Գարնանամուտ

Գարնանամուտ

ՆՇԵՆԻՆԵՐՆ ԱՐԹՆԱՑԵԼ,

Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:

Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:

Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:

  • Դուրս բերել անծանոթ բառերը, օնլայն բառարանի միջոցով գտնել բացատրությունը։
  • Հրճվել-ուրախանալ,  իրարու-իրար, հասկ-բերք, բանել-աշխատել, ճեղք- ճաք      թումբ-բլրակ:
  • Բանստեղծության մեջ ի՞նչ է անում ձնծաղիկը, ո՞րտեղ։
  • Ձնծաղիկը ծիծաղում է լացակումած մի թմբից:
  • Նկարագրի՛ր, ինչպիսինն է՞ բանստեղծության մեջ եղած դաղձը։
  • Դաղձը  կարմի գլխիկով էր և գլխիկը հանում էր խոնավ ճմբից
  •  Ի՞նչ են անում առունեը։
  • Ձայն են տալիս իրարու:
  • Երբևէ տեսե՞լ ես եղինջ, փորձիր նկարագրել։
  • Եղինջների տերևների վրա կան փշեր և նրանք ծակում են: Եթե հանկարծ ձեռքդ կամ ոտքդ դիպչի նրան, եղինջը կծակի և որոշ ժամանակից կարող է անցնել ցավը:  Բայց ասում են, որ եղինջի ծակածը օգտակար է:

 

Իմ մայրիկի մասին

Իմ մայրիկի մասին

Իմ մայրիկի անունը Լուսինե է: Իմ մայրիկը գեղեցիկ է, նա միջին հասակի է, նրա աչքերը մեղրագույն են: Նրա մազերը բաց դարչնագույն են, նա ուրախ է, աշխատասեր է: Մայրիկս աշխատում է մանկական զարգացման կենտրոնում:  Նա ամենից շատ սիրում է մեզ սիրել: Իմ մայրիկը չի սիրում սուտ խոսել: Իմ մայրիկը սիրում է ծովամթերք ուտել, իսկ չի սիրում ուտել պահածոներ:  Նա խաղում է ինձ հետ զարգացնող խաղեր` պատմական լոտո, Մեծ Հայք, վիկտորինա, աշխարհի շուրջը, կենդանիների աշխարհում և ծովահենների ակածները: Միասին հետաքրքիր թղթե իրեր ենք պատրաստում և համեղ  խմորեղեններ թխում: Մենք նկարում ենք, տարբեր հեքիաթներ ենք պատմում: Ես շատ եմ սիրում իմ մայրիկին, նա ամենալավն է:

Բարեկենդանի վերջաբանը

Բարեկենդանի վերջաբանը

Այդպես կռվում են, մինչև չեն հոգնում: Նրանք խորը քուն են մտնում: Բարեկենդանը   նայում էր  պատուհանից և ծիծաում էր նրանց վրա, որ նրանք խռմփացնում են: Բայց նրանք իրականում քնած չէին, նրանք ձևեր էին թափում, որ Բարեկենդանը տեսներ: Երբ իրենց տուն  մտավ Բարեկենդանը, մարդը և կինը դուրս գցենին և ազատվեցին նրանից: Վերադարձրեցին իրենց յուղն ու բրինձը, ձիուն :Դրանից հետո, նրանք էլ երբեք չկռվեցին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վայրի և ընտանի կենդանիների մասին

Վայրի և ընտանի կենդանիների մասին

f17f7f693f9207ceaca97829f964242b

Հայտնի է ոզնիների 20 տեսակ, որոնք ընդգրկվում են 2 ենթաընտանիքներում՝ առնետանման և իսկական ոզնիներ։ Վերջիններիս բնորոշ են կարճ պոչը, մեջքի փշերի առկայությունը և ենթամաշկային երկայնական ու օղակավոր մկանները, որոնց կծկումից մարմինը վերածվում է փշապատ գնդի։

Հայաստանում հանդիպում է 2 տեսակ՝ սպիտակափոր և մեծականջ ոզնիներ։

Սովորական ոզնիների մարմնի երկարությունը 20-25 սմ Է, պոչինը՝ 2 – 3, 5 սմ։ Փորի մորթին գորշ Է։ Առավել տարածված են նախկին ԹումանյանիՍտեփանավանի,

ՀոկտեմբերյանիԱշտարակի և Աբովյանի շրջաններում, հիմնականում՝ անտառներում, այգիներում, թփուտներում, գետերի ափերին և կիսաանապատներում։ Ակտիվ են գիշերը։ Ձմռանը քուն են մտնում։ Սնվում են միջատներով և մանր ողնաշարավորներով:

 

Դդումի կարևոր հատկությունները

Դդումի կարևոր հատկությունները

Դդումը միայն համեղ սնունդ  չէ: Շնորհիվ իր բազմաթիվ օգտակար հատկությունների՝ այն ամրապնդում է օրգանիզմն ու բուժում բազմաթիվ հիվանդություններ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի պատճառ դդում ուտելու համար:Без названия Read more