Ինչո՞ւ էր  կարևորվում  կրթության զարգացումը։ Ի՞նչ դեր էր վերապահվում կրթությանը   տարբեր ժամանակաշրջաններում հասարակության զարգացման գործում։ Քո կարծիքով ինչպիսի՞ն  պիտի լինի ապագայի դպրոցը։

Ինչո՞ւ էր  կարևորվում  կրթության զարգացումը։ Ի՞նչ դեր էր վերապահվում կրթությանը   տարբեր ժամանակաշրջաններում հասարակության զարգացման գործում։ Քո կարծիքով ինչպիսի՞ն  պիտի լինի ապագայի դպրոցը։

Կարծում եմ բոլորս էլ կհամաձայնենք, որ կրթությունը ապահովելը ամենակարևոր նախադրյալներից է հասարակության զարգացման գործում: Առանց կրթության բարելավման սերունդները չեն զարգանա, հասարակությունում խառնաշփոթ կտիրի և պետությունը կառավարելու դերը ոչ ոք չի կարողանա ստանձնել: Կրթությունը ոչ միայն գիտելիքի փոխանցում է, այլ նաև ազգային արժեքների և մշակույթի պահպանման միջոց: Առանց դրա ոչինչ չէր պահպանվի և ամեն մի սերունդ ստիպված կլիներ ամեն ինչ սկսել սկզբից:

Կրթությունը հասարակությանը պահող և միավորող հիմքն է, որը հազարամյակներ շարունակ զարգացրել է մարդուն, նպաստել նոր գաղափարների առաջացմանը և մինչ օրս էլ ուղղություն է ցույց տալիս դեպի էլ ավելի խելացի դառնող ապագա:

Կրթությունը մարդկանց կյանքը փոխելու ամենաուժեղ գործիքն է: Րաֆֆու ,,Խենթը,, վեպի մի հատվածում տեսնում ենք, թե ինչպես է դպրոցը ընդունակ փոխել երեխաներին: Նախկինում նրանք տխուր ու հիվանդոտ երեխաներ էին, իսկ ուսումից հետո նրանք դառնում են գիտակից ու ուրախ: Դպրոցում երեխաները սովորում էին ոչ միայն գրքերով, այլև գործնական աշխատանքով, ինչը արդիական է նաև այսօր: Հեղինակը համոզված էր, որ հենց այսպիսի ուսուցումն էր հարկավոր տալ երեխաներին, որպեսզի հետագայում հասարակությունը զարգանա:,,Խենթը,, ստեղծագործության բուն դեպքերը ընթանում էին 19-րդ դարում, բայց կրթության զարգացումը, բայց անգրագիտության վերացումը շատ նշանակալից դեր ունեցավ նաև 20-րդ դարում, երբ Հայաստանը գտնվում էր խորհրդային կազմում: Իշխանությունը հստակ գիտակցում էր, որ նոր ու բարելավված կյանք ստեղծելու համար պետք են գրագետ մարդիկ: Եթե 19-րդ դարի վերջում շատ քչերը գիտեին կարդալ ու գրել, ապա այդ մեծ աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակում մարդկանց մեծ մասը մինչև 1940թ. դարձավ բանիմաց: Կառուցվեցին հարյուրավոր նոր դպրոցներ, մասնավոր դպրոցները փակվեցին և փոխարենը ուսումը դարձավ անվճար և հասանելի բոլորի համար: Այս իրադարձությունները ևս մեկ անգամ հաստատում են, որ առանց կրթության հնարավոր չէ զարգանալ ու կայուն պետություն ունենալ:

Այսօր կրթությունը մեծ փոփոխություններ է կրում և իհարկե շատ է տարբերվում 20-րդ դարի կրթությունից, քանի որ գիտությունն ու տեխնոլոգիաներն արագ են զարգանում: Իմ կարծիքով՝ ապագայի դպրոցում առաջնային պետք է լինի նորագույն տեխնոլոգիաների տիրապետումը, բայց դա չպետք է լիովին փոխարինի գործնական աշխատանքին: Շատ կարևոր է, որ աշակերտները ոչ միայն տեսական գիտելիք ստանան համակարգիչների միջոցով, այլև պահպանեն կապը փորձերի և գործնական աշխատանքի հետ: Գիտության նոր ձեռքբերումները պետք է օգնեն, որ ուսուցումն ավելի արդյունավետ դառնա, իսկ մարդիկ կարողանան նոր բացահայտումներ անել:

Այսպիսով, կրթությունը բոլոր ժամանակներում եղել է հասարակության զարգացման և պետության հզորացման ,,հենասյունը,,: Եվ՛ 19-րդ դարի պատկերացումները, և՛ 20-րդ դարի պատմական փորձը ցույց են տալիս, որ առանց գիտելիքի և գրագիտության հնարավոր չէ առաջընթաց ունենալ: Այսօր մենք կանգնած ենք նոր բացահայտումների առաջ, և ապագայի դպրոցը պետք է մեզ դառնա այն վայրը, որտեղ տեխնոլոգիաներն ու գործնական աշխատանքը կօգնեն ձևավորել ավելի խելացի և պատասխանատու սերունդ: Միայն կրթված մարդիկ են ընդունակ ստեղծել կայուն և զարգացած հասարակություն:

Խորհրդային Հայաստանի մշակույթը (1920–1945 թթ.)

Խորհրդային Հայաստանի մշակույթը (1920–1945 թթ.)

Հարցեր և առաջադրանքներ

Ինչո՞ւ էին խորհրդային իշխանությունները կարևորում կրթության և մշակույթի զարգացումը: Ե՞րբ սկսվեց անգրագիտության վերացման քաղաքականությունը ՀԽՍՀ-ում :

Քանի որ երկրի ճնշող մեծամասնությունը անգրագետ էր և անգամ չուներ գիր: Հիմնականում 1940թ. վերացվեց տգիտությունը:

Ներկայացրեք խորհրդային դպրոցի ձևավորման ընթացքը և կարևոր միջոցառումները:Ներկայացրեք ազգային փոքրամասնությունների կրթական գործի կազմակերպման ուղղությամբ Խորհրդային Հայստանի իշխանությունների վարած քաղաքականությունը:

Սկզբից կրթական գործի կազմակերպումը շատ դժվար էր, չկային շենքեր, դասագրքեր: Հատուկ դեկրետներով դպրոցը անջատվեց եկեղեցուց, փակվեցին մասնավոր դպրոցները և կրթությունը դարձավ անվճար՝ ինչը ևս նպաստեց անգրագիտության նվազեցմանը

Նշանավոր ի՞նչ ԲՈւՀեր էին գործում Խորհրդային Հայաստանում:

Երևանի պետական համալսարանը

Գիտության զարգացման ի՞նչ նշանավոր կենտրոններ էին ստեղծվել Խորհրդային Հայաստանում. ե՞րբ են դրանք հիմնվել: Թվարկե՛ք ՀԽՍՀ ԳԱ հիմնադիր֊ ակադեմիկոսների . ի՞նչ գիտեք նրանց մասին:

Հովսեփ Օրբելի, Լևոն Օրբելի և այլոք:

Կիրառական և բնական գիտությունների զարգացման գործում ովքե՞ր աչքի ընկան:

Լևոն Օրբելին, Հովհաննես Կարապետյան, Լևոն Ջրբաշյան:

Թվարկե՛ք հայ գիտնականների նվաճումները և արժեքավոր աշխատանքները հայագիտության բնագավառում:

Եռագույն հեռուստատեսությունը, սինթետիկ կաուչուկի արտադրությունը, հէկները և այլն:Հայագիտության մեջ բացառիկ արժեք ունեն Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարանը» և Մանուկ Աբեղյանի հայ հին գրականության պատմությանը նվիրված կոթողային աշխատությունները:

Թվարկե՛ք հայ բանասերների և լեզվաբանների անուններ: 1920–1930-ական թթ. ինչ խնդիրներ են ուսումնասիրել խորհրդային հայ բանասերները:

Հին սերնդից էին Ալեքսանդր Շիրվանզադեն, Հովհաննես Թումանյաննը, Ավետիք Իսահակյանը և այլոք, իսկ նորից՝ Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը Գուրգեն Մահարին և այլոք, իսկ Գրողների միությունը հիմնադրվեց 1934 թվականին:

Ովքե՞ր էին գրական հին ու նոր սերնդի ներկայացուցիչները. թվարկեք նրանց ստեղծագործություններից : Ե՞րբ է ստեղծվել Հայաստանի գրողների միությունը:

Հին սերնդից էին Ալեքսանդր Շիրվանզադեն, Հովհաննես Թումանյաննը, Ավետիք Իսահակյանը և այլոք, իսկ նորից՝ Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը Գուրգեն Մահարին և այլոք, իսկ Գրողների միությունը հիմնադրվեց 1934 թվականին:

Թվարկե՛ք հայ թատրոնի և կինոյի նշանավոր գործիչների. ի՞նչ գիտեք նրանց մասին: 1920-1930-ական թ.թ. ի՞նչ թատրոններեն հիմնվել Խորհրդային Հայաստանում:

Թատրոնի և կինոյի գործիչներիցէին Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանըև այլոք: Այդ տարիներին հիմնվեցին Առաջին պետական թատրոնը և Օպերայի ու բալետի թատրոնը:

Ովքե՞ր են խորհրդահայ կերպարվեստի և երաժշտության ականավոր ներկայացուցիչները :Ե՞րբ է ստեղծվել Հայաստանի խորհրդային կերպարվեստագետների միությունը : Ե՞րբ է կազմակերպվել Հայաստանի կերպարվեստի թանգարանը: Ի՞նչ կարևոր իրադարձություններով է նշանավորվել խորհրդահայ երաժշտական կյանքը : Ո՞վ էր ՀԽՍՀ պետական օրհներգի հեղինակը :

Կերպարվեստի և երաժշտության նշանավոր դեմքերն էին նկարիչներ Մարտիրոս Սարյանն ու Հակոբ Կոջոյանը և կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանն ու Արամ Խաչատրյանը:

Ո՞վ էր Երևանի գլխավոր հատակագծի հեղինակը ,ի՞նչ շինություններ են կառուցվել նրա նախագծով:Ե՞րբ է ստեղծվել ճարտարապետների միությունը: Ժամանկաշրջանի ի՞նչ նշանավոր հայ ճարտարապետներ գիտեք:

Երևանի հատակագծի հեղինակն Ալեքսանդր Թամանյանն էր, ում նախագծով կառուցվեցին նաև Կառավարության տունն ու Օպերայի թատրոնը, իսկ ճարտարապետների միությունը ստեղծվեց 1932 թվականին: