ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ
Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.
— Ի՞նչդ է ցավում:
— Որսորդն է վիրավորել, — պատասխանում է առյուծը:
Կրիան բարկանում է և ասում.
— Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:
— Կրիա եղբայր, — պատասխանում է առյուծը, — պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:
Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:
— Ընկերս, — ասում է լուն, — երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:
Առաջադրանքներ
1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները:
Լու, հոգին ավանդել, չորանա թևերը:
2. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:
Առակի գլխավոր հերոսը առյուծն է: Առյուծը խելացի էր, բարի և նա մեծ սիրտ ուներ: Առյուծը մեծ էր, վիրավորված էր:
3. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:
Ոզնին և ալարկոտ աղվեսը
Լինում են մի ոզոնի և մի աղվես: Ոզնին սիրում է նկարել, իսկ աղվեսը՝ ոչինչ անել չի սիրում և պարապ նստում է տանը:
Մի օր ոզնին ու աղվեսը հանդիպում են իրար անտառում:
Բարև, աղվես ընկեր:
Բարի լույս, պատասխանում է աղվեսը:
Արի ինձ հյուր, ես քեզ ցույց կտամ իմ նոր նկարները:
Աղվեսը համաձայնվում է: Երբ նրանք հասնում են ոզնու տուն,աղվեսը տեսնում է ոզնու նկարները և ասում է.
Դու գեղեցիկ չես նկարում, ես քեզանից գեղեցիկ եմ նկարում : Երբ աղվեսը այդ ասում է, ոզնին շատ է վիրավորվում և ուզում է տեսնել, թե ինչպե՞ս է աղվեսը նկարում, բայց աղվեսը չի կարողանում նկարել, խզբզում է և ցույց է տալիս ոզնուն:
Ահա իմ առաջին նկարը :
Ոզնին ոչ մի բան չի հասկանում նկարածից և է ասում է.
Աղվես դու շատ գեղեցիկ ես նկարել:
