Փարվանա

Փարվանա

Ընթերցել ,,Փարվանա,, բալլադը։

1. Ներկայացրո՛ւ արքայադստերը, ինչպիսի՞նն էր, ի՞նչ էր ցանկանում, ինչպիսի՞ բանավորություն ուներ։

Նա մի չնաշխարհիկ գեղեցկությամբ աղջիկ էր: Նա չէր ցանկանում նյութական բաներ, դրա փոխարեն անմար սեր էր ուզում:

2. Ի՞նչ է խորհրդանշում անշեջ հուրը։

Անմար, հավերժական սերը:

3. Ի՞նչ կարծիքի ես արքայադստեր պահանջի վերաբերյալ, քո կարծիքով ի՞նչ էր իրականում ցանկանում արքայադուստրը։

Նա կտրիճներից պահանջում է գտնել ու բերել սիրո անշեջ հուրը 

4. Նկարագրի՛ր Փարվանա լիճը։

Դա Փարվանա արքայադստեր անհույս արցունքներից գոյացած լիճ է, որը ծածկել էր քաղաքը և կարծես փոխացում է աղջկա հուսահատությունը:

5. Պատմի՛ր այս պատմությունը փեսացուներից մեկի անունից։

Ես կտրիճներից մեկն էի, որ գնաց Փարվանա արքայի մոտ՝ նրա աղջկա ձեռքը խնդրելու։ Մենք կտրիճներով սպասում էինք մրցությանը, բայց արքայադուստրը մեզնից ,,անշեջ հուր,, ուզեց։

Ես ու մյուս կտրիճները միանգամից ճամփա ընկանք աշխարհի չորս կողմը։ Փնտրում էինք այդ հավերժական կրակը, որ հանձնեինք նրան ու արժանանայինք նրա սիրուն։ Տարիներ անցան, բայց այդպես էլ չգտանք անշեջ հուրը ու չկարողացանք հետ վերադառնալ։ Շտապելուց թևեր առանք ու դարձանք թիթեռներ։ Մինչև հիմա երբ մի տեղ լույս ենք տեսնում, մեջն ենք նետվում՝ այն հույսով, որ դա հենց անշեջ հուրն է, որը պիտի տանեինք Փարվանա արքայադստերը։

6. Դո՛ւրս բեր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

7. Ըստ քեզ՝ ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը։

Կարծում եմ գաղափարը այն է, որ անմար սերը հեշտ չի ձեռք բերել:

8. Գրի՛ր էսսե կամ ստեղծագործական աշխատանք (հիմնվելով այս ստեղծագործության վրա)՝ ,,Արցունքներից ծնված լիճը,, վերնագրով։

ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ

ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ


Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն, զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։

Ու մեր աչքերը նայում են կարոտ
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե երբ կըբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

1.  Ո՞վ է ,,Մենք,,-ը բանաստեղծության մեջ։ 

Հայերը, հայ ժողովուրդը

2. Տեքստում նշվում է ,,Մեր ճամփեն,, ․ ի՞նչ ճանապարհի մասին է խոսքը։ 

Հայաստանի պատմության ճանապարհի, կյանքի ճանապարհի մասին

3. Ի՞նչ նկատի ունի ,,պայծառ առավոտ,, ասելով։

ազատություն, խաղաղություն, խաղաղություն և անկախություն

4.Բացատրի՛ր բառերի հուզական երանգը.խավար, արնոտ, սուգ, պայծառ, կանաչ
Ինչպիսի՞ տրամադրություն են ստեղծում դրանք։

խավար, արնոտ և սուգ բառերը անդրադառնում են դժվարություններին, տխրությանը և անհույս լինելուն, իսկ պայծառ և կանաչ բառերը հաղորդում են հպարտ և փարթամ տրամադրություն:

5. Առանձնացրո՛ւ կրկնվող տողերը։ 

Հայոց լեռներում, … լեռներում

6. Ինչպիսի՞նն են Հայոց լեռները` ըստ բանաստեղծության։

Դրանք ամեն անգամ տարբեր են և ասես փոխանցում են ժողովրդի տրամադրությունը: Բանաստեղծության մեջ Հայոց լեռները դժար են, բարձր են, արնոտ են, սգավոր են և կանաչ են:

7. Քո կարծիքով ինչի՞ մասին է բանաստեղծությունը։ 

Իմ կարծիքով բանաստեղծությունը հիմնականում հայ ժողովրդի փորձությունների, պատմության, ցավի և դժվարությունների մասին է: Բանաստեղծությունը արտահայտում է մեր դժվարությունները ,,խավար,, ,,արնոտ,, ,,սգավոր,, և այլ բառերի միջոցով: Բայց դրա հետ մեկտեղ բանաստեղծությունը ցույց է տալիս, որ կա հույս(ամենաշատը դա ես տեսնում եմ ,,Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։,, տողերում):

,,Թմկաբերդի առում-Այծեմնիկ,, 

,,Թմկաբերդի առում-Այծեմնիկ,, 

Մարդու կյանքի ընթացքում լինում են պահեր, երբ նա կանգնում է դժվար ընտրության առաջ: Այդպիսի պահերին է բացահայտվում նրաիրական բնավորությունը, անձնավորությունը և խիղծը: Աչ միշտ է հեշտ ճիշտ որոշում կայացնել, հատկապես երբ կան ձեռնտու և շահութաբեր խոստումներ կամ անձնական շահ: Սակայն հենց այդ ճակատագրական պահերին էն որոշվում մարդու անունը և արժանապատվությունը:

Ճակատագրական պահերին է որոշվում մարդու իրական արժեքը՝ հենվելով նրա քայլի վրա: Հայրենասիրական քայլերի դեպքում մարդու անունը մնում է բարձր որպես հայրենիքին հավատարիմ մարդ, իակ անձնական շահը ընտրելու դեպքում նա կործանում է և՛ իրեն և՛ հայրենիքին:Այս միտքը հստակ երևում է Թմկա տիրուհու և Այծեմնիկի քայլերը համեմատելուց: Հովհաննես Թումանյանի ,,Թմբկաբերդի առումը,, ստեղծագործության մեջ Թմկա տիրուհին պաշարման ժամանակ լսու է Շահի խոստումների մասին: Շահը խոստանում էր նրան գահ, փառք և հարստություն: Նա տատանվում էր երկար ժամանակ, բայց վերջում ընտրեց շահը՝դավաճանելով հայերնիքին և ամուսնուն, բացելով բերդի դարպասները: Նրա այդ ընտրությունը ցույց է տալիս, թե ինչպես է կարող շահամոլությւոնը կործանել մարդու պատիվը:
Այծեմնիկը իր քայլերով ամբողջությամբ հակասում էր Թմկա տիրուհուն: Անիի պաշտպանության գործում՝1124 թվականին, Այծեմնիկը պարիսպներին կանգնած ակտիվորեն պայքարում էր թշնամու դեմ: Ըստ պատմիչների կին-քաղաքացու դերը մեծ էր ոչ միայն հասարակական գործերի, այլ նաև քաղաքի պաշտպանության մեջ: Չնայած նրան, որ Այծեմնիկը զոհվեց, նրա անունը պահպանվեց իր հայրենասիրական քայլերի շնորհիվ:

Այսպիսով,՝ համեմատելով այս երկու կանանց քայլերը նմանատիպ իրավիճակներում, տեսնում ենք, որ մարդը իր քայլերով է պահպանում իր անունը: Ճիշտ քայլերի դեպքում մարդու անունը մնում է հարգված, իսկ դավաճանության դեպքում մարդու անունը մնում է, որպես ,,անեծք,,:

Ինչու տարբեր ժամանակներում գործող անհատների առաջ քաշած լուսավոր գաղափարները կյանքի չկոչվեցին

Ինչու տարբեր ժամանակներում գործող անհատների առաջ քաշած լուսավոր գաղափարները կյանքի չկոչվեցին

Պատմության ընթացքում հաճախ են հայտնվում մարդիկ, ովքեր ցանկանում են փոխել հասարակության կյանքը դեպի լավը: Նրանց գաղափարները շատ գործունակ են լինում, բայց հաճախ չեն ընդունվում ժողովրդի կողմից: Այդպիսի լուսավորիչներ էին և՛ մադրասի խմբակի անդամները և՛ ,,Առաքյալը,, վիպակի հերոս Պետրոս Կամսարյանը:

