Մայրենի

Մայրենի

Երեքշաբթի

15 փետրվարի

Գործնական քերականություն 5

Կատարի՛ր տրված առաջադրանքները։

Գոյականի թիվը

Յուրաքանչյուր շարքի բառերն ի՞նչ ընդհանրություն ունեն, որ նույն շարքի մի բառը չունի:
ա) Երաշտահավեր                       բ) Մանուկներ                      գ) Հատիկներ
դեղձանիկներ                                 երեխա                                  կապիկներ
վագրեր                                             պատանիներ                       ձագուկներ
առյուծներ                                        երիտասարդներ                 կանայք
սիրամարգ                                       մարդիկ                                 տանտիկիններ

Տրված բառախմբերի տարբերությունը գտի՛ր և բառախմբերն անվանի՛ր:

Ա. Շինարար, վարպետ, գեղեցկուհի, տարի, գիրք, տետր, գազան, վանդակ:

Բ. Շինարարներ, վարպետներ, գեղեցկուհիներ, տարիներ, գրքեր, տետրեր, գազաններ, վանդակներ:

Ա շարքում եզակի են, իսկ Բ շարքում հոգնակի:

Բառախմբերի կազմման օրինաչափությունը գտի՛ր և Բ խումբն ինքդ լրացրո՛ւ:

Ա. Սար, հայ, կաթիլ, ուսուցիչ, մայր, մատանի, տատ, կատու, թութակ, գրպան:
Բ. Սարեր, հայեր, կաթիլներ, ուսուչիներ, մայրեր, մատանիներ, տատիկներ, կատուներ, թութակներ, գրպաններ:

Տրված նախադասությունը կարդա՛ և հարցերին պատասխանի՛ր:
187 և 188-րդ վարժությունների Ա խմբերում եզակի թվով դրված գոյականներ են, իսկ Բ խմբերում նույն գոյականներն են՝ հոգնակի թվով:
Գոյականը քանի՞ թիվ ունի:

Երկու թիվ
Ի՞նչ է ցույց տալիս գոյականի եզակի թիվը (եզ — միակ, մեկ հատ):

Մեկ գոյական
Ի՞նչ է ցույց տսգիս գոյականի հոգնակի թիվը (հոգն — բազում, շատ):

Շատ գոյականներ

Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին: Փորձի՛ր բացատրել, թե ո՞ր բառերին է –եր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ –ներ:

Ա. Ծառեր, ձայներ, հոտեր, քարեր, կովեր, արջեր, փնջեր, լուրեր, բառեր, բեղեր, հայեր, հայրեր, ցեղեր, սրտեր, գրքեր, սյուներ, պատեր, հույներ, ձվեր, սրեր, քթեր, քույրեր, մայրեր, ձեռքեր, ոտքեր, տատեր, պապեր:
Բ. Եղբայրներ, աթոռներ, պապիկներ, տատիկներ, գրպաններ, թութակներ, եղնիկներ, ոչխարներ, սեղաններ, թռչուններ, մեքենաներ, բարեկամներ, աշակերտներ, մատյաններ, հեռախոսներ, ծաղկավաճառներ. պանրագործարաններ:

Գրի՛ր, թե նախորդ առաջադրանքը կատարելիս
ա) ո՞ր բառերի մեջ երկուն գրեցիր.

Գրպաններ,սեղաններ, թռչուններ, մատյաններ, պանրագործարաններ:
բ) ո՞ր բառերի մեջ հնչյուններ փոխվեցին

փնջեր, սրտեր, գրքեր, ձվեր, սրեր, քթեր

Leave a comment