Մաթեմատիկա 16.04.2021

Մաթեմատիկա 16.04.2021

881)Գտի՛ր ամբողջ թիվը, եթե հայտնի է, որ՝

ա) թվի 1/7 մասը 14 է

14×7:1=98

Պատ.՝ 98:

թվի 1/6 մասը 20 է

20×6:1=120

Պատ.՝ 120:

Բ) թվի 1/9 մասը 22 է

22×9:1=198

Պատ.՝ 198:

թվի 1/10 մասը 18 է

18×10:1=180

Պատ.՝ 180:

882) Արտահայտի՛ր նշված միավորներով:

Ա) 1/5սմ=2մմ

1/20դմ=5մմ

1/25մ=40մմ

բ) 1/50կգ=50000գ

1/2տ=20ց

1/40ց=25գ

գ) 1/15ր=4վ

1/30ժ=2ր

1/8օր=3ժ

885) Լրացրո՛ւ աղուսյակը:

4

887) Արան ունի 4 անգամ ավելի ընկույզ, քան Հայկը: Որքա՞ն ընկույզ ունի նրանցից յուրաքանչյուրը, եթե նրանք ընդամենն ունեն 150 ընկույզ:

Լուծում՝

150:5=30

150-30=120

Պատ.՝ Արան ունի 120 ընկույզ, իսկ Հայկը՝ 30:

Եղեգնուհի

Եղեգնուհի

4-րդ մաս

Եղեգնուհին լսեց պառավի խոսքերը, տեսավ, որ գոհ է, սկսեց հազալ և կամաց-կամաց դուրս եկավ մութ անկյունից։ Պառավը որ տեսավ Եղեգնուհուն՝ մնաց հիացած։ Աղջիկը փաթաթվեց պառավին, համբուրեց նրա կուրծքից և ասաց.

Read more

Семейный закон

Семейный закон

Всё у Павлика было хорошо: уроки делал аккуратно, помогал в доме. Только плохо просыпался.
Папа с мамой встают сразу, как зазвонил
будильник. А Павлик ждёт, чтобы к постели подошла
мама и попросила: «Сыночек, проснись».

Read more

Թոմ Սոյերի արկածները

Թոմ Սոյերի արկածները

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբա□տ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր:

Read more

Թոմ Սոյերի

Թոմ Սոյերի

Герман Мазурин - Том Сойер {German Mazurin - The Adventure of Tom ...

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբա□տ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր:

Read more

Եղեգնուհի

Եղեգնուհի

Ձուկը որ կերավ աղջիկը՝ փշերը տվավ նաժիշտներին և հրամայեց, որ ուտեն։ Նաժիշտները, գեղեցկանալու հույսով, կերան ձկան փշերը, բայց մեկ փուշ ազատվեց նրանց բերանից և, աղբի հետ պարտեզ ընկնելով, մի ծառ դառավ, մի զարմանալի և հրաշալի ծառ, մշտադալար։ Նրա ծաղիկների հոտից մարդ չէր կշտանում, իսկ պտուղն էր փունջ մարգարիտ։ Թագավորի որդին հիմա էլ այդ ծառին սիրահարվեց, նրա հովանու տակ հաստատեց իր բնակությունը և գիշեր-ցերեկ այնտեղից չէր հեռանում։ Read more

Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

220px-Illustration_Convallaria_majalis0

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:

Այգիներում, դաշտերում, տնամերձ հողամեսերում, դպրոցամերձ հողամասերում փողոցների որոշ մասերում, հողատարածքներում, անտառներում և այլն:

Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:

Բույսը ունի 3 մաս առաջին մասը արմատն է երկրորդը ցողունը, իսկ երրորդը տերևը:

Բույսի օրգաններն են՝ ծաղիկը, արմատը, ցողունը տերևը, սերմը և պտուղը:

Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:

Բույսը որպեսզի աճի և զագանա պետք է նրան ջրել, խնամել, դնել տաք և ապահով տեղ:

Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:

Որոշ բույսերի կենսագործությունն է հոտը կամ բուրավետ լինելը:

Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:

Բույսերը մարդուն տալիս են ածխաթթու, թթվածին նրանք տալիս են մարդուն բերք որոի մեջ կաող են լինել վիտամիններ որոնք շատ օգտակար են մարդու օրգանիզմի համար:

Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են: Նյութը կարող է լինել նաև տեսաֆիլմի տեսքով։