9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
9։20-10։05-երգ
10։10-10։55- աշխատանք ճամբարային ջոկատում
11։05-11։50-մարզական
11։55-12։40-աշխատանք ճամբարային ջոկատում
12։40-12։55-ընդմիջում
12։55-14։00-օրվա լուսաբանում բլոգներում
9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
9։20-10։05-երգ
10։10-10։55- աշխատանք ճամբարային ջոկատում
11։05-11։50-մարզական
11։55-12։40-աշխատանք ճամբարային ջոկատում
12։40-12։55-ընդմիջում
12։55-14։00-օրվա լուսաբանում բլոգներում
Այսօր մենք սկսեցինք մեր օրը տարբեր երկրաչափական պատկերներ պատրաստելով։
Պատրաստում էինք ատամի չոփիկներից և ծեփուկից։
Ահա իմ պատրաստածը`


Սա երկրաչափական պատկեր է որը կոչվում է օկտաեդր։
Հետո մենք խաղացինք հետաքրքիր սեղանի խաղեր։
Եվ վերջում գնացինք քոլեջ`ջերմոց լաբորատորիա։ Տնկեցին այնտեղ բույսեր և սիրեցինք/կերակրեցինք այնտեղ կենդանիներին և թռչուններին 🦜🐇
9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
9։20-10։05- օրիգամիների պատրաստում փայտիկներով և ծեփամածիկով
10։10-10։55-օրիգամիների պատրաստում փայտիկներով և ծեփամածիկով
11։05-11։50- Էդիտա Կարապետյանի նախագիծ
11։55-12։40-Շողիկ Պողոսյանի նախագիծ
12։40-12։55-ընդմիջում
12։55-13։35-օրվա լուսաբանում բլոգներում
9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
9։20-10։05 — Մաթեմատիկական վիկտորինա Անի Ավետիսյանի ջոկատի հետ
10։10-10։55- Մաթեմատիկական վիկտորինա Անի Ավետիսյանի ջոկատի հետ
11։05-11։50-բլոգային աշխատանք
11։55-12։40-բնագիտատեխնիկական ստուգատեսի նախապատրաստական աշխատանքներ
12։40-12։55-ընդմիջում
12։55-13։35-օրվա լուսաբանում բլոգներում
13։40-14։00-օրվա ամփոփում
Մենք այս օրը սկսեցինք լուցկիներով խնդիրներ լուծելուց և փորձեցինք հավաքել տանգրամը 🧩
Հետո մենք գնացինք ճամփորդության` դեպի Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր։🚔
Մենք շրջեցինք նրանց բակում, սպորտզալում և մտանք ոստիկանության պատմության թանգարանը։
Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Բակում կար ֆուտբոլի դաշտ և այլ հետաքրքիր բաներ։
Մեզ մոտ մի գեղեցիկ տեսարան բացվեց դեպի Հրազդան գետը։
Սպորտզալում նույնպես կային հետաքրքիր բաներ։
Վերջում մենք մտանք ոստիկանության պատմության թանգարան։ Այնտեղ կային տարբեր ժամանակների հետաքրքիր իրեր։ Այնտեղ կային նաև պատմական իրեր։
Նաև մենք իմացանք, որ հայրենիքի ամենագլխավոր արժեքը դա երկրի մշակույթն է։
9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
9։20-10։05- խաղ տանգրամ
10։10-10։55-խնդիրների լուծում
11։05-11։50-խնդիրներ լուցկու փայտիկներով
11։55-12։40-մաթեմատիկական լոտո
12։55-13։35-երգ
Այսօր ես անցկացրեցի շատ հավես օր դպրոցում 😽
Սկզբում մենք լուծեցինք հետաքրքիր խնդիրներ։
Հետո սկսեցինք խաղա՜լ մաթեմատիկական լոտո՜ ➕️➗️➖️✖️🟰
Գնում էր շատ ուժեղ պայքար, որը տևեց երկու դասաժամ 😅
Հետո մենք մի քանի հոգով խաղացինք իմ բերած աշխարհի շուրջը խաղը։
Ես հաղթեցի խաղը 🙃…իմ կարծիքով ավելի շատ խաղին լավ ծանոթ լինելու համար։
Հետո մենք գնացինք երգի։
Իմ կարծիքով անցավ շատ լավ խաղային օր 🧩
Մենք ուսումնասիրել ենք ճապոներեն լեզուն 🎎։ Լեզուն բաժանվում է երկու խմբի տեղացիների և օտարականների բառերի համար։ Տեղացիներինը հիրագանա, օտարներինը`կատարակնա։
Լեզուն ունի նաև հերոգլիֆների խումբ որի անունն է կանդզի 🐉
Դա շատ հետաքրքիր լեզու է… ինձ այնքան դուր եկավ, որ կարծում եմ կշարունակեմ սովորել 🍣✨️
Մենք նաև լուծեցինք ճապոնական խաչբառներ։
Ցավոք չեմ կարողանում բացատրել թե դա ինչպես անել 😅 բայց համացանցում կան սովորեցնող տեսանյութեր 😊
Ահա իմ լուծած խաչբառները🍳

🥌

🦄✨️

🫐
1.Մետաղալարի երկարությունը 18 մետր է։ Օգտագործեցին նրա երկարության 2/3 մասը։ Քանի՞ մետր մետաղալար մնաց։
6
2.Բեռնատարը 400կմ ճանապարհի առաջին 120կմ-ն անցավ 60կմ/ժ արագությամբ, իսկ մնացած մասը՝ 70կմ/ժ արագությամբ։ Բեռնատարը քանի՞ ժամում անցավ այդ ճանապարհը։
6ժ
3․Երկու թվերի գումարը 1240 է, իսկ տարբերությունը՝ 120։ Որո՞նք են այդ թվերը։
510, 730
4.Խնջույքի համար Տաիսիան բերել էր կոնֆետ, Անգելինան 15 խնձոր, Արսինեն 12 տանձ, Արփինեն 3 տորթ։ Երբ աղջիկների բերած ուտելիքների թվերը գումարեցին իրար և բաժանեցին Արայիկի բերած 2 հյութի թվին ստացան խնջույքի եկած ընկերների քանակը`18: Քանի կոնֆետ էր բերել Տաիսիան։
6
5.Սարգիսն արթնացել է մեկ ու կես ժամ առաջ։ Երեք ու կես ժամ հետո նա գնացքով կմեկնի իր տատիկի մոտ։ Գնացքը մեկնելուց քանի՞ ժամ առաջ է նա արթնացել։
5ժ
6.Պատի ժամացույցը, յուրաքանչյուր ժամը լրանալիս (օրինակ՝ ժամը 8:00-ին, 9:00-ին, 10:00-ին), խփում է ժամերի թվին համապատասխան անգամ։ Այն նաև մեկական անգամ խփում է յուրաքանչյուր կես ժամը մեկ (օրինակ 8:30-ին, 9:30-ին, 10:30-ին)։ Քանի՞ անգամ կխփի ժամացույցը 7:55-ից մինչև 10:45-ը:
30
Հեքիաթը գրական հայերեն (բայց իմ բառերով)
Երեք ընկեր են լինում։ Նրանք ընկերանում են որպեսզի իրար հետ գողություն անեն։ Դրանցից մեկի մոտ փող է լինում և մյուս երկուսը որոշում են սպանել նրան։ Տղան փախչում է թաքնվում մի չաշխատող ջրաղացի մեջ և լսում կենդանի խոսակցությունը օրերը անցկացնելու մասին։ Նա իմանում է որ աղվեսը ոսկի է ունենում և գնում է աղվեսի հետևից մինչև բունը։ Հանում է ոսկին և քշում աղվեսին բնից։ Հետո նա գնում է մի հովվի մոտ ուզում այն այծին որի մասին պատմել էր գայլը և ասել որ այդ այծով կարելի է բուժել թագավորի տղային։ Նա գնում է այդ ոսկիներով այծի գլուխը և ոտքերը։Դրանից անմիջապես հետո գնում է թագավորի մոտ տղային բուժելու։ Տղան առողջանում է և այդ բարիքի փոխարեն արքան որոշում է քաղաք կառուցել այն տեղում որտեղ կուզի տղան։ Տղան ընտրում է մի վայր որի մասին պատմել էր արջը զրույցի ժամանակ` մի ջրաղացի մոտ։ Արքան կառուցում է քաղաքը և Տղան ունենում է իր սեփական հարստությունը։ Դա իմանալով գալիս են երկու ընկերները և իրեն հարց ու փորձ անում թե ինչպե՞ս հարստացավ։ Նա էլ պատմում է իր գլխին եկածը։ Ընկերները իմանում են տեղը և գնում կենդանիների զրույցի լսելու։Կենդանիները գանգատվում են իրենց գլխին եկածից և հասկանում, որ այդ ժամանակ իրենց լսող էր եղել։ Փնտրում են գտնում երկու գողերին և նրանց վերջը տալիս են։
Այս հեքիաթը նրա մասին է որ պետք է մտածես ինչո՞ւ ես այդ քայլը անում, ինչ որ անում ես դա վերադառնում է հետ, պետք է գործել մտածված և այլն։