Անգի՛ր սովորել պոեմի նախերգանքը, կատարի՛ր առաջադրաքները։
206. Անտառ բառը տարբեր ձևերով գործածելով՝ նախադասություններ կազմի՛ր:
Անտառում շատ կենդանիներ կան, քար լռություն էր անտառում, անտառը վառվեց, ես գնացի անտառ:
207. Տրված բառերի բոլոր հնարավոր ձևերը գրի՛ր:
Պահարան, պահակ, խողովակներ, դարակներ:
պահարան- հանդերձապահարան, զգեստապահարան, շքապահարան, դեղապահարան:
պահակ-հսկիչ, պահապան, պահնորդ, պահնակ, պահանակ, պահակեր, պահակորդ, քեշիկ:
խողովակ- Փող, փողրակ, ագուգա, ջրմուղ , խուղակ, սողեն, պրջում, պիլչան, պուռթ:
դարակ-Թարեք, դարան, խորշ, դանդան, լպատիյ:
209. Բոլոր նման բառաձևերը խմբավորի՛ր: Ո՞րն է նմանությունը:
Ափից, շենք, գյուղին, շենքով, գյուղում, ափ, գյուղով, շենքում, ափով, գյուղից, գյուղ, շենքից, ափին, շենքին:
ափից-ափին-ափով-ափ, շենք-շենքով-շենքից-շենքում-շենքին, գյուղին-գյուղում-գյուղով-գյուղից-գյուղ:
Նման են, որովհետև կազմված են նույն բառից:
210. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններով փոխարինի՛ր: Տրված բառերից ո՞րը ի՞նչ ձևով գրեցիր:
Գիրքը որտե՞ղ է: պայուսակում, գրադարակում, հեռուստացույցում, պահարանում, սեղանին, ձեռքերում, աթոռին, լճում
Պայուսակ, գրադարակ, հեռուստացույց, պահարան, սեղան, ձեռք, աթոռ, լիճ:
211. Բառակապակցություններ և նախադասություններ կազմի՛ր հարցում արտահայտող որտե՞ղ բառի փոխարեն տրված գոյականները գրելով: Տրված բառերից ո՞րը ի՞նչ ձևով գրեցիր:
Որտե՞ղ լինել: դպրոցում, տանը, դասարանում, բակում, փողոցում, մանկապարտեզում
Երեխան որտե՞ղ է: պրոցում, տանը, դասարանում, բակում, փողոցում, մանկապարտեզում
Դպրոց, տուն, դասարան, բակ, փողոց, մանկապարտեզ: