերցողների կողմից։

Ծանոթացիր «Մթնշաղի անուրջներ» ժողովածուին, ընտիր դրանցից մեկը և սովորիր արտասանել բերանացի։

1.Փորձիր գրել Տերյանի մասին քո բլոգում, ներկայացնել նրան այնպես, ինչպես ինքնդ ես ընկալում։

2.Բնութագրիր նրա ստեղծագործությունները։

Նրա ստեղծագործությունները ունեն խոր իմաստ, նրանց հիմվան վրա կան երգեր, նրանք գեղեցիկ են:

3.Նկարիր Տերյանի ներկայացրած, և քո պատկերացրած մթնշաղը , սիրառատ աչքերն ու անուրջները։

4.«Մթնշաղի անուրջներ» վերնագրով գրիր փոքրիկ պատմություն։

  1. Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
    Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձև, անժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհ, մայրենի, կատաղի, ցավոտ, անկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյուն, անտուն:
  2. Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:
    Աղթամար կղզին, որը հայտնի է հին հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Կանաչ կղզին, խոշոր կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու մեծ գլուխը դեպի վեր երկարած:
    Հայաստան աշխարհը հայտնի է իր հին ու զարմանահրաշ վայրերով:
    Պատանին թախծալի հայացքը լեռնային գետակի զուլալ ջրերին ուղղեց:
    Այգաբացին լսվում էր թռչունների անուշ դայլայլը:
    Գիշերն իր մութ թևերն է փռել:
    Կայտառ մի աղջիկ է ընկերուհիս:

Վաղեմի, կանաչագույն, հսկայական, ահագին, նախկին, զարմանալի, ախորժելի, խավար, ճարպիկ:

Մայրենի

Մայրենի

Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:

1.Կեղտ, գութ, եղեգնուտ, խիղճ, ավար, թախիծ, կարծիք, օրրան, մորմոք, թալան, իմաստ, հայրենիք, տեսակետ, աղտ:

կեղտ աղտ, օրրան հայրենիք, խիղճ գութ, ավար թալան, տեսակետ կարծիք, մորմոք թախիծ Read more

Մայրենի

Մայրենի

Կատարում ենք նախորդ շաբաթվա առաջադրանքների ամփոփում։ ( Շաբաթվա ամփոփում) ։ ( Հրապարակում բլոգում) ։

Այս շաբաթը ևս նվիրում ենք սիրելի բանաստեղծ՝ Վահան Տերյանին։

« ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ»

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով

Ժպտում են նորից անտառ ու ձորակ,

Եվ հեղեղները խոսուն-սառնորակ

Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։ Read more

Մայրենի

Մայրենի

1.Խաղող, հաղարջ, քաղաք բառերում  ի՞նչ մաս կա, առանց որի մեր ճաշը  համ չի ունենա:

աղ

2.Ըստ ձևաիմաստային դասակարգման՝ ի՞նչ տեսակ բառեր կան հետևյալ նախադասության մեջ. «Գնա  հորթ  ասա՝  հորթ  անձրևից  հորթը  թրջվեց»:

հորթ-կենդանի, հորթ-ուժեղ Read more

Մայրենի

Մայրենի

Շարունակում ենք ծանոթանալ՝ Վահան Տերյան բանաստեղծին ( նա գրել է գեղեցիկի և սիրո մասին, ԻՆՉՊԻՍԻՆ ԴՈՒՔ ԵՔ) ։

Գիտե՞ք, նա առաջինն է , ով գրել է բանաստեղծական շարքերով, կատարելության հասցրել գրական լեզուն, սկզբնավորել ազգային տաղաչափության վանկաշեշտային համակարգը:Տերյանը սեր է․․․նրա ներկայացրած սերն ուրիշ է։

  • Փորձեք ներկայացնել Տերյանին որպես բանաստեղծ։

Read more

Ձյան փաթիլի պատմությունը

Ձյան փաթիլի պատմությունը

Մի ձմռան օր, բոլորին հայտարարել էին, որ ձյուն է գալու:Մարդիկ  անհամբեր սպասում էին ձյանը: Նրանք սպասեցին երկար ժամանակ և վերջապես ընկավ մի փաթիլ, որին ոչ ոք չնկատեց:

Բոլորն ասում էին, երբ է ձյունը գալու, իսկ այդ փաթիլը, որը շատ փոքր էր, պատասխանում էր գետնից.

-Ես ախր այստեղ եմ: Բայց նրան ոչ ոք չէր լսում: Read more