Հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին

Հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին

  • Ո՞ր թվականին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։

1939 թ. սեպտեմբերի 1-ին, երբ Գերմանիան խախտելով պայմանագիրը հարձակվեց Լեհաստանի վրա:

  • Ո՞ր թվականին սկսվեց ԽՍՀՄ-ի Հայրենական մեծ պատերազմը։

1941 թ. հունիսի 22-ին Գերմանիայի հարձակմամբ ԽՍՀՄ-ի վրա:

  • Որքա՞ն է տևել Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմները։

Երկրորդ համաշխարհային՝ 6 տարի

Հայրենական մեծ պատերազմ՝ մոտ 4 տարի

  • Որքա՞ն հայ է մասնակցել պատերազմին, և մոտ քանի՞ զոհ է եղել։

Մասնակցել է շուրջ 600 հազար հայ, որոնցից 200 հազարը-ը զոհվել են:

  • Որքա՞ն հայ է արժանացել ԽՍՀՄ հերոսի կոչման։

100-ից ավել

  • Նշե՛ք երեք ամենահայտնի հայ հերոսների անունները։

Հովհաննես Բաղրամյան, Նելսոն Ստեփանյան, Համազասպ Բաբաջանյան

  • Ո՞ր հայկական դիվիզիան կազմավորվեց Երևանում 1942 թ․ հոկտեմբերին։

51-րդ

  • Ո՞ր դիվիզիան հայտնի դարձավ որպես «Թամանյան»։

89-րդ

  • Նշե՛ք գեներալ Հովհաննես Բաղրամյանի պաշտոնը և կոչումը։

Կոչումը՝ Խորհրդային Միության մարշալ

Պաշտոնը՝ ռազմաճակատի հրամանատար

  • Ո՞ր քաղաքներում էին տեղակայված հայկական զորամասերը պատերազմի նախօրեին։

Երևանում, Գյումրիում և Վաղարշապատում

  • Ինչո՞ւ Հայրենական մեծ պատերազմը հայ ժողովրդի համար ուներ առանձնահատուկ նշանակություն։

Սա գոյաբանական պայքար էր։ Գերմանիայի դաշնակից Թուրքիան սպասում էր ԽՍՀՄ-ի պարտությանը՝ Հայաստան ներխուժելու համար։ Հաղթանակը նշանակում էր կանխել նոր ցեղասպանությունը և պահպանել հայկական պետականությունը (թեկուզ ԽՍՀՄ կազմում)։

  • Ինչպե՞ս է արտահայտվել հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ պայքարում։

600 հազար զինվոր

  • Ինչպիսի՞ նշանակություն ունեցավ հաղթանակը ԽՍՀՄ-ի ժողովուրդների և աշխարհի ժողովուրդների համար։

Այն փրկեց քաղաքակրթությունը կործանումից և ռասայական խտրականության վրա հիմնված գերիշխանությունից։ ԽՍՀՄ ժողովուրդների համար դա նշանակեց ֆիզիկական գոյության իրավունքի պահպանում, իսկ աշխարհի համար՝ գաղութատիրական համակարգի փլուզման սկիզբ։

  • Ինչո՞ւ էր կարևոր հայկական ազգային դիվիզիաների մասնակցությունը։

Դա բարձրացնում էր զինվորների մարտական ոգին, քանի որ նրանք կռվում էին կողք կողքի՝ հարազատ լեզվով և մշակութային ընդհանրությամբ։ Դիվիզիաները դարձան հայկական ռազմարվեստի շարունակողները։

  • Ինչպիսի՞ մարտական ուղի են անցել հայկական զորամասերը։ Որո՞նք են նրանց ամենահայտնի ճակատամարտերը։

Նրանք անցել են Կովկասի նախալեռներից մինչև Բեռլին։

  • Ինչպե՞ս է դրսևորվել հայ գեներալների ղեկավարական տաղանդը։

Հայ զորահրամանատարները աչքի են ընկել ռազմավարական ճկունությամբ և վճռականությամբ։

Հայաստանի Հանրապետության վերածնունդը

Հայաստանի Հանրապետության վերածնունդը

1918թ.-ին երբ Բաթումում կնքվեց Թուրքիայի հետ պայմանագիր Հայաստանի Հանրապետությունը շատ ծանր իրավիճակում էր: ՀՀ-ն ուներ ընդհամենը 12 հազար կմ², շրջափակված էր թուրք-թաթարներով և ի վիճակի չէր շատ երկար դիմադրելու նրանց: Բայց ինչքան էլ Հայաստանի ժողովուրդը գտնվում էր ծանր իրավիճակում ստեղծվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը: Այն չստեղծվեց պատահական ձևով և հենց այդ ժամանակաշրջանում: Այն ստեղծվեց ժողովրդի և քաղաքական տարբեր գործիչների համատեղ ջանքերի արդյունքով: Read more

,,Մեր գերդաստանը,, նախագիծ

,,Մեր գերդաստանը,, նախագիծ

Հայրական կողմ

Հայրս ծնվել է Երևանում, բայց նրա նախնինները 1950-ական թվականններին Նախիջևանի Նորս գյուղից եկել են Հայաստան և բնակություն հաստատել գյուղ Չարբախում:

Մեր գերդաստանի ամենամեծը Օնիկ պապիկն է, նա 98 տարեկան է: Ծնվել է Իջևանում ունի 5 երեխա, 19 թոռ, 41 ծոռ և 7 կոռ:

Մայրական կողմ

Մայրս ծնվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Մայրական կողմս բնիկ թիֆլիսեցի է: Ազգանվան՝ Մխիթարյան, հետ կապված կա մի պատմություն, որ 18-րդ դարի սկզբին երկու եղբայրներ՝ Մխիթար և Դանիել որոշել են, որ եղբայներից Դանիելը գնա Լոռի, իսկ Մխիթարը շարունակի ապրել Թիֆլիսում և հենց Մխիթարի անունով էլ շարունակվել է գերդաստանի ազգանունը: 19-րդ դարի վերջ 20-րդ դարի սկիզբ Մծիթարյանները Թիֆլիսում ունեցել են կինոթատրոն, օղու գործարան, երեխաները սովորել են վարժարաններում և զբաղեցրել տարբեր պաշտոններ:

Հայոց ցեղասպանությունը

Հայոց ցեղասպանությունը

1․ Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։

1948 թ.-ին տրվեց փաստաթուղթ Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված: Ըստ դրա ցեղասպանություն էր երբ 1 կատարվում էր խմբի կամ համայնքի անդամների սպանություն, 2 նրանց հասցվում է շատ խորը վնասվածք կամ մտավոր խանգարում 3 հանձնում են երեխաներին մարդկային մի խմբից մյուսին:

2․ Բացի հայերից, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն։

Յուդեացիներ,Տամիլներ,Թուտսիներ,Ասորիներ,Կանաքեր,Քրդեր,Ռոմանացիներ (Ցիգաններ),Ուկրաինացիներ (Հոլոդոմոր),Պոնփոներ