Եվ՛ ,,Առաքյալը,, ստեղծագործության և՛ Մադրասի խմբակի դեպքերում գործունեությունները ուղղված էին հայրենիքի փրկությանը, բայց դրանք չիրագործվեցին, քանի որ կար խորը անդունդ վերնախավի պատկերացրած գաղափարների և ժողովրդի հետամնաց վիճակի միջև:

Մադրասի խմբակը ազդված լինելով Եվրոպական լուսավորությունից առաջարկում էր հայաստանի համար հանրապետական կարգեր և սահմանադրություն (,,Որոգայթ փառաց,,): Սակայն նրանց նախնական նպատակն էր ժողովրդին տգիտությունից ազատել: Նույն խնդիրին բախվեց նաև Կամսարյանը: Նա՝ ոգևորված գնում է գյուղ՝ այտեղի կարիքները հոգալու և խնդիրները լուծելու: Սակայն ստեղծագործության վերջում երևում է, որ Չիբուխլուն և Սևանը մնում են ,,անշարժ և անփոփոխ,,:Լուսավորական գաղափարների մյուս ձախողման պատճառն էր կազմակերպվածության և միասնության պակասը: Մադրասի խմբակը գործում էր Հնդկաստանում՝ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու: Նրանց գրքերը արգելվեցին Սիմոն Երևանցու և եկեղեցու կողմից: Մուրացանի հերոսի դեպքում մենք տեսնում ենք նույն պատկերը. Կամսարյանը գնում է գյուղ, բայց մնում է օտար այդ միջավայրում: Նրա խոստումները մնացին որպես ճառեր, քանի որ նա չկարողացավ իրականացնել իր մտքերը: Պատճառներից մեկը նաև այն էր, որ ժողովուրդը դեռ պատրաստ չէր ընդունելու կրթությունը և ազատությունը, որպես կենսական պահանջմունք:

Այսպիսով համադրելով Մադրասի խմբակի և ,,Առաքյալը,, ստեղծագործության կողմերը մենք տեսնում ենք, որ միայն գաղափարը բավարար չէ հասարակությունը և դրա դրությունը փոխելու համար: Մադրասի խմբակի և Պետրոս Կամսարյանի լուսավոր գաղափարները ձախողվեցին, քանի որ կար հսկայական տարբերություն նրանց գաղափարների և իրականության միջև: Հասարակությունն էլ պատրաստ չէր փոփոխությանը, իսկ ,,առաքյալներն,, էլ անձամբ չէին պատկերացնում այն իրականությունը, որը պետք է վերափոխեին:

Ի՞նչ նմանություններ և տարբերություններ  կան Պետրոս Կամսարյանի և Գևորգ Դ․ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի գործունեությունների միջև:

Ի՞նչ նմանություններ և տարբերություններ  կան Պետրոս Կամսարյանի և Գևորգ Դ․ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի գործունեությունների միջև:

Պետրոս Կամսարյանը և Գևորգ Դ կաթողիկոսը ունեին նույն նպատակները: Նրանք ցանկանում էին վերացնել հայկական գյուղերում իշխող տգիտությունը, բարելավվել մարդկանց կյանքերը և տարածել լուսավորական գաղափարները:

Լուսավորության գործը պահանջում է ոչ միայն գեղեցիկ ճառեր արտասանել այլ նաև կամք ունենալ և աշխատել գաղափարները իրականացնելու համար:

Կամսարյանը մակերեսորեն էր վերաբերվում աշխատանքին, բավարարվում էր ճառերով: Իտարբերություն նրա Գևորգ Դ կաթողիկոսը իր ամբողջ կյանքը նվիրեց տգիտության ոչնչացմանը: Նա չսահմանափակվեց ճառերով, հիմնեց երկսեռ դպրոցներ, օգնեց երկրաշարժի ժամանակ տուժած ընտանիքներին և ամենակարևորը հիմնեց Գևորգյան ճեմարանը, որը մինչև օրս կրթում է սերունդներ: Տեսնում ենք, որ Գևորգ Դ-ն իրագործել է շատ ու շատ գաղափարներ, իսկ Կամսարյանը հանդիպելով առաջին իսկ դժվարությանը փախավ ետ դեպի բարձրաշխարհիկ ապրելակերպ:

Այսպիսով՝ մենք հասկանում ենք , որ իրական առաքյալը նա է, ով պատրաստ է ծանր աշխատանքի ֆիմանալ և ստեղծել ցանկալին