2022-ի փետրվարյան ֆլեշմոբ. 4-5-րդ դասարաններ

Համաձայնվեք կամ մի՛ համաձայնվեք արտահայտված մտքի հետ` օգտագործելով «That is right-դա ճիշտ է» և ‹‹That is wrong-դա սխալ է›› ձևերը: Օրինակ՝ “The capital city of Armenia is Tbilisi.” “That is wrong. The capital city of Armenia is Yerevan.” “Moscow is larger than Yerevan.” “That is right. Moscow is larger than Yerevan.”

It is hot in Yerevan in summer.

That is right. It is hot in Yerevan in summer.

It is warm in Moscow in winter.

That is wrong. It is cold in Moscow in winter. Continue reading “2022-ի փետրվարյան ֆլեշմոբ. 4-5-րդ դասարաններ”

Մայրենի

Երեքշաբթի

15 փետրվարի

Գործնական քերականություն 5

Կատարի՛ր տրված առաջադրանքները։

Գոյականի թիվը

Յուրաքանչյուր շարքի բառերն ի՞նչ ընդհանրություն ունեն, որ նույն շարքի մի բառը չունի:
ա) Երաշտահավեր                       բ) Մանուկներ                      գ) Հատիկներ
դեղձանիկներ                                 երեխա                                  կապիկներ
վագրեր                                             պատանիներ                       ձագուկներ
առյուծներ                                        երիտասարդներ                 կանայք
սիրամարգ                                       մարդիկ                                 տանտիկիններ

Continue reading “Մայրենի”

Ճահիճներ

Ճահիճներ. առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:

Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:

ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և ճահճուտներ, և աղուտներ:

ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակցությունը:

Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներր հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:

Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:

Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:

Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:

Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ:

Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:

Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում:

Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:

Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են:

Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար: