Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

1. Թռչնորս, ով, oդանավակայան, բարձորակ, ոլեյբոլ, կրկնօրինակ, հայորդի,  մեղմօրոր, չօգնել, գիշերօթիկ, կիրակնօրյա, անորակ, ոսկեզոծել, ջրօրհնեք, այսօրինակ,  հանրօգուտ, ովքեր, Ոդիսևս, միջօրե, տափօղակ,  անօգնական, կիրակնօրյա, շտապօգնություն, բնօրրան, օրեցօր, հանապազօրյա, ցածրորակ, ոհմակ, ոլտ, արծաթազոծ, փոխօգնություն:

2. Հակաօդային, օազիս, որսորդ, չարորակ, օբյեկտ, ոսկեզոծել, օդերևութամաբական, օրըստօրե, օրացույց, որթ, որձ, օձ, օձագալար, օձիք, ամենաորակյալ, Որմիզդուխտ, հայորդի, արջորս, ջրօրհնեք, Ոլգոգրադ:

Ո-Օ ուղղագրությունը

Բառասկզբում լսվող Օ-ն գրվում է Օ, օրինակ` օր, օրորոց, օդ, օձ, օգնություն, օրինակ

Բառասկզբում լսվող Ո-ն գրվում է Ո տառով, օրնակ` որսորդ, որդի, ոզնի, ոգի, որդ:

Բառամիջում Օ տառ գրվում է, եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ`մեղմօրոր, անօրեն, շտապօգնություն, նմանօրինակ

Մնացած բոլոր դեպքերում լսվող Օ-ն գրվում է Ո տառով, օրինակ` անորսալի, անորակ, եռոտանի…

Պետք է հիշել

Բառասկզբում լսվում Օ է, բայց գրվում է Ո հետևյալ բառերում´ ով, ովքեր:

Հայերենում օտար լեզուներից փոխառած բառեր, որոնց սկզբում լսվում է Ո, բայց գրվում է Վո-ի:

Օրինակ´ Վոլոդիա, վոլտ, վոկալ, Վոլգա….

Սրանցից պետք է տարբերել Ոդիսևս և Որմիզդուխտ բառերը, որտեղ լսվող Ո գրվում է Ո տառով

Leave a comment