Երգի հրապույրը

Երգի հրապույրը

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Read more

Ձմեռ պապիկի կորցրած նվերի ճամփորդությունը

Ձմեռ պապիկի կորցրած նվերի ճամփորդությունը

Մի ամանորյա երեկո, երբ Ձմեռ պապը բոլոր երեխաներին տանում էր իրենց երազած նվերները, այդ նվերներից մեկը ընկավ մութ անտառ, բայց Ձմեռ պապը կատարվածը չնկատեց և այստեղից էլ սկսվեցին նվերի արկածները :

Երբ նվերը արթնացավ, նա տեսավ, որ նա տանը չէ, այլ մի փափուկ, բայց սառը մարմնի վրա է: Նա իր մտքում ասաց.

-Եթե նույնիսկ մի երեխա մնա առանց նվերի, այդ երեխան շատ կտխրի և նվերը որոշեց առաջ գնալ, որպեսզի հասնել այն մարդու մոտ ով իրեն շատ էր սպասում: Read more

Մայրենիի ֆլեշմոբ

Մայրենիի ֆլեշմոբ

1․ Ո՞վ է նկարում պատկերված։Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով՝ տեղեկություն գրի՛ր նրա մասին։

Подпись отсутствует

Նկարում պատկերված է Մխիթար Սեբաստացին: Գիտամշակութային և եկեղեցական գործիչ Մխիթար Սեբաստացին
Մխիթարյան միաբանության հիմնադիրն է:
Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» բացատրական բառարանը նշանակալի երևույթ է համաշխարհային բառարանագրության մեջ: Read more

Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն

Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն

Ողջու՜յն, ես Անին եմ: Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, Հարավային դպրոցում, 5.2 դասարանում: Այսօր ես կպատմեմ, թե ինչպես ես դարձա Սեբաստացի: Ես 3 տարեկանում հաճախեցի նախակրթարան, հետո հաճախեցի 5 տարեկանների խումբ և 6 տարեկանում ես գնացի 2-րդ դասարան: Իսկական սեբաստացին պետք է լինի ուժեղ, համարձակ, ճամփորդող, շրջակա կյանքին լավ վերաբերվող և բարի: Ես նաև ուզում եմ, որ շրջակա աշխարհը լինի բարի, մաքուր և պատերազմներ չլինեն:

ԵՐԳԻ ՀՐԱՊՈՒՅՐԸ

ԵՐԳԻ ՀՐԱՊՈՒՅՐԸ

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շատ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.
— Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:
Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.
— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:
— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …