Մայրենի

Մայրենի

07 փետրվարի

Երկուշաբթի

Այս հղումով կարդա՛ բառարանների մասին պատմող նյութը։

Ի՞նչ սովորեցիր։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։

Բառարանագրությունը բառարաններ կազմելու սկզբունքների և եղանակների մշակումն է, դրանց գործնական կիրառումն է: Յուրաքանչյուր բառարանագիր ինքն է որոշում, թե իր կազմելիք բառարանում ինչ բառեր պիտի ընդրկվեն, դրանք ինչպես պիտի դասավորվեն՝ այբբենական կարգով, փնջերով, թեմատիկայով: Հայ բառարանները սկզբնավորվել են 5-րդ դարում, որոնք ձեռագիր մատյաններին կից բառացանկեր էին: 17-րդ դարից սկիզբ է առնում հայերեն բառարանների տպագրությունը: Հայերեն բառարանները լույս են տեսել Վենետիկում, Կ. Պոլսում, Մոսկվայում, Թիֆլիսում: 20-րդ դարից բառարանագրության գլխավոր կենտրոն դարձավ Երևանը:

Համացանցից օգտվելով ի՛նքդ փորձիր մի քանի կարևոր տեղեկություն ավելացնել։

Բառարանը բառերի ամբողջական, որոշ կարգով գրբած խումբն է՝ տրված բացատրություններով, թարգմանություններով կամ այլ տեղեկություններով: Բառարանները բաժանվում են երկու խմբի՝ հանրագիտական և բանասիրական: Իսկ այդ տեսակները լինում են՝ ծավալային, լեզվական, դպրոցական, առձեռն և այլն: Բառարանագրությունը բառագիտության մի առանձին բաժին է, որն ուսումնասիրում է բառարան կազմելու կանոնները: Բառարանագրի նպատակը բառերի մասին տեղեկությունը, բառի իմաստները ճշգրիտ բացատրելը: Հանրագիտական բառարանը պարունակում է տեղեկություն շրջապատող աշխարհի ու բնության մասին: Այս բառարանը լինում է համընդհանուր և մասնաճյուղային: Բանասիրական բառարաններում տրված են բառերի և արտահայտությունների բացատրությունները: Այս բառարանները լինում են բացատրական, դարձվածաբանական, թարգմանական, ուղղագրական, հոմանիշ-հականիշների, համանունների և ստուգաբանական:

Հայերենի բացատրական բառարանից օգտվելով դո՛ւրս գրիր բառերի հոմանիշներ, որոնք նախկինում չես հանդիպել։

կապույտ-ծավի

կոտորակ-կապարագնդակ

Ստուգաբանական բառարանից օգտվելով գրիր մի քանի բառ, որոնց ստուգաբանությունը քեզ զարմացրեց։

Ճփնի-երիցուկ, չալթուխ-բազուկ, պաճոյճ-զարդարանք, շակակուլ-վայրի գազար:

Ստուգաբանական բառարանից օգտվելով գտի՛ր մայր, աղավնի, անդրանիկ, բառերի ծագումը, ստուգաբանությունը։

Մայր-աւր, -արբ, -արք մայր

Բնիկ հնեվրոպական *mater-արմատից

Աղաւնի-աղավնի

Բնիկ հնդեվրոպական albho-սպիտակ արմատից

Անդրանիկ- -ն -ի -աց -ան առաջնեկ, ավագ

Բնիկ հնեվրոպական antro-առջև դիմաց

Leave a comment