
Կարդա՛ Աղայանի ,,Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները,, հեքիաթի երկրորդ մասը:
1.Գրավոր մեկնաբանեք հատվածները.
Ա. Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մանելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։
Քո բարությամբ դու կարող ես փրկել քո կյանքը:
Բ. «Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:
Շատ մեղքեր գործելու պատճառով մարդիկ կտրվել են վերին աշխարհ գնալու միակ ճանապարհից:
2. Գրե՛ք ձեր կարծիքը հեքիաթի վերաբերյալ:
Իմ կարծիքով հեքիաթի գլխավոր իմաստը այն է, որ բարությամբ դու ոչ միայն օգնում ես ուրիշներին այլ նաև հաճույք ես ստանում այլ մարդկանց բարություն պատճառելիս: Նաև պետք է միշտ հոգով մանուկ մնալ և միշտ կարողանալ հավատալ հրաշքներին: