07 փետրվարի
Երկուշաբթի
Այս հղումով կարդա՛ բառարանների մասին պատմող նյութը։
Ի՞նչ սովորեցիր։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։
Բառարանագրությունը բառարաններ կազմելու սկզբունքների և եղանակների մշակումն է, դրանց գործնական կիրառումն է: Յուրաքանչյուր բառարանագիր ինքն է որոշում, թե իր կազմելիք բառարանում ինչ բառեր պիտի ընդրկվեն, դրանք ինչպես պիտի դասավորվեն՝ այբբենական կարգով, փնջերով, թեմատիկայով: Հայ բառարանները սկզբնավորվել են 5-րդ դարում, որոնք ձեռագիր մատյաններին կից բառացանկեր էին: 17-րդ դարից սկիզբ է առնում հայերեն բառարանների տպագրությունը: Հայերեն բառարանները լույս են տեսել Վենետիկում, Կ. Պոլսում, Մոսկվայում, Թիֆլիսում: 20-րդ դարից բառարանագրության գլխավոր կենտրոն դարձավ Երևանը: Read more
