English
5
Yesterday my sister and I helped our mum in the house. First we cleaned our rooms and then we washed our clothes. After that, we cooked some pasta. The pasta was not very good. Harris, but our mum was happy to eat it. She did not want to show that the food was awful! Our mum is so kind! Read more
Սահյանական ընթերցումներ
ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է.
Կլինե՛մ, կմնա՛մ այսպես: Read more
Լուսնի փուլերը
Լուսինը Երկրի շուրջը պտտվող երկնային մարմին է, և այդ պատճառով դրան անվանում են Երկրի բնական արբանյակ: Լուսինն իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է երկրագնդից : Երկրից Լուսնի հեռավորությունը մոտ 385000 կմ է: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջր: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը միշտ մեզ երևում է միայն մի կողմով: Read more
Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»
Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է.
-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;
Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.
-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:
Ասում է և ուտում հիմար նապաստակին:
Առաջադրանքներ
1.Ո՞րն է այս առակի խորհուրդը; Մեկնաբանի՛ր:
Որ մարդ չպիտի իրեն ուրիշի հետ համեմատի և մրցի նրա հետ: Պետք է գնահատել սեփական ուժերը:
2. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:
Դու քեզ մի գովիր, թող ուրիշը գովի: Ամեն փայտ շերեփ չի դառնա, ամեն սար՝ Մասիս: Թթու թան չի, ամեն մարդու բան չի:
3. Paint ծրագրով նկարի՛ր առակը:
4. Խորհուրդ տուր այս առակի հերոսներին:
Նապաստակ, դու ուզում ես առյուծի նման ուժեղ մռնչալ, որպեսզի բոլորը քեզանից վախենան, բայց դու կարող ես այնպիսի բաներ անել, որ առյուծը չի կարող: Օրինակ՝ դու կարող ես արագ վազել, բարձր թռչկոտել և քո փոքրության շնորհիվ դու կարող ես թաքնվել տարբեր տեղերում: Այնպես որ մի համեմատվիր ուրիշների հետ, որովհետև դու էլ ունես քո առավելությունները:
Մայրենի
Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:
Օրինակ՝
սրտի ձև ունեցող- սրտաձև:
Մոր քույրը-մորաքույր, դարպասը պահող-դարպասապահ, ժամանակը ցույց տվող-ժամացույց, ջրի աման-ջրաման, գաղտնիք պահող-գաղտնապահ, նավ վարող-նավաստի, ծաղկի թերթիկ-ծաղկաթերթ, արագ վազող-արագավազ, ամենից մեծ-ամենամեծ, պոչ չունեցող-անպոչ, անուշ համ ունեցող-անուշահամ, քարով շինված-քարաշեն, կին բժիշկ-բժշկուհին, բալի ծառ-բալենի: Read more
Ժայռից մասուր է կաթում
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է: Read more
Մաթեմատիկա 13.10.2021
480. 364 մանրակ պատրաստելու համար բանվորը 4 օր աշխատեց 7-ական ժամ և 3 օր՝ 8-ական ժամ: Մեկ ժամում քանի՞ մանրակ էր պատրաստում բանվորը:
Լուծում՝
4×7=28
3×8=24
24+28=52
364:52=7
Պատ.՝ 7 ժամ:
Մայրենի
Ամառն ու ձմեռը նկարագրի՛ր՝ գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներով:
շոգ-ցուրտ, տաք-սառը, սառույց-ջուր, ձյուն-ավազ, անպտուղ-պտղատու:
Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմի’ր նախադասություններ:
Русский
8. Кто из вас, ребята, сможет назвать больше слов, которые отвечают на
вопросы кто это? и что это?
Это животное, это лев, это человек, это монстр, это мама, это пaук, это кролик, это бабочка .
Это книга, это яблоко, это стол, это дерево, это стул, это ростение,это облако, это окно, это телефон, это дом.