Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
Հարցեր և առաջադրանքներ
Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:
Ջրվեժը խշշում է, առուն քչքչում է, ծառը ճոճորվում է, ծտերը ծլվլում են:
Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
Ամեն,ամեն ինչ ոսկեզոծվել է
Ոսկի են թվում տերև ու ճյուղ։
Ինձ դուր է գալիս այս պատկերը, որովհետև ամեն ինչ ոսկեզօծվել է ։Տերևները դարձել են դեղին։
Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:
Ոսկի են թվում տերև ու ճյուղ։ Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է, ուր որ նայում ես, դեղին բոցեր են։ Դեղին հրդեհ է և դեղին ծուխ։
Պատմի՛ր բանաստեղծությունը:
Ամեն ինչ դեղին է դարձել, ոսկեգույն են թվում տերևները և ճյուղերը, ուր նայում ես դեղին տերևներ են, տերևները նմանվել են դեղին կրակի։
Բանաստեղծությունը սովորիր անգիր։