Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Կատարե՛լ առաջադրանքները

127. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը: Բարձրաձայն կարդա´ և գտի՛ր, թե ո՞ր բառը դրան չի համապատասխանում:

Ա. Ամենաերկար, համաեվրոպական, հայելի, ամենաեռանդուն, կիսաեզրափակիչ, կիասեփ, վրաերթ:
Բ. Նայել, վայել, վայելել, վայելք, հայելանման, հայեր, ինքնաեռ, շղթայել, Կայեն, ծառայել:

128. Կետերի փոխարեն օ, ե,է,ո տառերից մեկը գրի´ր: 

Ուղղագրական բառարանի օգնությամբ ճշտի´ր այդ բառերի գրությունը:

Միջօրեի շոգից ու տոթից կարծես ամեն ինչ հալվել ու անէացել էր: Թվում էր, թե բացի օձերից ոչ մի կենդանի արարած չկա աշխարհում: Լավ էր, որ նախորոք պատրաստվել էինք: Կեսօրվա տոթին մնում էինք մեր զով սենյակում, երեկոն անցկացնում էինք բացօթյա տաղավարում:

129. Գրի´ր բառամիջում է ունեցող յոթ բառ:

անէանալ, վայրէջք, ելևէջ, լայնէկրան, էլեկտրոէներգիա, ամենաէական

Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:

Բոլոր կենդանիները և մարդիկ անէացել էին:

Մեծ ինքնաթիռը վայրէջք կատարեց:

Ծտերի ծլվլոցի ելևէջները դուր էին գալիս բակի բոլոր երեխաներին:

Կինոթատրոնում մի լայնէկրան հեռուստացույց էր դրված:

Գիտնկականները էլեկտրոէներգիա են հորինել:

Այս աշխարհում մանրեները ամենաէականն են:

130.Գրի´ր բառամիջում о ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:

Այսօր, կեսօր, օրօրի, տնօրեն, անօգուտ, նախօրոք, անօդ

Այսօր իմ ծնունդն է:

Կեսօրին երեխաները վերադառնում են դպրոցից:

Այս տղան օրօրի մեծանում է:

Մեր դպրոցի տնօրենը շատ բարի է:

Անօգուտ է փորձել, միևնույն է չի ստացվի:

Ես ձեզ նախօրոք ասել էի, որ վաղը չգաք:

Այս ի՞նչ անօդ տեղ է:

Leave a comment