Ձմեռ պապիկի կորցրած նվերի ճամփորդությունը

Ձմեռ պապիկի կորցրած նվերի ճամփորդությունը

Մի ամանորյա երեկո, երբ Ձմեռ պապը բոլոր երեխաներին տանում էր իրենց երազած նվերները, այդ նվերներից մեկը ընկավ մութ անտառ, բայց Ձմեռ պապը կատարվածը չնկատեց և այստեղից էլ սկսվեցին նվերի արկածները :

Երբ նվերը արթնացավ, նա տեսավ, որ նա տանը չէ, այլ մի փափուկ, բայց սառը մարմնի վրա է: Նա իր մտքում ասաց.

-Եթե նույնիսկ մի երեխա մնա առանց նվերի, այդ երեխան շատ կտխրի և նվերը որոշեց առաջ գնալ, որպեսզի հասնել այն մարդու մոտ ով իրեն շատ էր սպասում:

Անցավ որոշ ժամանակ և նվերը հասավ սառցե լճակի մոտ: Այնտեղ նա տեսավ երկու գազազած և սոված արջ, նվերի բախտը բերեց, նա արագ սահեց երկու արջերի մեջտեղով: Լճակից հետո նա հասավ մի շատ բարձր ծառի մոտ: Քանի որ նվերը կախարդական էր, թռավ ամենավերևի ճյուղին, որպեսզի տեսներ, թե երբ կվերջանա անտառը և նա կհասնի քաղաք: Նվերը շատ էր հոգնել, նա մտածեց կախարդանքի օգնությամբ հասնել քաղաք: 1 ժամ հետո նա արդեն քաղաքում էր, բայց չգիտեր, որ տուն պետք է գնալ: Ճանապարհին նվերը տեսավ մի շատ տխուր աղջկա, որը չէր ստացել իր նվերը: Նվերը որոշեց մոտենալ: Աղջիկը տեսավ նվերը և շատ ուրախացավ, իսկ նվերը ուրախացավ, որ ունի շատ լավ տեր:

Leave a comment