
Աշխատանք դասարանում
1. Կազմի՛ր տրված ածականների գերադրական աստիճանը՝ վճիտ ամենից վճիտ, շքեղ շքեղագույն, չար ամենից չար, բարձր ամենաբարձր, թանկ ամենից թանկ, քաղցր ամենաքաղցր , ուժեղ ուժեղագույն, տաք, խոշոր, ազնիվ:
2. Առանձնացրո՛ւ որակական և հարաբերական ածականները: Փայտե, մարդկային, արդար, շռայլ, խիզախ, լեռնային, մայրական, ամուր, բարձր, գեղեցիկ, շքեղ:
3. Գտի՛ր սխալ բառերը՝ լավագույն, գեղեցկագույն, ամենալավ, ամենաճիշտ, ամենալավագույն, ամենամեծագույն, վարդագույն:
5. Կազմի՛ր տվյալ ածականների բաղդատական և գերադրական աստիճանները՝ փարթամ, ծանր, խոշոր:
4.Գրել տրված բառերի հոլովումները:
Աղջիկ, քաղաք, սեր, ձի, գարուն, կին, օր, մահ, հայր, մայր, գինի, տուն, անուն, գյուղ, ձուկ:
Կարդա՛
Ածականի տեսակները
Ածականները լինում են երկու տեսակ՝ որակական և հարաբերական: Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն՝ այնպիսի հատկանշի, որը հատուկ է տվյալ առարկային՝ անկախ ուրիշ առարկաներից: Օրինակ՝ պղտոր գետ, կանաչ տերև:
Որակական ածականները կարող են արտահայտել նաև գործողության հատկանիշ: Օրինակ՝ բարձր գնահատել, խիզախ մարտնչել:
Որակական ածականների արտահայտած հատկությունները համեմատելի են, օրինակ՝ Արաքսն ավելի մեծ գետ է , քան Հրազդանը:
Հարաբերական ածականներն արտահայտում են մեկ առարկայի կապը, հարաբերությունը ուրիշ առարկաների հետ, օրինակ՝ փայտե ձի, լեռնային օդ:
Հարաբերական դերանունները սովորաբար ցույց են տալիս առարկայի ոչ համեմատելի հատկանիշ:
Որակական ածականի համեմատության աստիճաններ
Համեմատության աստիճանները երեքն են՝ դրական, բաղդատական, գերադրական:
Դրական աստիճանը ածականի սովորական ձևն է:
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս տվյալ առարկայի առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի հատկության համեմատ: Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով պակաս, քիչ, նվազ, ավելի բառերը: Օրինակ՝ Սրանից ավելի գեղեցիկ անկյուն ես չէի կարող պատկերացնել:
Գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկանիշի գերազանցությունը ուրիշ առարկաների նույն հատկանիշից: Կազմվում է ամենա-, ագույն, ամենից ածանցների միջոցով: Օրինակ՝ ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ, գեղեցկագույն:
Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ՝ օրինակ՝ ամայի, խուլ, բոբիկ և այլն:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Սկզբից տասը- տասներկու նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառա:
Ես միշտ մանկուց երազում էի բարձրանալ օդապարիկ և թռչել դրանով: Մի անգամ այնպես ստացվեց, որ ես հնարավորություն ունեցա դա փորձել: Ես շատ հուզված էի այն մտքից, որ վերջնականապես ցանկություններիցս մեկը կիրականացվեր: Իրականում ես մի փոքր վախենում էի բարձրությունից, բայց մյուս կողմից նայելով ես ուզում էի տեսնել շատ ու շատ գեղեցիկ տեսարժան վայրեր: Ահա և ես նստեցի օդապարիկի մեջ և քանի որ արդեն բազմիցս կարդացել էի օգտագործման հրահանգները և նախապատրաստվել էի տեսնելով թե պրոֆեսյոնալ մարդիկ ինչպես են թռչում օդապարիկով ես միացրեցի կրակը և ԹՌԱԱԱ՜….
Ես ունեցա մի տարօրինակ, բայց և հաճելի զգացողություն և իմ առջև բացվեց մի աննկարագրելի գեղեցիկ տեսարան: Չնայած դրան ես միևնույն է շարունակում էի վախենալ բարձրությունից:
Ես այդպես սավառնեցի մոտ մի քանի ժամ՝ ականատես լինելով իմ սպասածից ավելի սքանչելի տեղերին:
Ես արդեն հոգնած էի և քաղցած և մտածում էի արդեն գնալ իջնելու մի հարմար վայր և իջնել: Հանկարծ մինչ ես մտածում էի լսեցի մի տարորինակ ձայն: Այդ ձայնը նման էր ինչ որ բանի թշշոցի: Ես երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ ինչն է թշշոցի պատճառը և տսա այն ինչից այս ընթացքում շատ էի վածենում….: Դա մի ծակ էր օդապարիկի մեջ և այն փսկեցնում էր օդապարիկը: Ես զգացի, որ օդապարիկը սկսում է թափ հավաքել և ուջին իջնել: Ես սկսում էի ավելի ու ավելի մոտենալ գետնին….
Երբ ես բացեցի աչքերս արդեն ուշքի էի եկել: Ընկած էի մի հարթ տարածքում: Վայրը ծածկված էր փափուկ խոտով և ես կարծում եմ ոչ մի լուրջ վնասվածք չստացա: Օդապարիկը ինչ որ բանից էր կախվել:
Վերջապես ոտքիս մատներով շոշափեցի հողը, փորձեցի քայլ անել ու ընկա: Օդապարիկը փլվեց վրաս: Մի քիչ մնացի այդպես, հողին ձուլված, նրա մասը դարձած: Կամաց-կամաց սկսեցին ձայներ մոտենալ: Կարոտին ու վերադարձի ուրախությանը ինչ-որ մեղմ ու խոր տխրություն խառնվեց: