Խնդիրներ կրկնության համար

Խնդիրներ կրկնության համար

1)ABCD զուգահեռագծի B անկյունը 135° է: Այդ անկյան գագաթից AD կողմին տարված BE բարձրությունը զուգահեռագծի կողմը բաժանում է AE = 6 սմ և ED = 10 սմ երկարությամբ հատվածների: Գտե՛ք զուգահեռագծի մակերեսը:

48

2)Զուգահեռագծի բարձրությունները 5 դմ և 4 դմ են, իսկ պարագիծը՝ 54 դմ: Գտեք զուգահեռագծի մակերեսը:

60

3)BC և AD հիմքերով ABCD սեղանի բարձրությունը 8 սմ է, AD հիմքը՝ 14 սմ: Գտեք սեղանի միջին գիծը, եթե SBCD = 16 սմ2:

9

4)AH-ը ABC հավասարասրուն (AB = BC) եռանկյան BC կողմին տարված բարձրությունն է: Գտեք ABC եռանկյան մակերեսը, եթե BH = 8 դմ, CH = 2 դմ:

30

5)AK-ն AB = BC կողմերով ABC եռանկյան A անկյան կիսորդն է: Գտեք AC-ն, եթե BK = 4 սմ, CK = 6 սմ:

15

6)AK-ն ABC եռանկյան A անկյան կիսորդն է: Գտե՛ք KC-ն, եթե AB = 12 սմ, BK . AC = 120 սմ2:

10

Մագնիսական դաշտի ազդեցությունը հոսանքակիր շրջանակի վրա․

Մագնիսական դաշտի ազդեցությունը հոսանքակիր շրջանակի վրա․

1. Ե՞րբ է մագնիսական դաշտում տեղադրված հաղորդչի վրա ուժ ազդում:

Երբ հաղորդչով հոսանք է անցնում և այն գտնվում է մագնիսական դաշտում։

2.Ինչպե՞ս է հոսանքակիր հաղորդչի վրա մագնիսական դաշտում ազդող ուժը կախված հոսանքի ուղղությունից:

Եթե փոխվի հոսանքի ուղղությունը, ուժի ուղղությունն էլ կփոխվի։

3. Մագնիսական դաշտում հոսանքակիր շրջանակի ո՞ր դիրքում է նրա վրա ազդող ուժերի մոմենտը զրո:

Երբ շրջանակի հարթությունը ուղղահայաց է մագնիսական դաշտի գծերին։

4.Ի՞նչ տեղի կունենա, եթե չփոխվի հոսանքի ուղղությունը մագնիսական դաշտում պտտվող շրջանակում:

Շրջանակը կպտտվի միայն կես շրջադարձ և կկանգնի։

5.Ի՞նչ է էլեկտրաշարժիչը, և ի՞նչ կառուցվածք ունի այն:

Էլեկտրաշարժիչը սարք է, որը էլեկտրական էներգիան փոխում է մեխանիկականի։ Կազմված է մագնիսներից, շրջանակից, կոլեկտորից և խոզանակներից։

6.Ի՞նչ դեր է կատարում կոլեկտորն էլեկտրաշարժիչում:

Կոլեկտորը փոխում է շրջանակում հոսանքի ուղղությունը։

7.Ի՞նչ առավելություններ ունեն էլեկտրաշարժիչները:

Դրանք արդյունավետ են, քիչ է աղմուկը և հեշտ են կառավարվում։

8.Նշեք էլեկտրաշարժիչների մի քանի կիրառություն:

Օգտագործվում են օդափոխիչներում, լվացքի մեքենաներում, էլեկտրական գործիքներում, էլեկտրագնացքներում։

9.Ո՞ր երևույթն են անվանում էլեկտրամագնիսական մակածում:

Այն երևույթը, երբ մագնիսական դաշտի փոփոխությունից հաղորդչում առաջանում է հոսանք։

10. Ի՞նչ կառուցվածք ունի փոփոխական հոսանքի պարզագույն գեներատորը:

Ունի մագնիս, պտտվող շրջանակ, օղակներ և խոզանակներ։

11.Ո՞ր հոսանքն են անվանում փոփոխական:

