12 փաստ աշխարհի լեզուների մասին

12 փաստ աշխարհի լեզուների մասին

1. Աշխարհի ամենաերկար այբուբենն ունի կամբոջերենը՝ 74 տառ:

2. Մի ժամանակ ամպերսենդ (&) նշանը անգլերենի այբուբենի տառ էր:

3. Տակի լեզուն, որը տարածված է Ֆրանսիական Գվինեայում բաղկացած է ընդամենը 340 բառից:

4. Բենջամին Ֆրանկլինը 18-րդ դարում անգլերեն լեզվում գտել էր drunk (արբած) բառի 200 հոմանիշ:

5. Պապուա Նոր Գվինեայի բնակիչները խոսում են մոտ 700 լեզվով: Դա մոտավորապես աշխարհի բոլոր լեզուների 15% է:

6. ՄԱԿ-ում ընդունված է 6 պաշտոնական լեզու՝ անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, չինարեն, ռուսերեն և իսպաներեն:

7. Չինարեն լեզվի «Մանդարին» անվանմամբ բարբառը աշխարհի ամենատարածված լեզուն է: Այդ լեզվով խոսում են ավելի քան 885 միլիոն մարդ: Երկրորդ տեղում իսպաներենն է՝ 332 միլիոն, երրորդը՝ անգլերեն – 322 միլիոն:

8. Աֆրիկական մայրցամաքում ավելի քան 1000 տարբեր լեզու գոյություն ունի:

9. Չինարենը ունի ավելի քան 40 000 հիերոգլիֆ: ,,Դժվարություն,,, ,,անհաջողություն,, հերոգլիֆը պատկերվում է նույն զույգ հերոգլիֆով ինչ ,,կին,, բառը:

10. Հոգևորականները, իրավաբանները և բժիշկները իրենց առօրյայում օգտագործում են մոտ 15000 բառ: Որակավորված աշխատողները՝ 5000-7000 բառ, իսկ ֆերմերները՝ մոտ 1600 բառ:

11. Վիրուս բառը լատիներենից թարգմանած նշանակում է թույն, իսկ անտոլոգիան՝ ծաղկեփունջ:

12. Աշխարհի լեզուների մեծ մասում մայր բառը սկսում եմ «Մ» տառով:

Leave a comment