Գոյական

Գոյական

Գոյականները առարկա, անձ կամ երևույթ, զգացմունք ցույց տվող բառեր են, օրինակ՝ սեղան, աթոռ, ծառ, մարդ, բժիշկ, անձրև, սեր, երջանկություն…

Գոյականները պատասխանում են ո՞վ ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին: Գոյականները ցույց են տալիս անձ, առարկա, երևույթ, զգացմունք…

Read more

Հետաքրքիր փաստեր Հովհաննես Թումանյանի մասին

Հետաքրքիր փաստեր Հովհաննես Թումանյանի մասին

1. Փաստ

Թումանյանի՝ ամերիկյան արտադրության տնային կոշիկները հաճախ էին հայտնվում Թիֆլիսի հայկական թատրոնի դերասանների ոտքերին: Իսկ կոշիկները հայ դերասանները Թումանյանից փոխարինաբար վերցնում էին Համլետի դերը խաղալու համար: Ներկայացման ժամանակ այս կոշիկներն էր կրում նաև բանաստեղծի մտերիմ ընկեր և Պոլսից Թիֆլիս տեղափոխված երիտասարդ դերասան Կարապետ Գալֆայանը, ով Շեքսպիրի Համլետի դերը փայլուն էր կատարում: Read more

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյան

Դստեր` Նվարդի հուշերից

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց: Read more

Վիկտորինա

Վիկտորինա

Առաջին  փուլ

Գրել տասական բառ.

  1. որոնց հնչյունները ու տառերը հավասար են

Աթոռ, անուշ, շունչ, լեզու, քիթ, բերան, բարի, ակտիվ, պուրակ, կարապ:

  • որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը

Արև, անձրև, կարևոր, ելակ, եղևնի, երամ, Երևան, ոլորան, ոտք, որսորդ:

Read more

«Հաբրբան է, հաբրբան»․ «Հայերենը՝ երգով»

«Հաբրբան է, հաբրբան»․ «Հայերենը՝ երգով»

Արև ելավ փոխէ,

Լուսնակ ելավ փոխէ,
Կարմիր ելէ սև ջուխ է,
Հաբրբան, հաբրբան,

Հաբրբան է հաբրբան, ջանե ջան, ջան ղուրբան:

Աղջի քո անուն սար է, Յար ջան քո անուն սար է,
Քո սերն ընձի կվառե, քո սերն ընձի կվառե, հաբրբան, հաբրբան,
Հաբրբան է հաբրբան, ջանե ջան, ջան ղուրբան

Աղջի քո անուն Շուշան,
Յար ջան քո անուն Շուշան,
Արի երթանք սուրբ Նշան,
Ոսկե մատնիք քիզ նշան,
Հաբրբան, հաբրբան:

Հաբրբան է հաբրբան, ջանե ջան, ջան ղուրբան:

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի խորհրդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հա—նում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ… Read more

Լեգենդ մշտադալար եղևնու մասին

Լեգենդ մշտադալար եղևնու մասին

Լեգենդ մշտադալար եղևնու մասին

Վաղ անցյալում մարդիկ զարդարում էին ծառերը` հավատալով, որ դրանք օժտված են բարի ուժերվ, դրանցում ապրում են բարի ոգիներ: Ծառերին նվերներ կախելով` մարդիկ աշխատում էին գոհացնել բարի ոգիներին: Ծառերը զարդարող խնձորները խորհրդանշում էին Read more