Այն հոսանքը, որի ուղղությունն ու մեծությունը ժամանակի ընթացքում պարբերաբար փոխվում են։

12. Ի՞նչ հաճախություն ունի մեր երկրում օգտագործվող փոփոխական հոսանքը: Որքա՞ն է այդ հոսանքի պարբերությունը:

50 Հց, պարբերությունը՝ 0.02 վրկ։

13.Ի՞նչ էներգիայի շնորհիվ է արտադրվում էլեկտրաէներգիան՝ ա. էլեկտրակայաններում, բ. ջերմաէլեկտրակայաններում:

ջրի էներգիայի շնորհիվ

վառելիքի այրման արդյունքում ստացվող ջերմային էներգիայի շնորհիվ։

Եղիշե Չարենց։ Բանաստեղծությունների վերլուծություններ

Եղիշե Չարենց։ Բանաստեղծությունների վերլուծություններ

Հայրենիքում

Վերլուծություն

Բանաստեղծության մեջ Չարենցը նկարագրում է իր հայրենիքի գեղեցիկ բնությունը՝ ձյունապատ լեռները, կապույտ լիճը և երկինքը: Երկինքը համեմատվում է մանկական աչքերի հետ, ինչը ցույց է տալիս մաքրություն և անկեղծություն` երեխայի բնավորության պես:Ստեղծագործության հերոսը կարծես մենակ է, բայց միևնույն ժամանակ իր մտքերում իր սիրելի մարդու հետ է: Երբ գիշերը իջնում է, և բնությունը դառնում է ավելի խորհրդավոր: Այդ պահին հերոսի հոգին լցվում է հիշողություններով և կարոտով։Իմ կարծիքով բանաստեղծության մեջ միտքն այն է, որ հայրենի բնությունը կարող է արթնացնել մարդու զգացմունքները և հիշողությունները:

Ես իմ անուշ Հայաստանի

Վերլուծություն

Այս բանաստեղծությունը հայ գրականության հայրենասիրական ժանրի բանաստեղծություններից ամենասիրվածն է: Այս ստեղծագործության մեջ Չարենցը խոսում է Հայաստանի բնության, ժողովրդի և մշակույթի մասին: Նա սիրով նկարագրում է Հայաստանի գեղեցիկ երկինքը, մաքուր ջրերը, հին քաղաքները և նույնիսկ դժվարությունները: Բանաստեղծը սիրում է ոչ միայն գեղեցիկը, այլ նաև ցավն ու վերքերը, որովհետև դրանք նույնպես կապված են հայրենիքի հետ:Բանաստեղծության մեջ զգացվում է ուժեղ հայրենասիրություն և կարոտ: Չարենցը ասում է, որ որտեղ էլ լինի, երբեք չի մոռանա իր ժողովրդի երգերը, գրքերը և պատմությունը:

Մորս համար գազել

Վերլուծություն

Այս բանաստեղծությունը պատմում է մոր մեծ սիրո և կարոտի մասին: Բանաստեղծության մեջ նկարագրվում է ծեր մայրը, ով նստած է տան դիմաց և հիշում է անցած տարիներն ու իր որդուն, ով հեռացել է տնից: Նա մտածում է, թե որտեղ է որդին և արդյոք լավ է: Բանաստեղծության մեջ զգացվում է տխրություն, կարոտ և մի փոքր ափսոսանք : Բանաստեղծությունը ցույց է տալիս, որ մոր սերը շատ ուժեղ է, և նա միշտ մտածում ու անհանգստանում է իր երեխայի համար:

Տաղ անձնական

Վերլուծություն

Նկարագրում էր Կարսը որպես, իր սիրելի տուն, հայրենի կապույտ երկինք և այդ նկարագրությամբ փոխանցում էր այլ պատկերացումներ Կարսի մասին:Չարենցն ուզում է ասել, որքան էլ աշխարհում բաներ կատարվեն, նա թեկուզև լինի հաշմանդամ, խելագար և թափարական դեպի երկինք(այսինքն բարձրունք)պիտի գնա, իր հին ու աստղային երազների ճանապարհով:

Էլի գարուն կգա

Վերլուծություն

Այս բանաստեղծությունը խոսում է կյանքի անցողիկության մասին: Եղիշե Չարենցը ցույց է տալիս, որ տարիները անցնում են, մարդիկ փոխվում են, բայց բնությունը շարունակում է ապրել իր ընթացքով և կյանքը շարունակվում է: Ամեն տարի նորից գալիս է գարունը, ծաղիկները բացվում են, և բլբուլը երգում է:Բանաստեղծության մեջ նաև ասվում է, որ մարդիկ կարող են գնալ, բայց նրանց թողած խոսքը, երգը և սերը մնում են: Այդ պատճառով ստեղծագործության մեջ կա մի փոքր տխրություն, բայց նաև հուսադրող միտք, որ կյանքը շարունակվում է:

Սեռի գենետիկա

Սեռի գենետիկա

Օրգանիզմի սեռը որոշվում է՝
ա) գեներով և քրոմոսոմներով
բ) սննդով
գ) ջերմաստիճանով
դ) ջրով

Մարդու սեռական քրոմոսոմներն են՝
ա) X և Y
բ) A և B
գ) C և D
դ) M և N

Կանանց սեռական քրոմոսոմների կազմը՝
ա) XX
բ) XY
գ) YY
դ) XO

Տղամարդկանց սեռական քրոմոսոմների կազմը՝
ա) XX
բ) XY
գ) YY
դ) XO

Սեռի հետ շղթայակցված հատկանիշները փոխանցվում են՝
ա) սեռական քրոմոսոմներով
բ) միայն սննդով
գ) միայն միջավայրով
դ) միայն տարիքով

Սեռի հետ շղթայակցված հատկանիշների օրինակ է՝
ա) դալտոնիզմը
բ) մազերի գույնը
գ) հասակը
դ) մարմնի քաշը

Ժառանգական հիվանդությունները առաջանում են՝
ա) գեների կամ քրոմոսոմների փոփոխության հետևանքով
բ) միայն սննդի պատճառով
գ) միայն եղանակի պատճառով
դ) միայն հոգնածությունից

Ժառանգական հիվանդությունները փոխանցվում են՝
ա) ծնողներից երեխաներին
բ) ընկերներից
գ) ուսուցիչներից
դ) հարևաններից

Սեռի հետ շղթայակցված հիվանդությունները ավելի հաճախ հանդիպում են՝
ա) տղաների մոտ
բ) աղջիկների մոտ
գ) նույն չափով
դ) ոչ մեկի մոտ

Գենետիկան ուսումնասիրում է՝
ա) ժառանգականությունն ու փոփոխականությունը
բ) մարսողությունը
գ) շնչառությունը
դ) շարժումը։

Ֆունկցիա

Ֆունկցիա

1)Գտնել ֆունկցիայի թույլատրելի արժեքների բազմությունը։

ա)f(x) = √(x — 1)

xU[1;∞)

բ)f(x) = √(x — 3)

xU[3;∞)

գ)f(x) = √(x — 2)

xU[2;∞)

դ)f(x) = √(x + 2)

xU[-2;∞)

2)Գտնել ֆունկցիայի թույլատրելի արժեքների բազմությունը։

ա)f(x) = 2/(2x + 6)

(-∞;-3)U(-3;∞)

բ)f(x) = (2x + 3)/(4x — 8)

(-∞;2)U(2;∞)

գ)f(x) = 8/√(x — 5)

(5;∞)

դ)f(x) = (5x — 6)/√(2x — 6)

(3;∞)

3)Գտնել ֆունկցիայի թույլատրելի արժեքների բազմությունը։

ա)y = √(2x — 8) + √(10 — x) + 3

(4;10)

բ)y = — √(x + 3) — 5 + √(8 — x)

(-3;8)

գ)f(x) = √(x — 3) + 8/(x — 5)

[3;5)U(5;∞)

դ)f(x) = √(x + 6) + x/(x — 1)

(-6;1)(1;∞)

4)Տրված է f(x) = 5x + 10 ֆունկցիան:

ա)Ֆունկցիան ո՞ր կետում է հատում օրդինատների առանցքը:

0

 

բ)Ֆունկցիան ո՞ր կետում է հատում աբսցիսների առանցքը:

-2

 

գ)Ո՞ր քառորդով չի անցնում ֆունկցիայի գրաֆիկը:

 

Չորրորդ

5)Տրված է f(x) = — 12x — 48 ֆունկցիան։

ա)Ֆունկցիան ո՞ր կետում է հատում օրդինատների առանցքը:

-48

 

բ)Ֆունկցիան ո՞ր կետում է հատում աբսցիսների առանցքը:

-4

 

գ)Ո՞ր քառորդով չի անցնում ֆունկցիայի գրաֆիկը:

Առաջինով

 

6)a -ի ի՞նչ արժեքի դեպքում (4; 6) կետը պատկանում է y = ax + 2 ֆունկցիայի գրաֆիկին:

a=1

 

7)a -ի ի՞նչ արժեքի դեպքում (2; 5) կետը պատկանում է y = ax + 3 ֆունկցիայի գրաֆիկին:

a=1

8)a -ի ի՞նչ արժեքի դեպքում (3; 6) կետը պատկանում է y = ax — 8 ֆունկցիայի գրաֆիկին:

a=14/3

9)Հաշվել f(-2), եթե

ա)f(x) = x2 — 3x — 9

1

բ)f(x) = -x2 + 3x + 1

-9

գ)f(x) = 2×2 — x — 6

4

դ)f(x) = -x3 — 2×2 + 7x — 5

-19

 

Շրջանի մակերեսը, շրջանային սեկտորի մակերեսը

Շրջանի մակերեսը, շրջանային սեկտորի մակերեսը

1)Ինչպե՞ս կփոխվի շրջանի մակերեսը, եթե նրա շառավիղը` ա) մեծացվի 2 անգամ, բ) փոքրացվի 0,5 անգամ, գ) մեծացվի 0,2 անգամ:

կմեծացվի 4 անգամ, կմեծացվի 4 անգամ, 25 անգամ կփոքրանա

2)Գտե՛ք 36π սմ2 մակերես ունեցող շրջանը եզերող շրջանագծի երկարությունը:

12π

3)Որքա՞ն է այն սեկտորի մակերեսը, որի շառավիղը 3 սմ է, իսկ աղեղի աստիճանային չափը` ա) 45°, բ) 36°, գ) 120°:

1,125π, 0,9π, 3π

4)Գտե՛ք 45°- ի աղեղով այն սեկտորի մակերեսը, որի շառավիղը 5√2 սմ է:

25π/4

5)240°- ի աղեղով սեկտորի մակերեսը 270π սմ2 է: Գտե՛ք այդ սեկտորի շառավիղը:

√405

6)10π սմ2 մակերեսով սեկտորի աղեղի աստիճանային չափը 36° է: Գտե՛ք սեկտորի շառավիղը:

10

7)Հաշվե՛ք 15π դմ երկարությամբ շրջանագծով եզերված շրջանի մակերեսը:

56,25π

8)Գտե՛ք այն զուգահեռագծի պարագիծը, որի կողմերը հավասար են 49π սմ2 և 64π սմ2 մակերեսներով շրջանների շառավիղներին:

30

9)Գտե՛ք շրջանաձև այն խաղահրապարակի տրամագիծը, որը հավասարամեծ է 17,72 մ կողմով քառակուսաձև խաղադաշտին:

20

Բարդ առաջադրանք`ազոտի ենթախմբից

Բարդ առաջադրանք`ազոտի ենթախմբից

1.Ստորև բերված շարքից ընտրի՛ր նկարում նշված տարրի ենթախմբից ատոմ պարունակող թթուները և դասավորիր դրանք ըստ օքսիդիչ հատկությունների նվազման կարգի: Որպես պատասխան ներկայացրու 1. թթուների համարները (առանց ստորակետերի և բացատների):

HNO3

HPO3

HSbO3

H3AsO4

2. Քո ընտրած թթուներից ամենաուժեղ օքսիդիչի 3.6 մոլ քանակով մոլեկուլում պրոտոնների քանակը (մոլ)։

HNO3

115.2

2.Լրացրու աղյուսակը՝ ընտրելով իոնս միացությունը, հաշվի առնելով, որ ազոտը ցուցաբերում է −3 օքսիդացման աստիճան:

Na +1 N-3

Նյութ բանաձևը Մոլային զանգվածը (գ/մոլ) Նյութի անվանումը Na3N LINO3 NO

M(Na3N)=83

3.Քիմիական ռեակցիաներ

Ավարտի՛ր քիմիական ռեակցիաների հավասարումները .

 

ՆՇԵԼ ՏԵՍԱԿԸ

 

 

KOH + HNO₃ → KNO3+ H2O

 

 

Ca(OH)₂ + SO₂ → CaSO4+ H₂O

 

 

Fe(OH)₃ t° → Fe2O3 + H₂O

 

4.Իրականացրե՛ք հետևյալ փոխարկումները՝ նշելով պայմանները.

 

H2O ->H2 ->H2S

Էլեկտրոլիզ

 

 

Ազոտի ենթախումբ

Ազոտի ենթախումբ

Ինչպե՞ս է փոխվում ատոմային շառավիղը ազոտի ենթախմբում վերևից ներքև։

Մեծանում է

Ո՞ր տարրերն են ոչ մետաղներ ազոտի ենթախմբում։

Ազոտ և ֆոսֆոր

Ո՞ր տարրերն են կիսամետաղներ ազոտի ենթախմբում։

Արսեն և ծարիր

Ինչպիսի՞ հիդրիդներ են առաջացնում ազոտի ենթախմբի տարրերը։ Գրիր բանաձևերը:

NH3

PH3

AsH3

SbH3

BiH3

Ընտրիր ճիշտ պատասխանը

Ազոտի հիդրիդն է՝

ա) H₂O

բ) NH₃

գ) CH₄

Ո՞րն է ազոտի օքսիդը։

ա) NO

բ) CO

գ) SO₂

Ո՞ր տարրն է ազոտի ենթախմբից։

ա) Cl

բ) P

գ) O

Լրացնել բաց թողնվածը

Ազոտի ենթախմբի տարրերը արտաքին շերտում ունեն 5 էլեկտրոն։

 

Ազոտի քիմիական նշանն է N։

 

Ամոնիակի բանաձևն է NH3:

ԱՐՄԱՏԻ ՆՇԱՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ ԵՎ ՆՐԱՆՑ ԳՐԱՖԻԿՆԵՐԸ

ԱՐՄԱՏԻ ՆՇԱՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ ԵՎ ՆՐԱՆՑ ԳՐԱՖԻԿՆԵՐԸ

1)Տրված է f(x) = √(x — 2) + 1 ֆունկցիան: Գտե՛ք ֆունկցիայի արժեքը ա) 6, բ) 2, գ) 4 կետում:

3, 1, √2+1

2)Տրված է f(x) = √(x + 1) ֆունկցիան: Գտե՛ք ֆունկցիայի արժեքը ա) 0, բ) -1, գ) 8 կետում:

1, 0, 3

3)Տրված է f(x) = -√(2x) ֆունկցիան: Ո՞ր կետերում է ֆունկցիան ընդունում ա) 3, բ) —1, գ) –10 արժեքը:

լուծում չունի, 0,5, 50
4)Տրված է f(x) = -√(x+6)ֆունկցիան: Ո՞ր կետերում է ֆունկցիան ընդունում ա) −1, բ) 0, գ) −4, դ) 3 արժեքը:

-5, -6, 10, լուծում չունի

5)Նկարում պատկերված է y =√(x — x0) + y0 ֆունկցիայի գրաֆիկը: Գտե՛ք x0 և y0 թվերը.

x=0 y=6

x=4, y=0

x=6 y=8

x=-12 y=6

x=-6 y=-14

x=6 y=-4

6)Կառուցե՛ք ֆունկցիայի գրաֆիկը.

ա) y = √(x) — 2


բ) y = √(x) + 3


գ) y = √(x + 5)


դ) y = √(x — 3) + 5


ե) y = √(x + 2) — 8


զ) y = — √(x — 10) + 6