
Ապրիլ ամսվա ընթացքում մենք անցել ենք տարբեր թեմաներ և հայոց և համաշխարհային պատմությունից: Հայոց պատմությունից նախ վերհիշել ենք Հայաստանի 4 բաժանումները: Երկար ուսումնասիրել ենք 19-րդ դարը: Անցել ենք Ռուս-Պարսկական պատերազմները՝
1804-1813, կնքվեց Գյուլիստանի պայմանագիրը, ըստ որի տարածքներ անցան Ռուսաստանին:
1826-1828 կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը և Երևանն ու Նախիջևանը անցան Ռուսաստանին:
Նաև այս պատերազմներին զուգահեռ Ռուս-Թուրքական պատերազմները՝
1806-1812 Բուխարեստի պայմանագրով:
1818-1829 Ադրիանապոլսի պայմանագրով, թույլատրվեց հայերի վերաբնակեցում Արևելյան Հայաստանում:
1877-1878 Սան-Ստեֆանոյի պայմանագրով, ըստ որի 16-րդ հոդվածով Ռուսաստանն կհրաժարվի գրավյալ տարածքներից, եթե Օսմանյան կայսրությունը բարելավի հայերի պայմանները: Բայց հետագայաում այն տեղափոխվեց 61-րդ հոդված և դարձավ ավելի անորոշ:
Նաև 1878 թ Բեռլինում անցկացվում էր վեհաժողովը: Այստեղից ուղարկեցին պատվիրակության Խրիմյան հայրիկին հայկական հարցը բարձրացնելու նպատակով, բայց այն չիրագործվեց:
Համաշխարհային պատմությունից անցել ենք Եվրոպան 1870-ական թվականներին: Անցել ենք քաղաքական գործիչներ Ջուզզեպե Գարիբալդիի և Օտտո Բիսմարկի մասին: Երկուսն էլ կարևոր դեր խաղացին 19-րդ դարի Եվրոպայի քաղաքական քարտեզի վերաձևման գործում։Երկուսն էլ նպաստեցին ազգային միավորմանը և ուժեղ պետությունների ձևավորմանը։ Իրենց առաջնորդությամբ փոխեցին Եվրոպայի աշխարհաքաղաքական իրավիճակը։ Օգտագործեցին և դիվանագիտությունը և զենքը:
Անցել ենք Նապոլեոնական դարաշրջանը: Թե ինչպես Նապոլեոնը զորավարից հասավ կայսրի աստիճանի և ինչեր հիմնադրեց: