10 փաստ գլխուղեղի մասին

10 փաստ գլխուղեղի մասին

98d76701013f0f4ee6bd9b660eaba5fd

  1. Գլխուղեղը գտնվում է գլխում, սովորաբար առաջնային զգայական օրգանների`տեսողության, լսողության, հավասարակշռության, համի և հոտառությնան օրգանների մոտ։
  2. Գլխուղեղը ողնաշարավորների մարմնի ամենաբարդ օրգանն է։ Մարդու մոտ, օրինակ, գլխուղեղի կեղևը կազմված է 15-33 միլիարդ նեյրոններից:
  3. Ֆիզիոլոգիական տեսակետից գլխուղեղի ֆունկցիան օրգանիզմի օրգանների կենտրոնացված կառավարումն է։
  4. Աշխարհի ամենահին գլխուղեղը հայտնաբերվել է Հայաստանի Արենի-1 քարանձավների համակարգում։ Մոտավոր հաշվարկներով գլխուղեղն ունի 5000 տարվա հնություն և պատկանել է 12-14 տարեկան մի աղջկա:
  5. Գլխուղեղի ձևը և չափերը տարբեր տեսակի կենդանիների մոտ տարբեր են, և ընդհանուր հատկանիշներ գտնելը հաճախ դժվար է:
  6. Գլխուղեղը կազմված է բջիջների երկու մեծ դասերից՝ նեյրուններից և ուղեկից  բջիջներից։
  7. Մարդու գլխուղեղը տեղադրված է գանգի խոռոչում, նրա զանգվածը տատանվում է 1300-1400 գ սահմաններում։ Առանձին դեպքերում այն կարող է ունենալ 1100-2000 գ զանգված։
  8. Գլխուղեղը կազմված է հետևյալ բաժիններից՝ երկարավուն ուղեղ, կամուրջ, միջին ուղեղ, միջանկյալ ուղեղ, ուղեղիկ և մեծ կիսագնդեր (ծայրային ուղեղ)։ Երկարավուն ուղեղը, կամուրջը, միջին և միջանկյալ ուղեղը կազմում են ուղեղաբունը։
  9. Գլխուղեղը վերջնական մեծության է հասնում 20 տարեկանում:
  10. Կենդանիների գլխուղեղը փոքր է, ձկներինը՝ երբեմն ցորենահատիկի չափ: Կատուների, շների, կապիկների գլխուղեղը շատ ավելի մեծ է:

Read more

10 փաստ երկնքի մասին

10 փաստ երկնքի մասին

unnamed

1. Երկինքը երկիրը շրջապատող տիեզերական տարածությունը:

2. Երկրի վերևում երևացող կամարաձև (սովորաբար կապտավուն) տարածությունը, երկնակամար:

3. Ըստ կրոնական պատկերացումների՝ աստծու, հրեշտակների ևն բնակության վայրը տիեզերական տարածության մեջ: Read more

Ածիկ

Ածիկ

Ես իմ ածիկը ցանեցի մարտի 30-ին, ընկեր Մարիամի հետ`տեսազանգով: Ես ամեն օր արթնանում եմ, առավոտյան ջրում իմ ածիկները և ստուտգում, թե արդյո՞ք ածիկները մեծացել են: Ածիկը դրված է պատուհանագոգին`արևի տակ: Ածիկն ամեն օր շրջում եմ մի կողմից մյուսը, որ հավասարաչափ մեծանա: Չշրջելու դեպքում ածիկը թեքվում է դեպի արևը և ծռվում: Ածիկի համար երգ եմ երգում, որ այն կանաչ և բարձր լինի: Ես ունեմ 3ածիկ`երկուսը ցորենի, մեկը` ոսպի:92468946_252218252623097_7661778363899445248_n92818482_224801895271265_2032422002421137408_n

Երկիր որտղ ոչ մի սուր բան չկա

Երկիր որտղ ոչ մի սուր բան չկա

Ջանի Ռոդարի
Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել: Ճամփորդեց-ճամփորդեց,  ու  հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհին, որով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն ցանկացավ վարդով զարդարել իր բաճկոնը: Նա փորձեց զգուշությամբ պոկել վարդը, որ մատը չծակի, բայց հանկարծ նկատեց, որ  փշերը չեն էլ ծակում: Պարզվում է, դրանք բոլորովին էլ սուր չեն, պարզապես ձեռքդ մի քիչ խուտուտ են տալիս:
_ Այ քեզ հրա՜շք,-զարմացավ Ջովանինոն:
Հենց այդ պահին վարդի թփերի ետևից հայտնվեց քաղաքի պարեկը և քաղաքավարի ժպտալով՝ ասաց Ջովանինոյին.
_ Դուք երևի չգիտեք, որ չի  կարելի վարդ քաղել:
_ Ներեցե՛ք ինձ … ես չմտածեցի,  որ…
_ Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,-ասաց պարեկը նույն հաճելի ժպիտով և սկսեց անդորրագիր գրել: Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրչածայրը սուր չէ, բութ է: Նա հարցրեց պարեկին.
_ Ներեցե՛ք, կարելի՞ է Ձեր թուրը տեսնել:
_ Խնդրեմ ,-ասաց պարեկը և Ջովանինոյին տվեց իր թուրը: Պարզվեց, որ թուրն էլ սուր չէ, բութ է:
_ Լավ, էս ի՞նչ զարմանալի երկիր է, էս ո՞ւր եմ ընկել: Այստեղ ամեն ինչ տարօրինակ է:
_ Մեր երկրում ոչ մի սուր բան չկա,-բացատրեց պարեկը այնքան քաղաքավարի, որ ամեն մի բառը կարելի էր մեծատառով գրել:-Բա՛, վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում:
_ Մեխե՞ր,-հարցրեց Ջովանինոն,-չէ ՞ որ դրանք պետք է սուր լինեն:
_ Մենք  վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում: Չէ՞ որ սոսինձ կա: Իսկ հիմա  բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:
Ջովանինոյի բերանը զարմանքից բաց մնաց, կարծես պատրաստվում էր միանագամից մի մեծ տորթ կուլ տալ:
_ Ո՜չ,  ի՜նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում քաղաքի պարեկին վիրավորելու համար: Եթե այդպես է, ե՛ս պետք է երկու ապտակ ստանամ, ոչ թե դուք:
_ Դուք երեևի չգիտեք, մեզ մոտ այդպես է ընդունված,-սիրով բացատրեց պարեկը,-լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, տուգանքի կեսը՝ երկու,-պատասխանեց պարեկը:
_ Երկու ապտակ՝ պարեկի՞ն:
_ Պարեկին:
_ Դա արդար չէ: Այդպես չի՛ կարելի:
_ Իհարկե արդար չէ: Իհարկե՝ այդպես չի  կարելի,-պատասխանեց պարեկը:-Դա այնքան անարդար և սարսափելի է, որ մարդիկ օրենքները չեն խախտում, այնպիսի բաներ չեն անում, որի համար տուգանք պիտի մուծվի. նրանք ամեն ինչ անում են, որ չապտակեն անմեղ պարեկներին: Դե՛, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ կլինեք:
_ Բայց ես չեմ ուզում նույնիսկ Ձեր այտը ճմկտել, ուր մնաց՝ ապտակեմ:
_ Այդ դեպքում ես պիտի խնդրեմ, որ գնաք մեր երկրից: Ես կուղեկցեմ Ձեզ  մինչև սահման:
Ջովանինոն, որ շատ էր ամաչում, ստիպված  հեռացավ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Ինչ էլ լինի, մեկ է, մինչև հիմա նա երազում է վերադառնալ այնտեղ, որ ապրի աշխարհի ամենաքաղաքավարի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ, մի քաղաքում, որտեղ ոչ մի սուր բան չկա:

Հարցեր և առաջադրանքներ։

  • Տեքստից դու՛րս բեր անծանոթ բառերը և բացատրությունը գրիր օնլայն բառարանի միջոցով։

Պարեկ-պահակ, քաղաքավարի-սիրալիր, անդորրագիր-ապահովագիր, սահման-եզր,            օենք-կանոն :

  • Դու՛րս գրիր կարմիրով նշած բառերը և կազմիր դրանց հոգնակին։

      Երկիր-երկրներ, բան-բաներ, պուրակ-պուրակներ, բաճկոն-բաճկոններ, վարդ-վարդեր,         մատ-մատներ, քաղաք-քաղաքներ, անդորագիր-անդորագրեր, թուր-թրեր,                            տորթ-տորթեր, տուգանք-տուգանքներ, ապտակ-ապտակներ:

  • Տեքստից դուրս բեր ի՞նչ հարցին պատասխանող 7 բառ, դրանց ավելացրու հատկանիշ(ինչպիսի՞) ցույց տվող բառ և կազմիր նախադասություն, օրինակ՝

    վարդ-կարմիր վարդ

    Կարմիր վարդերի փունջն իսկական անակնկալ էր։

  • Երկիր-մեծ երկիր: Մարդիկ ապրում են մեծ երկրի վրա:

  • Վարդ-անուշաբույր վարդ:  Երեխաները հոտ էին քաշում անուշաբույր վարդից:

  • Թուփ-լայն թուփ: Ձին ուտում էր լայն թուփ:

  • Մեխ-պինդ մեխ: Հայրիկը մեխեց պինդ մեխը:

  • Սոսինձ-կպչուն սոսինձ:  Մարին գնեց կպչուն սոսինձ:

  • Տորթ-գեղեցիկ տորթ: Մայրիկը պատրաստեց գեղեցիկ տորթ:

  • Թուր-սուր թուր: Սասունցի Դավիթը բարձրացրեց սուր թուրը:

 

  • Ի՞նչ կլիներ, եթե մեր երկրում էլ բոլոր սուր բաները վերանային:

Իմ կարծիքով վատ կլիներ, եթե սուր բաները վերանային: Բուրգերը կլինեին կլոր, դանակով ոչինչ չէինք կարողանա կտրել, պատառաքաղը կլիներ բութ: Բանալիները չէին կարողանա փակել դռները: Ծառը ճյուղեր չէր ունենա, հետևաբար միրգ էլ չէր աճի:

  • Ինչպիսինն էր պարեկը։

Պարեկը դաստիարակված էր, բարի էր, քաղաքավարի էր, անմեղ էր, ժպտերես էր:

  • Ինչու՞ Ջովանին զարմացավ։

Զարմացավ, որովհետև զարմանալի երկրում էր հայտնվել: Վարդի փշերը չէին ծակում, պարեկի գրիչը բութ էր, թուրն էլ էր բութ: Ոչ մի սուր բան չկար: Զարմացավ, որ պետք է ապտակի անմեղ պարեկին:

  • Գրի՛ր փոքրիկ նամակ Ջովանիին:

Բարև սիրելի Ջովանի, դու շատ բարի տղա ես: Ոչինչ, որ կանոնը խախտեցիր, ուղղակի դու առաջին անգամ էիր այնտեղ, բայց լավ արեցիր, որ պարեկին  ապտակ չտվեցիր: Մտածեցիր, որ նա մեղք էր և անմեղ տեղը չպատժեցիր: Եթե քեզ հաջողվի կրկին գնալ այդ երկիր, խնդրում եմ հասցեն նշիր, որ ես էլ կարողանամ գնալ:

Սիրով` Անի:

Ալիսա գլորիկը

Ալիսա գլորիկը

Ջանի Ռոդարի

Մի աղջիկ կա: Նրան Ալիսա Գլորիկ են ասում: Հիմա  քեզ կպատմեմ նրա մասին: Գիտե՞ս՝ ինչո՞ւ են նրան «Գլորիկ» ասում: Որովհետև նա շարունակ գլորվում-ընկնում է, շարունակ ու ամեն տեղ: Մի անգամ պապը փնտրում է նրան, որ պարտեզ տանի.
_ Ալիսա՜… որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:
_ Որտե՞ղ՝ այստեղ:
_ Եսիմ…:  Զարթուցիչի մեջ:
Այո՛, պատկերացնո՞ւմ ես, զարթուցիչի մեջ էր…Նա ուզել է իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնքա՜ն է ուզել, այնքան, որ բացել  է ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ: Հիմա նա ստիպված է շարունակ ցատկոտել անիվի մի ատամից մյուսը, որպեսզի ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք հա պտտվում են և կրկնում.«Թի՛կ-թա՛կ, թի՛կ-թա՛կ…»:
Մի անգամ էլ պապը կանչում է նրան նախաճաշի.
_ Ալիսա՜… Որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:
_ Ո՞րտեղ՝ այստեղ:
_ Դե այստե՛ղ էլի, հենց կողքիդ շշի մեջ…:
_ Ինչպե՞ս ընկար այդտեղ:
_ Ես շատ ծարավ էի, ուզեցի շշից ջուր խմել, ու՝ թրը՛մփ…  ընկա մեջը…
Էս Ալիսան  ընկել էր ջրով լցված շշի մեջ և հիմա ստիպված  շարունակ ոտքերն էր  շարժում ու ձեռքերով թիավարում, որպեսզի չխեղդվի: Լավ է, որ ամռանը, երբ նրան տարել էին Սպերլոնգ (ծովափնյա քաղաք Իտալիայում), սովորել էր գորտի նման լող տալ:
_ Մի քիչ դիմացիր, հիմա ես քեզ կհանեմ:
Պապը շշի մեջ բարակ թոկ իջեցրեց: Ալիսան ճարպկորեն բարձրացավ այդ պարանով և դուրս եկավ շշից: Հենց այդ ժամանակ էլ նա հասկացավ, թե որքան օգտակար է սպորտով զբաղվելը:
Մի անգամ էլ Ալիսան կորավ: Ե՛վ պապն էր նրան փնտրում, և՛ տատն էր նրան փնտրում, և՛ հարևանուհին էր փնտրում, այն հարևանուհին, որ ամեն օր գալիս էր նրանց տուն՝պապիկի լրագիրը կարդալու. այդպես նա քառասուն լիրա էր տնտեսում:
_ Տե՛ր Աստված, ա՛յ քեզ դժբախտություն,-շշնջում էր սարսափահար տատը: _Ի՞նչ պիտի անենք, եթե չգտնենք նրան մինչև հոր ու մոր վերադարձը:
_ Ալիսա՜… Ալիսա՜… Որտե՞ղ ես… Ալիսա՜…:
Բայց այս անգամ Ալիսան չէր պատասխանում և չէր էլ կարող պատասխանել: Խոհանոցով անցնելիս նա իր հետաքրքրասեր քիթը խոթեց այն դարակի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Ուզեց նայել դարակի մեջ, և… գլորվեց ներս: Գլորվեց ու… ու քնեց փափուկ սփռոցների մեջ: Ինչ-որ մեկը անցնելիս դարակը ետ հրեց: Հա՜, ո՞ւմ մտքով կանցներ, որ Ալիսան այնտեղ է: Երբ նա արթնացավ, տեսավ, որ շուրջը մութ-մութ է, բայց  բոլորովին էլ չվախեցավ. մի անգամ նա գլորվել էր լվացարանի խողովակը, ա՛յ, այնտեղ շատ ավելի մութ էր…
«Շուտով երևի ընթրիքի համար սեղան կգցեն, կուզենան սփռոցը հանել ու կգտնեն ինձ»: Բայց ինչպե՞ս կարող էին   ընթրիքի մասին մտածել, երբ Ալիսան կորել էր, չկար ու չկար:  Ոչ-ոք էլ չհիշեց ընթրիքի մասին: Երեկոյան, երբ վերադարձան Ալիսայի հայրն ու մայրը, նրանք բարկացան տատի ու պապի վրա:
_ Այդպե՞ս եք երեխա խնամում:
_ Մեր երեխաները լվացարանների մեջ չէին գլորվում,-արդարացան պապն ու տատը:-Մեր ժամանակներում երեխաները շա՜տ-շատ մահճակալից էին գլորվում, բայց դրանից մեծ վնաս չէր լինում, միայն ճակատներին մի փոքրիկ ուռուցք էր գոյանում:
Ալիսան սպասեց-սպասեց, ձանձրացավ, մի կողմ քաշեց սփռոցներն ու անձեռոցիկները, հասավ դարակի հատակին և ամբողջ ուժով սկսեց ոտքերով դոփել: «Թը՛խկ… թը՛խկ… թը՛խկ…»:
_Սսս…,-ասաց հայրիկը,-ոնց որ թե ինչ-որ տեղ թակում են:
Ալիսան սկսեց ավելի ուժեղ թակել՝ թ՛խկ… թը՛խկ… թը՛խկ…:
Դու  պետք է տեսնեիր, թե ինչպես էին նրան գրկում ու համբուրում, երբ գտան դարակում…:  Իսկ Ալիսա՞ն… Նա օգտվեց առիթից և գլորվեց հայրիկի բաճկոնի գրպանը: Երբ նրան հանում էին այնտեղից, նա ամբողջությամբ ներկված էր թանաքով, որովհետև խելքին փչել էր խաղալ հայրիկի ինքնահոսով: 

Պատասխանի՛ր հարցերին։

Ակնթարթ-մեկ վայրկյան, թոկ-պարան, ուռուցք-այտուց:

  • Տեքստից դու՛րս բեր և խմբավորի՛ր այն բառերը, որոնք պատասխաում են ի՞նչ, ինչե՞ր, և ինչպիսի՞ հարցերին։

Ինչ-պարտեզ, զարթուցիչ, թոկ, խողովակ, սեղան, սփռոց, ուռուցք, կողմ:

Ինչեր-անիվներ, զսպանակներ, պտուտակներ, անձեռոցիկներ, սփռոցներ, ոտքեր,                 ձեռքեր:

Ինչպիսի-ծարավ, բարակ, սարսափահար, հետաքրքրասեր, փափուկ, մութ  մութ,                   շատ,  մութ:

  • Ինչպիսի՞նն էր Ալիսան, բնութագրի՛ր նրան։

Գլորիկ,  չարաճճի, միամիտ, անզգուշ:

  • Մտածի՛ր և գրի՛ր, թե նշված տեղերից բացի, որտեղ կարող էր գլորվել Ալիսան, մտածի՛ր մի քանի տարբերակ։

Բլրից, համակարքչից,  վահանակից, նավից, բռնակից:

  • Երբևէ քեզ հետ պատահե՞լ է նման արտասովոր դեպք, փորձի՛ր հիշել և պատմել։

Ես մի օր  գիշերը քնած իմ մահճակալի վրա պտտվում էի: Շատ պտտվեցի և                              գլորվեցի հատակի վրա:

  • Գրի՛ր նամակ Ալիսային, ի՞նչ խորհուրդ կտաս նրան։

Բարև սիրելի Ալիսա: Ես քեզ մի քանի խորհուրդ կտամ:Ալիսա՛, ուշադի՛ր եղիր, ամեն                  րոպե մի՛ գլորվիր, աշխատի՛ր հանգիստ մնալ, և միշտ լսի՛ր ծնողներիդ:

Մանուշակ հորինուկ

Մանուշակ հորինուկ

Մնուշակը ցածրահասակ է,  մանուշակագույն է, հոտավետ է,  մանուշակը փոքրիկ է, ամաչկոտ է, գեղեցիկ է:

Մանուշա՛կ, ինչու՞ ես այդպես մտածում, որ դու ցածրահասակ ես և չես երևում: Ախր դու շատ գեղեցիկ ես  և պարզ երևում ես: Երբ դու ծաղկում ես մեր այգում, ես քեզանով հիանում եմ: Ես շրջում եմ բոլոր այգիներով և քեզ եմ փնտրում: Ես քեզ շա՜տ եմ սիրում մանուշակ: Մի տխրիր, մանուշա՛կ ջան,  որ դու ցածրահասակ ես բոլոր ծաղիկներն էլ յուրովի գեղեցիկ են  ոչ մի ծաղիկ չունի մյուսի գեղուցկությունը:

Ի՞նչ- մանուշակ, ծաղիկ, այգի:

Ի՞նչեր- այգիներ, ծաղիկներ, մյունսեր:

Ինչպիսի՞- ցածրահասակ, գեղեցիկ, պարզ, տխուր:

ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ. «ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԵՃԸ»

ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ. «ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԵՃԸ»

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:

-Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում, երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:
-Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել:
Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն:
-Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:

— Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը…
Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարիլ: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ՝ ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:

Առաջադրանքներ

  • Դու՛րս բեր տեքստում կարմիրով նշած բառերը, օնլայն բառարանի միջցով, փորձիր բացատրել։
  • Ուրանալ- մերժել,  գերտաստան-ընտանիք, ժրաջան-աշխատասեր,  շինել- կառուցել,  ջաղաց-ջրաղաց, արոր-գութան, պնդել-հաստատել,վիճել-կռվել:
  • Գրի՛ր ևս հինգ ընտանի կենդանու անուն:
  • Կատու, խոզ, ձի, ավանակ, ոչխար:
  • Ինչպիսի՞նն էր հեքիաթում կենդանիների տերը։
  • Բարի էր  և նա բոլորին շատ էր սիրում:
  • Ինչպիսի՞նն էր շունը։
  • Խելացի էր, հավատարիմ, ինքնահավան:
  • Հորինի՛ր հեքիաթի շարունակություն մի քանի տարբերակով
  • ա)Կենդանիները հասկացան, որ սխալ են եղել և գրկեցին միմյանց:                                բ) Կենդանիներն ասացին վեճի պատճառն այն է, որ իրենք չէին հասակացել, որ ամեն մեկն  իր գործով է տիրոջն օգնում և ուրախացնում:

ա)Ինչ կլիներ, եթե տերը ասեր, որ ամենաշատը սիրում է կովին,

Շունը այլևս չէր ծառայի, իսկ այծը  ամբողջ  ծանր փայտերը կթողներ իր տիրոջ հոգսի տակ, չէր օգնի նրան:

բ) հեքիաթին ավելացրու ևս մեկ հերոս;

Ես ավելացնում եմ հեքիաթին ձի:

Ձին վիճում էր նրա համար, որ ինքը  կարողանում է տանել իր տիրոջը աշխատանքի: