Մի անգամ դպրոցում

Մի անգամ դպրոցում

Իմ դպրոցըՄի անգամ Արուսը ու Արեգը՝ քույր ու եղբայր, գնացին դպրոց: Նրանք սովորելու են երրորդ դասարանում, սակայն նրանց մայրիկն էր նրանց ուսուսչուհին: Արուսը ու Արեգը դրա մասին չգիտեին: Նրանք մտան դասարան, նստեցին, նրանց ուսուսչուհին՝ մայրիկը, սկսեց դասը վարել: Նա ասաց. Read more

ԵՂԵՎՆԻՆ

ԵՂԵՎՆԻՆ

Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Read more

Վարդը

Վարդը

 

Վ. Գյոթե

 

թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:

Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ: Վազեց վարդի մոտ և ասաց.

— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։

Վարդը ասաց.

.— Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին: Եվ տղան պոկեց վարդին: Փուշը նրա ձեռքը ծակեց:

Բայց չօգնեց վարդին:

Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.
ա. սիրուն վարդ

բ. կարմիր վարդ

գ. փշոտ վարդ

դ. քնքուշ վարդ

    1. Գրի՛ր ու նկարիր քեզ դուր եկած հատվածը:

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Վարդը

Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ:
Կարմիր, որովհետև վարդը կարմիր էր:
Հորինի՛ր:

ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն:

Վարդերը փշեր ունեն, որ մարդը վարդերին չպոկի:

բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն:

Փշերը վարդեր ունեն, որովհետև պաշտպանում են վարդերին:

Հովհաննես Թումանյանի մասին

Հովհաննես Թումանյանի մասին

Բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ. փետրվարի 19-ին: Թումանյանի ստեղծագործություններում մարմնավորված են հայ ժողովրդի հավաքական իմաստնությունն ու հանճարը, նրա տենչերն ու երազանքները:

Հովհաննես Թումանյանն սկզբնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, ապա Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան): 1883թ.-ից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887թթ. սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1893թ.-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվել գրական և հասարակական գործունեությամբ:

Read more

Գրադարանում

Գրադարանում

 

(մաս երրորդ)

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում, երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։

— Լավ,— ասաց նա վերջապես,— գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ դիտեցեք գրքերը։

— Շնորհակալություն, տիկին,— ասաց Լայոնելը։

Երկու ընկերները շարժվեցին դեպի գաղտնիքի և արկածների ավելի մեծ ոլորտներ։ Լայոնելը ավելի շատ գրքեր ցույց տվեց Յուլիսիսին։

— Սրանք,— ասաց նա,— և դրանք՝ վերևում եղածները, բոլորը գրքեր են, Յուլիսիս։— Նա մի պահ մտքերի մեջ ընկավ։— Արդյոք ի՞նչ է ասվում բոլոր այդ գրքերի մեջ,— նա ցույց տվեց գրքերով լեցուն հինգ դարակ։— Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այս բոլորի մեջ,— ասաց նա։ Վերջապես նա գտավ մի գիրք, որը արտաքինից շատ գեղեցիկ էր երևում։ Նրա կազմը կանաչ էր, թարմ խոտի նման։— Իսկ այս մեկը,— ասաց նա,— այս մեկը տես ինչքան գեղեցիկ է, Յուլիսիս։

Փոքր-֊ինչ վախենալով իր արածից, Լայոնելը այդ գիրքը հանեց դարակից, մի քիչ պահեց ձեռքում, հետո բացեց։

— Տես, Յուլիսիս,— ասաց նա,— սա գիրք է։ Նայիր։ Մեջը ինչ֊-որ բան կա ասված։— Նա ցույց տվեց տպագրված տողերը։— Ահա «ա»…ն,— ասաց նա,— սա է «ա»֊-ն։ Սա էլ ուրիշ տառ է, բայց չգիտեմ, թե որն է։ Բոլոր տառերը տարբեր են, Յուլիսիս, բառերն էլ են տարբեր։— Չեմ կարծում, որ ես երբևէ կարդալ կսովորեմ,— ասաց նա,— բայց այնքան եմ ուզում իմանալ, թե ինչ է ասված այս բոլոր գրքերի մեջ։ Ահա նկար է,— ասաց նա,— աղջիկ է նկարված։ Տեսնո՞ւմ ես։ Գեղեցիկ է, չէ՞։— Նա թերթում էր էջերը.— Տեսնո՞ւմ ես, էլի տառեր և բառեր, մինչև գրքի վերջը։ Սա հանրային գրադարան է, Յուլիսիս,— ասաց նա,— ամենուր գրքեր են,— նա ակնածանքով նայում էր տպագիր տողերին, շարժում շուրթերը, կարծես փորձում էր կարդալ։ Հետո գլուխն օրորեց։— Չես կարող իմանալ, թե ինչ է գրված գրքում, Յուլիսիս, մինչև որ կարդալ չիմանաս, իսկ ես կարդալ չգիտեմ,— ասաց նա։

Կամացուկ փակեց գիրքը, դրեց տեղը, և երկու ընկերները ոտքի թաթերի վրա դուրս եկան գրադարանից։ Դրսում Յուլիսիսը սկսեց ցատկոտել, որովհետև ուրախ էր։ Նրան թվում էր, թե ինչ֊-որ բան է սովորել։

Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ ես կարծում, ինչ կլինի երբ շա՜տ գրքեր կարդաս:
  • Շատ բաներ կսովորեմ և խելացի կդառնամ:
  • Պատմի՛ր, թե տղաները ի՞նչ տեսան դարակից հանած գրքում:
  • Տեսան, որ այնտեղ տառեր  է գրված, կարողացան կարդալ ա տառը և մի աղջկա նկար:
  • Քո կարծիքով ինչո՞ւ էր Յուլիսիսը ուրախ:
  • Իմ կարծիքով նա ուրաղացավ, որովհետև շատ գրքեր տեսավ:
  • Քո ընկերներից ո՞վ է նման Յուլիսիսին: Ինչո՞վ է նման:
  • Ես չունեմ Յուլիսիսի նման ընկեր որովհետև իմ ընկերները տառերը գիտեն, կարող են կարդալ:

 

 

Իմ կարդացած գրքերը

Իմ կարդացած գրքերը

  1. Հովհաննես Թումանյանի հեքիաթները       ՙ                                                                 
  2.   Հանս Քրիստյան Անդերսնի հեքիաթները   
  3.  Էդուարդ Ունսպենսկիի Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն                             
  4. Գիտադարան                                                                                                                        
  5. Ալեն Ալեկսանդեր Միլի Վինի-Թուխը և բոլոր բոլորը                                               
  6. Հեքիաթ քնելուց առաջ քիրքը                                                                                     
  7. Նիկոլայ Նոսովի Անգետիկի արկածները                                                                
  8. Ղազարոս Աղայանի հեքիաթների գիրքը                                                                     
  9. Սիրված հեքիաթների գիրքը: