Ի՞նչ է նշանակում «մետաղ» բառը և որտեղից է այն ծագել։
Այն ծագել է հունարեն մետալոն արմատից , որը նշանակում է հանք։
Որտե՞ղ է գտնվում մետաղներն ու ոչ մետաղները բաժանող սահմանագիծը պարբերական համակարգում։
Աստատին միացնող գիծ
Ի՞նչ տարրեր են գտնվում այդ սահմանագծին մոտ և ինչու են դրանք առանձնահատուկ։
Գծին մոտ տարրերը ունեն երկակի բնույթ
Ինչո՞ւ է մետաղների և ոչ մետաղների բաժանումը պայմանական։ Բեր օրինակներ։
Օրինակ, բերիլիում (Be), ալյումին (Al) և ցինկ (Zn) տարրերը մետաղներ են, բայց դրանց առաջացրած օքսիդներն ու հիդրօքսիդներն օժտված են և՛ թթվային, և՛ հիմնային հատկություններով:
Իսկ ծարիր (Sb) և գերմանիում (Ge) տարրերն իրենց հատկություններով ավելի մոտ են ոչ մետաղներին: Իսկ օրինակ, սիլիցիումը (Si), արսենը (As) և աստատը (At) ցուցաբերում են որոշ մետաղական հատկություններ:
Ի՞նչ դեր են կատարում մետաղները քիմիական ռեակցիաներում։
Վերականգնիչներ
Ինչո՞ւ են մետաղների ատոմները հեշտությամբ կորցնում էլեկտրոններ։
Քանի որ ատոմների շառավիղները մեծ են և միջուկը ավելի հեռու է գտնվում էլեկտրոններից։
Քանի՞ էլեկտրոն ունեն սովորաբար մետաղների արտաքին շերտում։
1-3
Ի՞նչ է մետաղական կապը։
Մետաղի դրական իոնների և ընդհանուր էլեկտրոնային ամպի փոխազդեցությամբ պայմանավորված կապ
Ինչպե՞ս է բյուրեղավանդակի կառուցվածքը ազդում մետաղների հատկությունների վրա։
Կառուցվածքի հատկություններից են գույնը, կարծրությունը, հալման ջերմաստիճանը, խտությունը, էլեկտրահաղորդականությունը և ջերմահաղորդականությունը, մետաղական փայլն ու անթափանցիկությունը, պլաստիկությունը:
Թվարկիր մետաղների հիմնական ֆիզիկական հատկությունները։
գույնը, կարծրությունը, հալման ջերմաստիճանը, խտությունը, էլեկտրահաղորդականությունը և ջերմահաղորդականությունը, մետաղական փայլն ու անթափանցիկությունը, պլաստիկությունը:
Ինչպե՞ս են մետաղները դասակարգվում ըստ խտության։
Թեթև (ρ<5 գ/սմ³) և ծանր (ρ>5 գ/սմ³):
Ո՞րն է ամենածանր և ամենաթեթև մետաղը։
Ամենաթեթևից`լիթիում, մինչև ամենածանր`օսմիում
Լրացուցիչ
Հաստատի՛ր կամ հերքի´ր (այո՛, ո՛չ) պնդումները H2S քիմիական բանաձևն ունեցող նյութի վերաբերյալ.
ա) բարդ նյութ է.
Այո
բ) քիմիական բանաձևն արտասանվում է հաշ-ես.
Ոչ
գ) մոլեկուլում տարրերի զանգվածների հարաբերությունն է 1:16
Այո
դ) մոլեկուլում տարրերից մեկի A=16:
Ոչ
2. Նյութի քիմիական բանաձևի արտասանությունն է հաշ-2-էս-0-3.
ա) գրի՛ր այդ նյութի բանաձևը.
H2SO3
բ) հաշվի՛ր նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը.
82
գ) որոշի՛ր նյութի մոլեկուլի իրական զանգվածը (զ.ա.մ.).
1.36×10⁻²⁵ կգ
դ) հաշվի՛ր էս արտասանությամբ տարրի զանգվածային բաժինը (%):
39.02%
3. Արտածի՛ր նյութի քիմիական բանաձևը, եթե մոլեկուլում ω(S) = 40%, ω(0) = 60% :
SO3
4. Որոշի՛ր ծծումբ տարրի զանգվածային բաժինը (%) այն միացությունում, որի մոլեկուլում ծծմբի ատոմների թիվը մեկ է, թթվածնինը՝ ծծմբի ատոմների թվից չորս անգամ մեծ, իսկ ջրածնինը` թթվածնի ատոմների թվից երկուսով պակաս: Պատասխանում ներկայացրո՛ւ
ա) նյութի բանաձևը.
H2SO4
բ) տարրի զանգվածային բաժինը (%) հարյուրերորդական թվի ճշտությամբ:
32.65%