Հայաստանի մայրաքաղաքները

Հայաստանի մայրաքաղաքները

Տարբեր դարաշրջաններում Հայաստանն ունեցել է 12 մայրաքաղաք:
Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Երևան:
Վան
Image result for վան քաղաք

Վանա լճի ափին է: Հայտնի է նաև Տոսպ, Տուշպա, Վանտոսպ, Երվանդավան, Շամիրամի քաղաք անուններով: Աշխարհի հնագույն քաղաքներից է, այն պեղել են ճանաչված շատ հնագետներ:

Արմավիր

Մ.թ.ա. 331թ. դարձել է Երվանդունիների մայրաքաղաքը։
Մ. Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի թոռ Արամայիսին:

Երվանդաշատ

Երվանդ Վերջին արքան մ.թ.ա. 220թ. քաղաքը կառուցել է Արարատյան նահանգի Երասխաձոր գավառում` Ախուրյանն Արաքսին միախառնվելու վայրում։
Երվանդ Վերջին թագավորը Երվանդաշատ է տեղափոխում արքունի ողջ հարստությունը և Արմավիրի բնակչության մի մասը: Մայրաքաղաքը տեղափոխելու հիմնական պատճառը, ըստ Մ. Խորենացու, Արաքսի հունի փոփոխումն էր, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից:

Արտաշատ

Արտաշատը հիմնել և մայրաքաղաք է հռչակել Արտաշես Առաջին արքան: Հիմնադրման հավանական տարեթիվն է մ.թ.ա. 189թ.: Պատմիչների վկայությամբ` քաղաքը կառուցվել է Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում:

Տիգրանակերտ

Տիգրան Մեծի օրոք, երբ Հայաստանը դարձավ աշխարհի մեծագույն տերություններից, մայրաքաղաք Արտաշատը մնաց երկրի հյուսիսում:
Հրաժարվելով տերության ծայրամասում հայտնված Արտաշատից՝ արքայից արքան մ.թ.ա. 80-ական թվականներին նոր մայրաքաղաք կառուցեց  Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում։

Վաղարշապատ

Այստեղ բնակավայր եղել է դեռևս քարի դարում։ Երվանդ Սակավակյացի փեսա Վարդգեսը մ.թ.ա. IV դարում այստեղ հիմնել է Վարդգեսավանը։ Տիգրան Մեծի ժամանակ դարձել է գյուղաքաղաք։ Վաղարշ Ա-ն (117-140թթ.) պարսպապատում է Վարդգեսավանը, վերանվանում Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք:

Դվին

Դվինը որպես արքայանիստ քաղաք հիմնվել է 4-րդ դարի 30-ական թվականներին, երբ հայոց Խոսրով Կոտակ թագավորը (332-338թթ.) արքունիքն Արտաշատից տեղափոխեց այստեղ և Դվինը հայտարարեց նոր մայրաքաղաք:

Բագարան

Արշարունիք գավառում գտնվող Բագարանը Աշոտ Բագրատունին 885թ. դարձրել է հայոց նորանկախ պետության մայրաքաղաքը։ Հայաստանի հին բնակավայրերից է. հիմնադրել է Երվանդ Վերջինը (մ.թ.ա. 220-201թթ.)՝ Երվանդաշատի հետ միաժամանակ։

Շիրակավան

Սմբատ Բագրատունին /890-914թթ./ թագադրվել է այստեղ ` 892թ. երկրի նոր մայրաքաղաքում: Սմբատ Առաջինի և նրա որդի Աշոտ Երկաթի օրոք՝ շուրջ 40 տարի, Հայաստանի մայրաքաղաքը Շիրակավանն էր։

Կարս

Աշոտ Երկաթի (914-928թթ.) մահից հետո թագավոր Աբասը (928-953թթ.), ով Կարսի կառավարիչն էր, չտեղափոխվեց Շիրակավան, այլ, մնալով Կարսում, այն հռչակեց մայրաքաղաք:

Անի

961թ. Աշոտ Ողորմածը Անիում օծվում է թագավոր և քաղաքը դարձնում արքայանիստ:
Անին եկեղեցաշատ քաղաք էր: Ըստ պատմագիրների` այնտեղ կար հազար ու մեկ եկեղեցի, որոնց գլուխգործոցը Մայր տաճարն էր` Տրդատի ճարտարապետությամբ:

Երևան

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է և պատմական Հայաստանի տասներկուերորդ մայրաքաղաքը, որն աշխարհի հնագույն բնակավայրերից ու շարունակաբար բնակեցվող հին քաղաքներից մեկն է: Այն տեղակայված է Հրազդան գետի ափին և հանդիսանում է երկրի  վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնը:

Երևանը Ք.ա. 782 թվականին Արարատյան դաշտավայրում հիմնադրել է Արգիշտի Առաջին արքան և կոչել Էրեբունի, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Երևան անունը:

Ընտրությամբ թատրոնի գործունեություն. Հաշվետվություն

Ընտրությամբ թատրոնի գործունեություն. Հաշվետվություն

Ես այս տարի ընտրել եմ ընտրությամբ թատերական գործունեություն, որովհետև այնտեղ շատ հետաքրքիր է: Մենք սովորել ենք ինչպես տարբեր դերեր խաղալ: Read more

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի խորհրդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հա—նում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ… Read more

New Year

New Year

We celebrate New Year on the 31 of December. Me,my brother,my father and my mother decorate our home and New Year tree.My mother make salads,  dolma and tasty dishes.  On New Year all the family gathers in the living room. The next morning I find my gifts under the New Year tree. I want to see Santa Claus very much. We visit our grandmothers and grandfathers. I like this holiday very much.

Ջուրը բնության մեջ

Ջուրը բնության մեջ

Ջուրը բնության մեջ ամենատարածված նյութն է: Դու արդեն գիտես, որ երկրագնդի մակերեսի մեծ մասը ծածկված Է ջրով: Երկրի վրա դժվար Է գտնել որևէ վայր, որտեղ ջուր չլինի: Ջուրն ամենուր է’ օվկիանոսում ու ծովում, գետում ու լճում, գետնի տակ ու հողում: Ջուր կա նույնիսկ առաջին հայացքից անջուր թվացող անապատում: Շատ ջուր կա օդում (ամպ, մառախուղ, գոլորշի, անձրև, ձյուն): Շատ ջուր կա նաև կենդանի օրգանիզմներում’ ամեն մի բույսի, կենդանու, մարդու մեջ: Առանց ջրի բուսական և կենդանական աշխարհն ամբողջությամբ կոչնչանար, այսքան գեղեցիկ մեր մոլորակը կվերածվեր անկենդան երկնային մարմնի, ինչպիսին, ասենք. Լուսինն է: Առանց ջրի մարդը կարոդ է ապրել մի քանի օր միայն:

Read more

Մաթեմատիկա

Մաթեմատիկա

412) Ուղղանկյան պարագիծը 300մմ է։ Հաշվի՛ր նրա լայնությունը, գիտենալով, որ երկարությունը 85մմ է։

Լուծում`

85×2=170

300-170=130

130:2=65

Պատ՝. լայնությունը 65մմ է։

413)

ա) Ուղղանկյան պարագիծը 288մմ է։ Հաշվի՛ր նրա լայնությունը` գիտենալով, որ այն 14մմ-ով կարճ է երկարությունից։

Լուծում`

14×2=28

288-28=260

260:2=130

130-14=116

Պատ.` լայնությունը 116մմ է։

բ) Ուղղանկյան պարագիծը 412 մմ է: Հաշվի՛ր նրա երկարությունն ու լայնությունը՝ գիտենալով, որ նրանց տարբերությունը 20մմ է:
Լուծում
24×2=48
412-48=364
364:4=91
91+24=115
Պատ.՝ 115մմ երկարություն 91մմ լայնություն:
գ) Ուղղանկյան պարագիծը 364մմ է: Հաշվի՛ր նրա մակերեսը՝ գիտենալով, որ երկարության ու լայնության տարբերությունը 32մմ է:
Լուծում՝
32×2=64
364-64=300
300:4=75
Պատ.՝ մակերեսը 75մմ է:
411) Գտի՛ր անհայտ բաղադրիչը: Պատասխանը ստուգիր հաշվիչով:
բ) 15874=11231+4643
15874-11231=4643
52646-305=52341
52341+305=52646

416) Չորս պարկերում կար ընդամենը 200ընկույզ։ Երբ առաջինից 20 ընկույզ լցրին երկրորդի մեջ, 15-ը` երրորդի մեջ, 5-ը` չորրորդի մեջ, ապա պարկերում ընկույզների քանակը հավասարվեց։ Քանի՞ ընկույզ կար յուրաքանչյուր պարկում։

Լուծում`

200։4=50

50+20+15+5=90

50-20=30

50-15=35

50-5=45

Պատ.` առաջին պարկում կար 90 ընկույզ, երկրորդում` 30, երրորդում`35, չորրորդում`45 ընկույզ։