Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…
Հարցեր և առաջադրանքներ
Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…
Ի՞նչ ապրումներ ես ունենում ամպրոպի ժամանակ, գրավոր պատմիր:
Ես ամպրոպի ժամանիկ անհնգստնում եմ և դրա համար էլ սիրում եմ այդ ժամանակ քնել:
Ինչպե՞ս են ընկերներ ձեռք բերում. ի՞նչն ես կարևորում ընկերության մեջ:
Ընկեր ձեռք ես բերում այն ժամանակ երբ այդ մարդու հետ ծանոթանում ես և ձեզ համար իրար հետ շփվելը շատ լավ է:
Ես կարևորում եմ ընկերների բարությունը և օգնությունը:
Բաանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…
Կանաչ խոտ, ճերմակ շուշան, կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ, բարձր սար, խորը ձոր, արձակ տափաստան, խոնարհ ծառ, բարի արև, հասկանալի աշխարհ: