Առաջադրանքներ՝ Պատմություն,9-րդ դասարան (Մայիսի 5-10)

Առաջադրանքներ՝ Պատմություն,9-րդ դասարան (Մայիսի 5-10)

Մինչև 1970-ական թթ. ի՞նչ փոփոխություններ էին կատարված արդյունաբերության ոլորտներում։

Հիմնվեցին նոր գործարաններ, շինանյութերի ձեռնարկություններ և սկսվեց ճշգրիտ մեքենաների արտադրություն: Արդյունաբերությունը, որը նախկինում կենտրոնացած էր միայն մեծ քաղաքներում, սկսեց տարածվել նաև փոքր քաղաքներում և շրջաններում:

Ներկայացրեք ՀՀ-ի ինչ արդյունաբերական ոլորտներ էին առաջատար։

Առաջատար էին պղնձի, ալյումինի, մոլիբդենի արտադրությունը, քիմիական արդյունաբերությունը, ճշգրիտ մեքենաշինությունը և էներգետիկան:

Ի՞նչ զարգացումներ արձանագրվեցին արդյունաբերության ոլորտում։ Նշեք՝ քանի ձեռնարկություն էր գործում Հայաստանի տարածքում։

Ստեղծվեցին գիտաարտադրական միավորումներ, զարգացավ լեռնաքիմիական և մետալուրգիական ոլորտը:

Ե՞րբ և ի՞նչ տեմպերով աճեց արդյունաբերության արտադրանքի արժեքը։

1947 թվականից զարգացումը նոր թափ առավ և պահպանվեց արագ տեմպերով: Իսկ 1970–1980-ական թթ. աճի տեմպերով Հայաստանը ԽՍՀՄ-ում գրավում էր երկրորդ տեղը:

1950–ական թթ. մինչև 1982 թ. ընթացքում արդյունաբերության ինչ զարգացումներ արձանագրվեցին։

Գյուղատնտեսություն և բնապահպանություն

 

Ինչպե՞ս էր փոխվել Հայաստանի գյուղատնտեսությունը և ինչ արդյունքներ էր ցույց տալիս։

Պատերազմից հետո վիճակը վատ էր: Հետագայում մեքենաների թիվը աճեց, կառուցվեցին ջրամբարներ ու ջրանցքներ Եղան որոշակի վերելքներ, բայց գյուղատնտեսության արդյունավետությունը մնում էր ցածր, քանի որ կոլտնտեսական շահագրգռվածություն չկար:

Ներկայացրեք գյուղատնտեսության ոլորտում ԽՍՀՄ-ի առաջատար հանրապետություններից մեկը լինելու փաստը։

Հայաստանը որոշ մշակաբույսերի և արտադրանքի տեսակներով կարևոր դեր ուներ, բայց 2-3 անգամ հետ էր մնում Եվրոպական երկրներից և ԱՄՆ-ից։

Ե՞րբ է ձևավորվել և շահագործման հանձնվել Արփա-Սևան ջրատար թունելը։ Ի՞նչ նշանակություն ուներ և ունի Արփա-Սևան ջրատարի շահագործումը բնապահպանական և տնտեսական առումով Հայաստանի համար։

Շինարարությունը սկսվել է 1961-ին և տևել շուրջ 20 տարի, իսկ հետո շահագործման է հանձնվել 1981 թ։

 

Leave a comment