- Մոդիֆիկացիոն փոփոխությունները
ա) ժառանգվում են
բ) չեն ժառանգվում
գ) կապված են գենետիկական մուտացիաների հետ
դ) միշտ վնասակար են - Մոդիֆիկացիոն փոփոխությունների պատճառը
ա) գեների կառուցվածքի փոփոխությունն է
բ) շրջակա միջավայրի պայմաններն են
գ) քրոմոսոմների թվի փոփոխությունն է
դ) միայն հիվանդություններն են - Մոդիֆիկացիոն փոփոխությունները
ա) անշրջելի են
բ) շրջելի են
գ) միշտ մահացու են
դ) կապված չեն միջավայրի հետ - Մոդիֆիկացիոն փոփոխությունների օրինակ է
ա) աչքերի գույնի ժառանգումը
բ) մաշկի արևայրուկը
գ) արյան խմբի փոփոխությունը
դ) քրոմոսոմների քանակի փոփոխությունը - Մոդիֆիկացիոն փոփոխությունները վերաբերում են
ա) միայն գենոտիպին
բ) միայն ֆենոտիպին
գ) գենոտիպին և ֆենոտիպին
դ) միայն ԴՆԹ-ին - Մոդիֆիկացիոն փոփոխությունների սահմանները կոչվում են
ա) մուտացիա
բ) ռեակցիայի նորմա
գ) գենոտիպ
դ) ալելներ - Մոդիֆիկացիոն փոփոխությունները
ա) ունեն հստակ սահմաններ
բ) սահմաններ չունեն
գ) կախված չեն միջավայրից
դ) միշտ նույնն են բոլոր օրգանիզմներում - Մոդիֆիկացիոն փոփոխությունները
ա) առաջացնում են նոր տեսակներ
բ) չեն առաջացնում նոր տեսակներ
գ) փոխում են գեների կառուցվածքը
դ) փոխանցվում են սերունդներին - Օրգանիզմի բարձրության փոփոխությունը սննդի ազդեցությամբ
ա) մուտացիա է
բ) մոդիֆիկացիա է
գ) ժառանգական հիվանդություն է
դ) քրոմոսոմային փոփոխություն է - Մոդիֆիկացիոն փոփոխությունների կենսաբանական նշանակությունն է
ա) վնասել օրգանիզմին
բ) հարմարվել միջավայրին
գ) նվազեցնել կենսունակությունը
դ) փոխել գենոտիպը
Թունան և դելֆինը
Ժուկով ժամանակով, հսկայական, փայլող ծովում մի թունա փախչում էր իրեն հետապնդող դելֆինից։ Թունան շատ վախեցած էր և սկսեց լողալ դեպի ափ։
Դելֆինը, վճռական լինելով որսալ նրան, հետևեց նրան մինչև ափամերձ ջրերը։ Թունան, նկատելով դա, ավելի մոտեցավ ափին, որտեղ ջուրը շատ ծանծաղ էր, իսկ ալիքները՝ ուժեղ։
Հանկարծ մի մեծ ալիք թունային դուրս նետեց ավազոտ ափին։ Նա հայտնաբերեց որ ցամաքում է և չի կարող հետ լողալ դեպի օվկիանոս։
Դելֆինն էլ, արագության մեջ չկարողանալով կանգ առնել, հայտնվեց ափին՝ թունայի կողքին։
Տեսնելով, որ դելֆինը ևս հայտնվել է նույն անելանելի վիճակում, թունան ասաց.
-Թեև ես ինքս էլ եմ վտանգի մեջ, բայց ինձ մի փոքր ավելի լավ եմ զգում՝ իմանալով, որ նա, ով ցանկանում էր ինձ վնասել, նույնպես հայտնվել է դժվարության մեջ։
Человек должен быть свободен
Мне кажется, что свобода — это самое главное, что есть у человека. Если у нас забрать возможность выбирать, то мы станем просто роботами или рабами, которые выполняют чужие команды. Настоящая жизнь начинается только тогда, когда ты сам решаешь, чем заниматься, с кем дружить и во что верить.Конечно, быть свободным не так просто, как кажется. Это не значит, что можно делать всё, что захочется. Свобода — это еще и ответственность. Когда ты сам принимаешь решение, тебе самому и отвечать за результат, и в этом проявляется характер. Если за тебя всегда всё решают родители или учителя, ты никогда не научишься быть самостоятельным.Человек должен быть свободен, чтобы найти свой путь и понять, на что он способен. Только когда мы свободны, мы можем по-настоящему мечтать и менять мир к лучшему. Свобода делает нас личностями и дает шанс прожить именно свою, а не чужую жизнь.
Ջրհորի մոտ, վերլուծություն-կարծիք
Ստեփան Զորյանի այս պատմվածքը ցույց է տալիս, որ պատերազմի ժամանակ զինվորները իրար դեմ չարացած չեն։ Պատմության մեջ շոգն ու ծարավը ստիպում են թշնամի կողմերին մի պահ դադարեցնել կռիվը, որպեսզի ջուր խմեն նույն ջրհորից։ Այդ պահին նրանք իրար հետ վարվում են ընկերների պես, որովհետև բոլորն էլ սովորական մարդիկ են։ Խնդիրն այն է, որ հրամանատարությունը չի ողջունում այդպիսի վերաբերմունքը զինվորների նկատմամբ։ Վասիլի Վասիլիչին սպանում են միայն այն բանի համար, որ նա թույլ է տվել իր զինվորներին ջուր խմել ու չկրակել դիմացինի վրա։ Դրանից հետո զինվորները վրեժ են լուծում ու սպանում են դաժան կապիտանին, որովհետև նա էր քանդել այդ մարդկային կապը։ Պատմվածքի միտքը այն է, որ պատերազմը արհեստական բան է, որը ստիպում է իրար չճանաչող մարդկանց սպանել իրար, մինչդեռ իրականում նրանք կարող են հանգիստ լեզու գտնել և օգնել միմյանց։
Խնդիրներ թեստերից
1)CD-ն ABC եռանկյան կիսորդն է։ BD = 4, AD = 7, AC = 21
ա)Գտե՛ք BC կողմի երկարությունը։
12
բ)Գտեք ABC եռանկյան պարագիծը:
44
գ)Գտեք ABC եռանկյան մակերեսը։
√2420
2)OC ճառագայթը AOB անկյունը բաժանում է 2 անկյան, որոնցից մեկը 3 անգամ փոքր է մյուսից: Գտե՛ք այդ անկյուններից մեծագույնը, եթե <AOB = 60o:
45
3)Նման եռանկյուններից մեկի կողմը 16 է, մյուս եռանկյան դրան նմանակ կողմը 4 է։ Գտե՛ք երկրորդ եռանկյան պարագիծը, եթե առաջինի պարագիծը 64 է:
16
4)Տրված են ā {1;1} և b{-2; 8} վեկտորները: Գտե՛ք 5a — 2b վեկտորի կոորդինատները։
9 -11
5)Գտե՛ք x-ը, եթե a{x; 3} և b{2; -3} վեկտորների սկալյար արտադրյալը 9 է:
9
6)Շեղանկյան մակերեսը 120 է, իսկ անկյունագծերից մեկը՝ 24:
Գտե՛ք շեղանկյան պարագիծը։
52
Գտե՛ք շեղանկյան բարձրությունը։
120/13
7)Շրջանագծի A կետի հեռավորությունը տրամագծի ծայրակետերից 3 և 4 է: Գտե՛ք շրջանագծի շառավիղը։
2,5
Կանաչ դաշտը- Մայիսյան հերոսամարտեր
Հայրենի հողի և ինքնության պահպանման համար մղվող պայքարները սկսվում և ավարտվում են միասնական պայքարով: Դա մի գործընթաց է որում շատ կարևոր են զգոնությունը և միասնականությունը: Անտարբերությունը և ուշացումը կարող են կործանարար լինել:
Հայրենիքի փրկության համար անհրաժեշտ է զգոն լինել թշնամու նկատմամբ և համախմբված գործել ճակատագրական պահին:
Պայքարի առաջին քայլը թշնամու ներկայությունը զգալն է: Հրանտ Մաթևոսյանի պատմվածքում կարմիր ձին միակն էր կանաչ դաշտում ով որ զգոն էրբև նկատեց թշնամուն։ Ձին լարված էր, քանի որ նա զգում էր վտանգը: Նա խորհրդանշում է այն մարդուն կամ ժողովրդին, որը միշտ զգոն է և պատրաստ է թշնամու հայտնվելուն: Երբ վտանգը տեսանելի է դառնում, զգոնությունը վերափոխվում է գործողության։ Սարդարապատի ճակատամարտում ժողովուրդը հայտնվել էր հենց այդպիսի իրավիճակում:Թշնամին արդեն մտել էր Արարատյոն դաշտ և ուղղություն էր վերցնում դեպի երևան: Այդ պահին ժողովուրդը դրսևորեց իր ամենահզոր զենքը՝ միասնությունը: Պայքարել կսսեցին բոլորը՝ զինվորականներըմ կաթողիկոսներըմ մտավորականները և հասարակ ժողովուրդը: Ինչպես կարմիր ձին էր պայքարում իր քուռակի համար այդպես էլ հայ ժողովուրդը՝ իր հողի 7 ապագայի համար:Երկու դեպքում էլ տեսնում ենք, որ հայրենիքը պահելու համար պետք է լինել արթուն և միակամ: Թշնամին միշտ փորձում է աննկատ մնալ կամ օգտվել մեր թուլությունից, բայց սեփական հողի վրա ապրելու կամքը ստիպում է մարդուն դուրս գալ անհավասար պայքարի ու հաղթել:
Այսպիսով՝ հայրենիքի և ինքնության պահպանումը կախված է յուրաքանչյուրի զգոնությունից և բոլորի միասնականությունից։ Երբ մարդը զգում է վտանգը և պատրաստ է անձնուրացության, նա կարողանում է դադարեցնել թշնամուն ու պահպանել իր տեսակը:
Հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին
- Ո՞ր թվականին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։
1939 թ. սեպտեմբերի 1-ին, երբ Գերմանիան խախտելով պայմանագիրը հարձակվեց Լեհաստանի վրա:
- Ո՞ր թվականին սկսվեց ԽՍՀՄ-ի Հայրենական մեծ պատերազմը։
1941 թ. հունիսի 22-ին Գերմանիայի հարձակմամբ ԽՍՀՄ-ի վրա:
- Որքա՞ն է տևել Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմները։
Երկրորդ համաշխարհային՝ 6 տարի
Հայրենական մեծ պատերազմ՝ մոտ 4 տարի
- Որքա՞ն հայ է մասնակցել պատերազմին, և մոտ քանի՞ զոհ է եղել։
Մասնակցել է շուրջ 600 հազար հայ, որոնցից 200 հազարը-ը զոհվել են:
- Որքա՞ն հայ է արժանացել ԽՍՀՄ հերոսի կոչման։
100-ից ավել
- Նշե՛ք երեք ամենահայտնի հայ հերոսների անունները։
Հովհաննես Բաղրամյան, Նելսոն Ստեփանյան, Համազասպ Բաբաջանյան
- Ո՞ր հայկական դիվիզիան կազմավորվեց Երևանում 1942 թ․ հոկտեմբերին։
51-րդ
- Ո՞ր դիվիզիան հայտնի դարձավ որպես «Թամանյան»։
89-րդ
- Նշե՛ք գեներալ Հովհաննես Բաղրամյանի պաշտոնը և կոչումը։
Կոչումը՝ Խորհրդային Միության մարշալ
Պաշտոնը՝ ռազմաճակատի հրամանատար
- Ո՞ր քաղաքներում էին տեղակայված հայկական զորամասերը պատերազմի նախօրեին։
Երևանում, Գյումրիում և Վաղարշապատում
- Ինչո՞ւ Հայրենական մեծ պատերազմը հայ ժողովրդի համար ուներ առանձնահատուկ նշանակություն։
Սա գոյաբանական պայքար էր։ Գերմանիայի դաշնակից Թուրքիան սպասում էր ԽՍՀՄ-ի պարտությանը՝ Հայաստան ներխուժելու համար։ Հաղթանակը նշանակում էր կանխել նոր ցեղասպանությունը և պահպանել հայկական պետականությունը (թեկուզ ԽՍՀՄ կազմում)։
- Ինչպե՞ս է արտահայտվել հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ պայքարում։
600 հազար զինվոր
- Ինչպիսի՞ նշանակություն ունեցավ հաղթանակը ԽՍՀՄ-ի ժողովուրդների և աշխարհի ժողովուրդների համար։
Այն փրկեց քաղաքակրթությունը կործանումից և ռասայական խտրականության վրա հիմնված գերիշխանությունից։ ԽՍՀՄ ժողովուրդների համար դա նշանակեց ֆիզիկական գոյության իրավունքի պահպանում, իսկ աշխարհի համար՝ գաղութատիրական համակարգի փլուզման սկիզբ։
- Ինչո՞ւ էր կարևոր հայկական ազգային դիվիզիաների մասնակցությունը։
Դա բարձրացնում էր զինվորների մարտական ոգին, քանի որ նրանք կռվում էին կողք կողքի՝ հարազատ լեզվով և մշակութային ընդհանրությամբ։ Դիվիզիաները դարձան հայկական ռազմարվեստի շարունակողները։
- Ինչպիսի՞ մարտական ուղի են անցել հայկական զորամասերը։ Որո՞նք են նրանց ամենահայտնի ճակատամարտերը։
Նրանք անցել են Կովկասի նախալեռներից մինչև Բեռլին։
- Ինչպե՞ս է դրսևորվել հայ գեներալների ղեկավարական տաղանդը։
Հայ զորահրամանատարները աչքի են ընկել ռազմավարական ճկունությամբ և վճռականությամբ։
Լրացուցիչ առաջադրանքներ
1.
օքսիդ՝Na2O,CO2,N2O5
հիմք՝ NaOH, Ba(OH)2, Fe(OH), Cu(OH)2
թթու՝HCl, HNO3, H2SO4
աղ՝ K2SO4, AgCl
2.
SiO2
3.
K2O
4.
գ
5.
H2SO4
Կանաչ դաշտը
Կարդացե՛ք Հրանտ Մաթևոսյանի ,,Կանաչ դաշտը,, ստեղծագործությունը։
1. Համառոտ, հինգ-վեց նախադասությամբ ներկայացրե՛ք ստեղծագործություն սյուժեն։
Կանաչ հովտում արածում էին պառավ կարմիր ձին և իր սիրուն քուռակը: Հանկարծ հայտնվում է մի քաղցած գայլ և փորձում է հարձակվել փոքրիկ քուռակի վրա: Մայր ձին, չնայած իր ծերությանը, կտրում է պարանը և ամբողջ ուժով պայքարում գայլի դեմ, որպեսզի փրկի իր ձագին: Կռիվը տևում է մինչև երեկո, մինչև հովիվն ու շները հասնում են օգնության և քշում գայլին: Քուռակը փրկվում է, բայց մայր ձիու սիրտը չի դիմանում վախին ու լարվածությանը, և նա սատկում է: Տարիներ անց քուռակը մեծանում է և դառնում է նույնքան գեղեցիկ ձի, ինչպիսին իր մայրն էր:
2. Ի՞նչ է ցանկացել ցույց տալ հեղինակը, գրի՛ր քո մտորումները վերջաբանի վերաբերյալ։
Հեղինակը ցանկացել է ցույց տալ, որ բնության մեջ բոլորն ունեն իրենց պայքարը և մայրական սերը բնորոշ է բոլորին: Մենք տեսնում ենք, որ ոչ միայն ձին է իր կյանքը վտանգում քուռակի համար, այլև գայլն է մտածում իր ձագերի մասին: Գայլը չէր ուզում պարտված հետ գնալ, որովհետև տանը նրան սպասում էին իր քաղցած ձագերը, և նա պետք է սնունդ տաներ նրանց, որպեսզի նրանք որբ չմնային ու չմեռնեին: Հեղինակը սրանով ցույց է տալիս, որ կյանքը դաժան է, և յուրաքանչյուրն իր ձևով է փորձում պաշտպանել իր ընտանիքը:
Վերջաբանը թեև տխուր է, բայց շատ իմաստուն է: Ինձ դուր եկավ, որ հեղինակը ցույց տվեց ,,կյանքի շղթան,,. մայր ձին մեռավ, բայց քուռակը մեծացավ ու նորից լցրեց հովիտը: Նույնիսկ գայլը փախավ, որպեսզի իր ձագերին պահի: Սա նշանակում է, որ կյանքում ամենակարևորը սերն է և սերունդը շարունակելը: Թեև մայր ձին չկա, նրա գեղեցկությունն ու ուժը հիմա ապրում են մեծացած քուռակի մեջ:
3. Ի՞նչ է նշանակում պայքար, մեկնաբանի՛ր, բառարանից դո՛ւրս գրիր բառի հոմանիշը:
Պայքարը նշանակում է ուժ գործադրել մի դժվարություն հաղթահարելու կամ թշնամուն հաղթելու համար: Դա կարող է լինել և՛ ֆիզիկակակն կռիվ, և՛ կամքի ուժով կռիվ:
Grammar & vocabulary
