Մայրենի

07 փետրվարի

Երկուշաբթի

Այս հղումով կարդա՛ բառարանների մասին պատմող նյութը։

Ի՞նչ սովորեցիր։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։

Բառարանագրությունը բառարաններ կազմելու սկզբունքների և եղանակների մշակումն է, դրանց գործնական կիրառումն է: Յուրաքանչյուր բառարանագիր ինքն է որոշում, թե իր կազմելիք բառարանում ինչ բառեր պիտի ընդրկվեն, դրանք ինչպես պիտի դասավորվեն՝ այբբենական կարգով, փնջերով, թեմատիկայով: Հայ բառարանները սկզբնավորվել են 5-րդ դարում, որոնք ձեռագիր մատյաններին կից բառացանկեր էին: 17-րդ դարից սկիզբ է առնում հայերեն բառարանների տպագրությունը: Հայերեն բառարանները լույս են տեսել Վենետիկում, Կ. Պոլսում, Մոսկվայում, Թիֆլիսում: 20-րդ դարից բառարանագրության գլխավոր կենտրոն դարձավ Երևանը: Continue reading “Մայրենի”

Կարծես թե դարձել եմ ես տուն

Կարծես թե դարձել եմ ես տուն,

Բոլորն առաջվանն է կրկին,

Նորից դու հին տեղը նստում,

Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,

Մանում ես անվերջ ու արագ,

Սիրում եմ պարզկա քո լեզուն,

Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր

Գլուխըս ծնկիդ է թեքվում,

Նորից ես մանուկ եմ այսօր,

Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,

Գետից բարձրանում է մշուշ,

Հեքիաթըդ անվերջ օրորում,

Իլիկըդ խոսում է անուշ…