
Category: Քիմիա 7
Դասարանական աշխատանք
Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1
Նոյեմբերի 20-24
Դասարանական աշխատանք
Նոյեմբերի 13-17
Քիմիա
Նոյեմբերի 6-10
1.Պատմի՛ր դպրոցում քո կատարած փորձի մասին.
2.Սովորի՛ր.
Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են երևույթներ:
Երևույթները կարող են լինել ֆիզիկական և քիմիական:
Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:
Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ:
Քիմիական երևույթներն այլ կերպ կոչվում են նաև քիմիական փոխարկումներ կամ քիմիական ռեակցիաներ:
Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են՝
1) ջերմության կլանվելը կամ անջատվելը,
2) հոտի առաջանալ
3) գույնի փոփոխություն
4) նստվածքի առաջանալը,
5) գազի անջատվելը
6) համի փոփոխություն
Քիմիական Ռեակցիան սկսելու և ընթանալու պայմաններն են՝
1. մանրացում
2. խառնում
3. տաքացում և այլն:
Փորձ
Փորձանոթի մեջ լցրեցինք շաքարավազ և տաքացրեցինք սպիրտայրոցի բոցի վրա: Սկզբից այն հալվեց՝ ֆիզիկական երևույթ կատարվեց շաքարի հետ, իսկ հետո սկսեց քայքայվել՝կատարվեց քիմիական երևույթ, շաքարավազը դառավ գորշ շականակագույն, փորձանոթի պատերին սկսեցին հայտնվել հեղուկի կաթիլներ: Հետո տաքացումից շաքարը դառավ սև, վերածվեց՝ ածխի:
Ֆիզիկական և քիմիական երևույթներ

ՀԱՐՑԵՐ ԵՎ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Սահմանե՛ք ֆիզիկական երևույթ հասկացությունը: Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ:
Ֆիզիկական երևույթները այն երևույթներն են որ այդ ընթացքում բաղադրությունը չի փոխվում։
Ջրի գոլորշացում
Ջրի պնդանալը
