Մեր դպրոցը առանց ցանկապատի է

Մեր դպրոցը առանց ցանկապատի է

Իմ կարծիքով առանց ցանկապատերի դպրոցում սովորելը ավելի լավ է և հաճելի, որովհետև  ցանկապատը առանձնացնում է  տարածքը    և ցանկապատերով գեղեցիկ չէ:  Մենք այսօր գնացինք  թաղամասը ուսումնասիրելու: Այնտեղ մենք տեսանք մի պարտեզ, որը ցանկապատված էր, այնտեղ կեղտոտ էր, քանի որ բակային մաքրման աշխատանքներ չէին արել:

Կարծում եմ , որ մարդիկ ցանկապատները տեղադրում են նրա համար, որ տարածքը առանձնանա:

Իմ երևակայական կենդանիները

Իմ երևակայական կենդանիները

Ես ունեմ  տանը   բորենի,  աղվես  և  արջ:    Նրանք   ամեն   օր   ավիրում  են  իմ  տունը, հագուստներս և   զգեստներս   փչացնում   են:  Ես   նրանց   դուրս  եմ  տանում  և  նրանք   վազում, փախչում  են  և  այնտեղ մենք   խաղում  ենք   պահմտոցի: Եվ   մենք  վեռադառնում  ենք   տուն: Բայց   ախր   չի   կարելի   վայրի  կենդանիներ պահել  տանը:

Իմ տպավորությունները

Իմ տպավորությունները

Մենք հինգշաբթի օրը գնացել էինք Մայր դպրոց ձայնագրվելու, մենք այնտեղ երգեցինք  Թեշիկի և Յարո ջան երգերը և մեզ այնտեղ ձայնագրեցին: Նվագում էին Ավետը և ընկեր Աննան, իսկ     երգում  էինք  ես,   Աննան, Վարուժանը, Գոհարը, Մարին, Աղասը, Աստղը, Եվան, Շուշանը,և Էլինան: